Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ Հ/Կ-ՆԵՐԸ ԴԵՄ ՉԵՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆԸ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ Հ/Կ-ՆԵՐԸ ԴԵՄ ՉԵՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆԸ

Հայտնի է, որ վերջերս G7-ի անդամ պետությունները համատեղ կոչ են արել` այսուհետ վերահսկել հիմնադրամների կողմից տարբեր երկրներին տրամադրվող բոլոր դրամաշնորհների հոսքերը: G7-ի անդամ պետությունները մտավախություն ունեն, որ որոշ դեպքերում` որպես դրամաշնորհներ փոխանցվող այդ գումարները կարող են ծառայել ահաբեկչության հովանավորությանը, այլ կերպ ասած` դրամաշնորհային ծրագրերը նաեւ ահաբեկչական տարբեր կազմակերպությունների ֆինանսավորման աղբյուր կարող են հանդիսանալ:

 

 

Քաղաքակիրթ աշխարհը կարծես թե նորմալ ընդունեց այս կոչը, որովհետեւ ահաբեկչությունը սպառնալիք է ամբողջ աշխարհի համար, եւ այն հնարավոր բոլոր միջոցներով կանխարգելելը պետք է լինի ընդհանուր նպատակ: Բայց առնվազն տարօրինակ է մեր հայաստանյան հասարակական կազմակերպությունների արձագանքը: G7-ի երկրների կոչը Հայաստանի մի շարք հ/կ-ների կողմից ոչ միայն բացասական ընդունվեց, այլ նույնիսկ հիստերիա առաջացրեց գրանտակերների շրջանում: Բանը հասել է նրան, որ որոշ հ/կ-ներ, մասնավորապես «Թրանսփարանսի ինթերնեյշնլը» եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը մինչեւ անգամ ստորագրահավաք են կազմակերպում դրա դեմ:
Այստեղից կարելի է հետեւություն անել, որ հայաստանյան գրանտակեր հ/կ-ները կամ կողմ են ահաբեկչությանը, կամ էլ այնքան են տարված գրանտ ստանալու ու ավելի շատ փող ունենալու իրենց մոլուցքով, որ նրանց համար միեւնույն է, թե նման գործունեությունից կարող են օգտվել նաեւ ահաբեկչական խմբավորումները:
Երկու դեպքում էլ «գրանտակեր» տեսակը գնալով ավելի վտանգավոր է դառնում, եւ ժամանակն է մի շարք հ/կ-ների եւ նրանց գործունեության վրա հրավիրել իրավապահ մարմինների ուշադրությունը:
ՍԱՐԳԻՍ ԲԱԼԱՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ