ՍԻՄ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵՑ ՀՀ-ՈՒՄ ԻՐԱՔԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Արխիվ 12-16
ՍԻՄ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵՑ ՀՀ-ՈՒՄ ԻՐԱՔԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Հունվարի 21-ին ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանատանը տեղի ունեցավ հանդիպում ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ եւ Իրաքի լիազոր նախարար, ժամանակավոր գործերի հավատարմատար տիկին ԱՀԼԱՄ ԱԼԳԱՅԼԱՆԻԻ միջեւ:Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-իրաքյան փոխհարաբերությունները, իրադրությունը տարածաշրջանում: Կողմերը անհանգստություն հայտնեցին Թուրքիայի կողմից Իրաքի ինքնիշխանության խախտումով այդ երկրի տարածք զորախումբ մտցնելու խնդրի առթիվ եւ դատապարտեցին Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը: Քննարկվեց նաեւ Մերձավոր Արեւելքում ահաբեկչությանը հակազդելու խնդիրը եւ ահաբեկիչների կողմից գրավված տարածքներում ազգային եւ կրոնական փոքրամասնությունների հանդեպ կատարած հանցագործությունները: Տիկին Ալգայլանին բարձր գնահատեց Իրաքի հայ համայնքի դերակատարությունը իր երկրի սոցիալ-տնտեսական եւ մշակութային զարգացման մեջ:
ՍԻՄ լրատվական ծառայություն
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝