Մանկատան երեխային ծեծի ենթարկած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին՝ Պետդումայի ընտրությունների ընթացքում անվտանգությունն ապահովելու համար Քվեարկողների շատ մեծ հոսք է, հայկական կողմն ապահովում է անվտանգությունը. ՀՀ-ում ՌԴ դեսպան ՇՏԱՊ. 36-ամյա գործարարին մահացած են գտել. Հրապարակ Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է մտցվել Երևանում հրդեհ է բռնկվել 5 հարկանի շենքի տանիքում. տարհանվել են բնակիչներ, կրակը մարվել է ՇՏԱՊ. Հայաստանի կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն Կիևը ծխի մեջ է. բնակիչներին խորհուրդ է տրվում մնալ տանը (Տեսանյութ) ՌԴ Պետդումայի ընտրությունները բոյկոտելու արեւմտյան ծրագիրը ձախողվեց 2026 թվական. Ի՞նչ կբերի Հրե Ձին

ԿՈԱԼԻՑԻՈՆ ԿՐՔԵՐՆ ՈՒ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ԿՈԱԼԻՑԻՈՆ ԿՐՔԵՐՆ ՈՒ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Եվ այսպես, մեր երկրի` քաղաքականությամբ հետաքրքրվող քաղաքացիների մոտ տպավորություն է, թե ՀՅԴ-ի` ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարցը համարյա թե լուծված-պրծած է: Սակայն դա բավականին հեռու է քաղաքական իրականությունից, ինչը փաստել են ինչպես ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, այնպես էլ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Բայց... ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԱՆԻՄԱՍՏ ԼԵԶՎԱՇԱՐԺՈՒԹՅՈՒՆ
Այնուամենայնիվ, գրեթե յուրաքանչյուր դաշնակ պատգամավոր ասուլիսից ասուլիս շարունակում են կոալիցիայի թեման` չտեսնելու տալով հանրապետականների պարզ խոսքը, որ կոալիցիայի մասին խոսակցություններ չեն եղել որպես այդպիսին: Ի դեպ, այդ հողի վրա արդեն ներկուսակցական կոնֆլիկտ էլ է առաջացել` համացանցում շրջանառվել է տեղեկատվություն, որ Սփյուռքի դաշնակները պահանջել են Հրանտ Մարգարյանի հրաժարականը` սպառնալով հակառակ դեպքում նվազագույնի հասցնել ՀՅԴ հայաստանյան կառույցի հետ շփումները:

 

 

Բայց, խոշոր հաշվով, այս պահին ՀՀԿ-ն կոալիցիայի խնդիր չունի ո՛չ ՀՅԴ-ի, ո՛չ ԲՀԿ-ի հետ: ԱԺ-ում որեւէ հարց, այդ թվում եւ Ընտրական օրենսգրքի հարցը լուծելու համար մինչեւ այս գումարման խորհրդարանի լիազորությունների ավարտը ամեն ինչ ընդունվելու է պարզ մեծամասնությամբ, եւ օրգանական օրենքները որակել մեծամասնությամբ ընդունելը, ուժի մեջ է մտնում միայն 2017-ի ընտրություններից հետո: Այսինքն` ԱԺ-ում որեւէ խնդիր ՀՀԿ-ն կարող է լուծել նաեւ միայնակ, եւ խորհրդարանական ճգնաժամի սպառնալիք գործնականում չկա: Այս պահին չկա նաեւ հրատապ անհրաժեշտություն` այլ կուսակցությունների հետ հանրությանն ի ցույց դնելու լայն քաղաքական համերաշխության սխեմա, որը կպահանջեր կոալիցիայի ձեւավորում: Ընդհակառակը, առավել տրամաբանական է, որ յուրաքանչյուրը ընտրություններին պատրաստվի առանձին, քանզի Սահմանադրությամբ հարկ եղած դեպքում կոալիցիա կազմելը նախատեսված է եւ ընտրությունների արդյունքներից ելնելով: Այնպես որ, դաշնակների պարագայում այդ բոլոր խոսակցությունները սոսկ ռեալ քաղաքական գործընթաց չենթադրող բառախաղեր են ու ոչ ավելին:
ԱՐԱ ԱՐՇԱՎԻՐԻՉԸ
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԴԵԲՅՈՒՏԻ
Թեեւ Արթուր Բաղդասարյանի եւ ՕԵԿ-ի վերնախավի ուրախ եւ շվայտ արկածները Դուբայում հանրային սկանդալի առիթ են դարձել, այնուամենայնիվ, ՕԵԿ-ը շարունակում է իր ծրագիրը` անունը փոխելու եւ դառնալու «Հայկական վերածնունդ»: Իրար հետեւից որոշ կուսակցություններ, ում անունները կամ չենք լսել, կամ տարիների զրոյական ակտիվության պատճառով մոռացել ենք, կայացնում են ինքնալուծարման եւ վերակազմման միջոցով «Հայկական վերածննդին» միանալու որոշումներ: Օրինակ, հենց այդպիսի մի որոշումից իմացանք, որ գրանցված գոյություն ունի «Ազգի փրկություն» անունով կուսակցություն: Խոշոր հաշվով, չենք էլ զարմանա, եթե «Հայկական վերածնունդի» հովանու ներքո փորձեն տեղավորվել եւ «փախստական» գործիչներ «Ժառանգությունից» եւ ՀԱԿ-ից, թեեւ ՀԱԿ-ի պարագայում փոքր-ինչ անհարմար պահ կա, քանզի հենց այդ կուսակցության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը Արթուր Բաղդասարյանին կպցրել էր «ԱԽՔ» պիտակը, որից ՕԵԿ-ը ոչ մի կերպ չի կարողանում ձերբազատվել:
Իսկ թե ինչու այդքան շատերը, ում քաղաքական գոյության մասին կա՛մ չգիտեինք, կա՛մ իսպառ մոռացել էինք, ձգտում են «Հայկական վերածնունդ» անունով նախագծին մասնակցել, նույնպես բավականին հասկանալի է: Չէ՞ որ, ամենայն հավանականությամբ, փետրվարի 20-ին, երբ նախատեսված է «Հայկական վերածննդի» համագումարը, ակնկալելի է ալամ աշխարհի հայերի նախագահ Արա Աբրահամյանի հանդիսավոր մուտքը հայոց քաղաքականություն: Իսկ թե ինչ են նրանից ակնկալում տարատեսակ քաղաքական մանրապճեղները` բնականաբար, նրանք հաշվի են առնում, որ Արա Արշավիրիչը հարուստ է եւ ամբիցիոզ: Ի դեպ, նա պատրաստվում է մեկնել ԱՄՆ` դրա անունը դնելով «անձնական գործեր», սակայն պարզ է, որ հիմնական նպատակը «քեռի Սեմի» քաղաքական աջակցությունը փնտրելն է, քանզի Կրեմլում նրան խաղի մեջ մտցնելու ո՛չ ցանկություն ունեն, ո՛չ էլ դրդապատճառ: Ռուսներին լիովին բավարարում է ներկայիս վարչակարգը, եւ բացի այդ նրանց ամենեւին էլ պետք չէ Հայաստանի ներքաղաքական վիճակի սրումը, առավել եւս երբ տարատեսակ սրումների ձգտում է քաղաքական հակառակորդը` ի դեմս Արեւմուտքի:
ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԿՕԳՆԻ՞ ՆՐԱՆՑ
Գրանտակեր կառույցները մի տեսակ սպասման մեջ են, մյուս կողմից էլ անհանգստացած են օմբուդսեն Կարեն Անդրեասյանի հրաժարականով: Հանկարծ բացահայտվեց նրանց բուռն սերը առ նախկին օմբուդսմենը, եւ միաժամանակ սիրառատ ճառերով հանդես են գալիս ամերիկացիները եւ եվրոպացիները: Անդրեասյանի հրաժարականի կապակցությամբ բացեիբաց իրենց ափսոսանքն են հայտնել ԱՄՆ դեսպանատունը, ԵՄ հայաստանյան գրասենյակը, վերջում էլ հարկ համարեց նույն ձեւով հանդես գալ եւ Գերմանիայի դեսպանատունը: Ու այդպիսի անտակտ ձեւով նրանք միաբերան հնչեցնում են սեփական ցանկությունը` որպեսզի Կարեն Անդրեասյանի կատարած գործը կիսատ չմնա, եւ ով էլ լինի նոր օմբուդսմենը, նույն գործելակերպը շարունակվի:
Այսինքն` դիվանագիտական էթիկայի ոտնահարման սահմանագծին մոտենալով` Արեւմուտքը ճնշում է գործադրում մեր երկրի վրա, որպեսզի օմբուդսմենի ինստիտուտը շարունակի մնալ հիմնականում դեգեներատիվ փոքրամասնությունների պաշտպանի դերում: Մինչդեռ գրանտակեր իրավապաշտպանները մի տեսակ տագնապի մեջ են ու հիմիկվանից բարձրաձայնում են իրենց վախը, որ օմբուդսմեն կնշանակվի իրենց համար խորթ որեւէ գործիչ: Բայց, խոշոր հաշվով, այդ մտավախություններն այդքան էլ անհիմն չեն: Հաշվի առնելով, թե ինչպիսի հայկական ուղեգիծ է որդեգրել ԵԽԽՎ-ն, կանխատեսելի է, որ ՀՀ իշխանություններն առաջվա պես սիրալիր եւ նրբանկատ չեն լինի Արեւմուտքի հետ: Համ էլ վերաբերմունքի փոփոխությունը ուղղակիորեն բխում է այսօրվա գլոբալ աշխարհաքաղաքական-քաղաքակրթական հակամարտությունից: Ու կարող է գալ այն պահը, որ 5-րդ շարասյուները կմնան առանց ներիշխանական «տանիքի»:
Ի դեպ այն, որ իշխանությունը սեփական դիրքերի ամրության վրա չի կասկածում, երեւում է եւ պատժական քաղաքականությունից: «Նոր Հայաստանի» կալանավորված պրոֆեսիոնալ սադրիչ Գեւորգ Սաֆարյանի հանդեպ պատժիչ մեքենայի ճնշումը չի թուլանում, իսկ, օրինակ, հանցավոր զինված խմբավորման գործով կալանավորվածների մի մասը քայլ առ քայլ ազատ է արձակվում` խափանման միջոցը փոխելով երկրից չբացակայելու ստորագրությամբ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Մանկատան երեխային ծեծի ենթարկած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԿոպիրկինը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին՝ Պետդումայի ընտրությունների ընթացքում անվտանգությունն ապահովելու համարՔվեարկողների շատ մեծ հոսք է, հայկական կողմն ապահովում է անվտանգությունը. ՀՀ-ում ՌԴ դեսպանՇՏԱՊ. 36-ամյա գործարարին մահացած են գտել. Հրապարակ Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է մտցվելԵրևանում հրդեհ է բռնկվել 5 հարկանի շենքի տանիքում. տարհանվել են բնակիչներ, կրակը մարվել էՇՏԱՊ. Հայաստանի կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալությունԿիևը ծխի մեջ է. բնակիչներին խորհուրդ է տրվում մնալ տանը (Տեսանյութ)ՌԴ Պետդումայի ընտրությունները բոյկոտելու արեւմտյան ծրագիրը ձախողվեց2026 թվական. Ի՞նչ կբերի Հրե ՁինԶելենսկին կրկին ցանկանում է «հաղթել Ռուսաստանին 40 օրում»Շատ մեծ հոսք է․ 3 ժամում քվեարկել է ՌԴ 1800 քաղաքացի. ԿոպիրկինԵրևան–Մոսկվա չվերթները ուշանում են․ ՌԴ-ում օդային տարածքի սահմանափակումներ ենԹե բա 82 միլիոն դրամ էլ դեռ ես եմ ներդրել փողոցի լայնացման և բորդուրների համարՀորոսկոպ. Քիրոնի հետադարձ շարժումը բոլորին վերադարձնում է 2018 թվականՌուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ. ՍոբյանինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել ՌուֆիինՊետությունը չպետք է քաղաքացու փոխարեն որոշի՝ նրա վիշտը ֆինանսապես «բավարար ծանր» է, թե ոչՓաշինյանը նպատակ ունի կտրել թաղման նպաստները

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված