Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆ. «ՀՀԿ-Ն ԴԵՌ ՉԻ ՔՆՆԱՐԿԵԼ` ՈՎ Է ՄԻՊ-Ի ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒՆ»

Արխիվ 12-16

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆ. «ՀՀԿ-Ն ԴԵՌ ՉԻ ՔՆՆԱՐԿԵԼ`

ՈՎ Է ՄԻՊ-Ի ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒՆ»

 

 

ՀՀԿ պատգամավոր, պետա-իրավական հարցերի  մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանից «Իրավունք»-ը հետաքրքրվեց` ՀՀԿ-ն ում է առաջադրելու մարդու իրավունքների  պաշտպանի պաշտոնում: «ՀՀԿ-ում այդ թեմայով քննարկումներ չկան: Մի շարք թեկնածուներ կան: Մինչեւ հունվարի 29-ի նիստը կքննարկենք, կհասկանանք դա»:

ՀՀԿ պատգամավորը չհրապարակեց իր անձնական  կարծիքը, թե ում կցանկանար տեսնել ՄԻՊ-ի պաշտոնում:

Մեր դիտարկմանը, թե Կարեն Բեքարյանի անունն է շրջանառվում` որպես մարդու իրավունքների պաշտպանի,  հանձնաժողովի  նախագահն ասաց. «Շրջանառվող  բոլոր թեկնածուներին հարգանքով եմ վերաբերվում, բայց ՀՀԿ-ն կունենա մեկ միասնական թեկնածու»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ ՀՀԿ-ի համար անակնկալ է եղել Անդրեասյանի հրաժարականը, հետեւաբար պետք է նա բացատրություն տա: Հնարավո՞ր է  Անդրեասյանին հրավիրել խորհրդարան եւ պահանջել բացատրություն: «Ո՛չ ԱԺ-ի կանոնակարգ օրենքը, ո՛չ սահմանադրությունը, ո՛չ էլ մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը  նման հնարավորություն չի տալիս»,- եզրափակեց  Հովհաննես Սահակյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ