Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում

ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ԵԽԽՎ-Ի ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ԿԱՐԵԼԻ Է ԹԱՐՄԱՑՆԵԼ, ԲԱՅՑ…»

Արխիվ 12-16

ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ԵԽԽՎ-Ի ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ԿԱՐԵԼԻ  Է ԹԱՐՄԱՑՆԵԼ, ԲԱՅՑ…»

 

«Իրավունք»-ն այսօր քաղաքագետ Ստեփան Գրիգորյանից  պարզեց` ԵԽԽՎ-ում Հայաստանր ձախողումները  պե՞տք է բարդել միայն հայկական պատվիրակության վրա:  Արդյոք միայն հայկական պատվիրակության աշխատանքով պետք է ապահովել պրոհայկական բանաձեւեր:  «Հայկական պատվիրակության աշխատանքը բավարար չէ, բայց  այսպես հեշտ քննադատել պատվիրակությանը  դեմ եմ:  Պատվիրակության կազմը կարելի է թարմացնել, բայց հանուն արդարության ասեմ` դժվար է չորս հոգանոց պատվիրակությամբ  աշխատել եւ հակազդել թուրք-ադրբեջանական պատվիրակությունների հակահայկական քայլերին»,- ասաց վերլուծաբանը:

Ըստ քաղաքագետի` ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձեւերին նպաստում են նաեւ  են  հակառուսական տրամադրությունները, Ռուսաստանի հետ  Հայաստանին ասոցացնելը: «Ես չեմ ցանկանում քննադատել, այլ առաջարկում եմ փոխել աշխատելաոճը: Օրինակ, ադրբեջանցիների բերանին գալն ու  հակահայկական ելույթներին միշտ պատասխանելը: Երբ դու անընդհատ պատասխանում ես, դա դրական չի ընկալվում: Այո, դեպքեր կան, երբ պետք է պատասխանել, սակայն միշտ  պատասխանել, ճիշտ չէ:   Հորդորում եմ հայկական պատվիրակություններին աշխատել տարբեր հանձնաժողովներում, ձեռքբերել հեղինակություն ու ասել իրենց կարծիքը»,- եզրափակեց Ստեփան Գրիգորյանը:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ