Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում

«ՏԵԽԶՆՆՄԱՆ ԿՏՐՈՆԸ ՍՐԲԻ ԴՈՒՌ ՉԻ՞». ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱԺ-Ի ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

Արխիվ 12-16

«ՏԵԽԶՆՆՄԱՆ ԿՏՐՈՆԸ  ՍՐԲԻ ԴՈՒՌ ՉԻ՞».  ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱԺ-Ի ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ


Այսօր պաշտպանության հարցերի ու ներքին գործերի մշտական հանձնաժողովում քննարկվեց  երեք հարց, որոնցից մեկը   վերաբերում էր  ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին  ՀՀ օրենքում լրացում կատարելուն: Մասնավորապես, քննարկվում էր  մեքենաների տեխզննում անցնելու գործընթացը: Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը կարծում է, որ տեխզննումը ձեւական բնույթ է կրում: «Տեխզննումը հո սրբի դուռ չի՞»,- ասաց պատգամավորը:

Տրանսպորտի փոխնախարար Արամ Արսենյանն  էլ ասաց, որ իրենց մտահոգում է  այն, որ տեխզննման կտրոնը ստանալուց հետո վարորդները տեխզննման կայան չեն գնում, իրական տեխզննում չեն անցնում եւ ոչ մի պարտավորություն չեն վերցնում իրենց վրա: «Մինչդեռ պետք է  վերահսկողական լծակներ լինեն, որպեսզի գործընթացը ձեւական բնույթ չկրի»,- ասաց փոխնախարարը:

Քանի որ այս հարցում տարբեր մոտեցումներ կային,  առաջարկվեց հարցը հետաձգել մեկ տարով:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ