Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ 1․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները Ուկրաինայի պողպատաձուլական արդյունաբերությունը կանգ է առել ռուսական հարվածներից հետո. FT Մանկատան երեխային ծեծի ենթարկած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին՝ Պետդումայի ընտրությունների ընթացքում անվտանգությունն ապահովելու համար Քվեարկողների շատ մեծ հոսք է, հայկական կողմն ապահովում է անվտանգությունը. ՀՀ-ում ՌԴ դեսպան ՇՏԱՊ. 36-ամյա գործարարին մահացած են գտել. Հրապարակ Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է մտցվել Երևանում հրդեհ է բռնկվել 5 հարկանի շենքի տանիքում. տարհանվել են բնակիչներ, կրակը մարվել է ՇՏԱՊ. Հայաստանի կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն Կիևը ծխի մեջ է. բնակիչներին խորհուրդ է տրվում մնալ տանը (Տեսանյութ)

ԲԱՌԱՑԻՈՐԵՆ ԳՈՒՆԱԳԵՂ ԴԱՐՁԱԾ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁ

Արխիվ 12-16

 

ԲԱՌԱՑԻՈՐԵՆ ԳՈՒՆԱԳԵՂ ԴԱՐՁԱԾ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁ

Փոքրիկների ծննդյան տարեդարձին նրանց ոչինչ այնպես չի ուրախացնում, ինչպես գույնզգույն ու հետաքրքիր տորթը: Բայց պարզվում է, որ ծննդյան տորթը կարող է ոչ թե ուրախացնել, այլ իսկական փորձանքի մեջ գցել փոքրիկին:
Օրերս սպառողներից մեկը` Սոնա Հակոբյանը Երեւան քաղաքի տորթերի «Կեսգիշեր» (նախկինում` «Սոնատ») մասնագիտացված խանութից իր փոքրիկի տարեդարձի առիթով գնել էր տորթ: Տարեդարձն ուրախ եւ ջերմ մթնոլորտում է անցել, մինչեւ այն պահը, երբ փոքրիկի ընկերները եւ ընտանիքի անդամները կերել են տորթը: Այդ պահին էլ ամեն բան նորմալ էր թվում, միայն թե ուտելուց հետո պարզվեց, որ բոլորի լեզուները եւ շրթունքները տորթից գունավորվել է՝ ստանալով կապույտ երանգ: Անհանգստությունն իսկական խուճապի է վերածվել, երբ երեխաների դեմքը լվացել են օճառով, սակայն գունավոր հետքերն այդպես էլ չեն մաքրվել: Ս. Հակոբյանը պատմեց, որ բոլորի ձեռքերը եւ դեմքը գունավոր նյութերից մաքրվել է միայն երկու օր անց: Բայց դրանից հետո էլ վախը մնում է. տարեդարձի մասնակիցները մտավախություն ունեն, որ տորթին տված գունանյութերը կարող են վնասել երեխաների առողջությանը:

 

 

Այսպիսով՝ «Կեսգիշեր» խանութը կարծես թե բառացիորեն է ընկալել իր իսկ «Մենք կպարգեւենք ձեզ գունավոր տարեդարձ» կարգախոսը՝ գունագեղ տեսք տալով նաեւ տարեդարձի մասնակիցներին: Եվ եթե սրան ավելացնում ենք Սոնայի ներկայացրած այն տեղեկությունը, որ տորթի վրա բացակայել է նաեւ արտադրման եւ պիտանելիության ժամկետները, պատկերը նոր միայն ամբողջական կդառնա:
Խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար «Իրավունքը» զրուցեց տորթերի խանութի տնօրեն Տաթեւ Պարոնյանի հետ, սակայն նրա բացատրությունը, մեղմ ասած, տարօրինակ է թվում: Մեր զրուցակցի խոսքով՝ խանութի աշխատակիցներն իրենց բոլոր հաճախորդներին գնումներից առաջ զգուշացնում են, որ գունավոր տորթերը բերանը գունավորում են. «Պետք չէ անհանգստանալ, երբ փոքրիկի լեզուն տորթից գունավորվել է, այստեղ վտանգավոր բան չկա: Այդ գունանյութերը քիմիայից չեն, որ վտանագավոր լինեն: Մենք դրանք ձեռք ենք բերում մասնագիտացված խանութներից, այնպես որ պետք չէ աղմուկ բարձրացնել»: Երեւի խանութի աշխատակիցները մոռացել են իրենց հաճախորդներին հիշեցնել նաեւ, որ վաճառվող տորթի արտադրության ժամկետը պահվում է խիստ գաղտնի: Չնայած ինչո՞ւ ասեն, երբ հայաստանյան գրեթե բոլոր նման վաճառակետերում էլ խմորեղեններիը միշտ «հենց նոր» են վառարանից հանվել:
Ոչ քիմիական գունավորող նյութ. սա, թերեւս, իսկական «հրաշք» է, որին, երեւի, կարելի է միայն Հայաստանում հանդիպել: Բայց, եթե այդ մասին Սոնային խանութում զգուշացրած լինեին եւ նա դրանից հետո համաձայնվեր այդ տորթը գնել, ապա հազիվ թե այդ տորթն ուտողները խուճապի, երկօրյա վախի եւ անհանգստության մեջ հայտնվեին՝ իմանալով, որ այդ գունավորումը նորմալ է, այդպես էլ նախատեսված էր: Իսկ թե որքանով են տարբեր գունանյութերը` վտանգավոր կամ անվտանգ, փորձեցինք պարզել սննդաբան, դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանից: Եվ ահա, նրա խոսքով՝ սննդամթերքի մեջ թույլատրվում է օգտագործել ներկանյութեր, սակայն դրանք վտանգավոր են: Կան կայունացուցիչներ, ներկեր, հոտավետիչներ, որոնք չեն կարող երկար ժամանակ մնալ սննդամթերքում. «Հատկապես փոքրիկների դեպքում խորհուրդ չեմ տալիս դրանք օգտագործել: Նրանց սննդակարգում դրանք պետք է բացառել, քանի որ հնարավոր է գունանյութերից առաջանան տարբեր մեծ ու փոքր վտանգներ` սկսած ալերգիկ ռեակցիաներից մինչեւ մաշկային խնդիրներ: Բոլոր գունանյութերը չէ, որ պետք է օգտագործեն սննդի մեջ: Այս դեպքում, եթե ներկն այդքան ժամանակ մնացել է երեխայի լեզվի վրա, ուրեմն ամեն ինչի վրա էլ այդպես կմնա»,- փաստեց սննդաբանը՝ ծնողներին հորդորելով արհեստական գունավորիչներով տորթեր չգնել:
Նշենք, որ դեպքի առիթով ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից խանութում իրականցվում է դիտարկում. «Մեզ մոտ է այդ տորթի նմուշը: Կփորձենք պարզել՝ այն վտանագավո՞ր է, թե պարզապես ներկանյութ է»,- «Իրավունքի» հետ զրույցում տեղեկացրեց ծառայության մամլո խոսնակ Նվարդ Առաքելյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ 1․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումներըՈւկրաինայի պողպատաձուլական արդյունաբերությունը կանգ է առել ռուսական հարվածներից հետո. FTՄանկատան երեխային ծեծի ենթարկած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԿոպիրկինը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին՝ Պետդումայի ընտրությունների ընթացքում անվտանգությունն ապահովելու համարՔվեարկողների շատ մեծ հոսք է, հայկական կողմն ապահովում է անվտանգությունը. ՀՀ-ում ՌԴ դեսպանՇՏԱՊ. 36-ամյա գործարարին մահացած են գտել. Հրապարակ Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է մտցվելԵրևանում հրդեհ է բռնկվել 5 հարկանի շենքի տանիքում. տարհանվել են բնակիչներ, կրակը մարվել էՇՏԱՊ. Հայաստանի կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալությունԿիևը ծխի մեջ է. բնակիչներին խորհուրդ է տրվում մնալ տանը (Տեսանյութ)ՌԴ Պետդումայի ընտրությունները բոյկոտելու արեւմտյան ծրագիրը ձախողվեց2026 թվական. Ի՞նչ կբերի Հրե ՁինԶելենսկին կրկին ցանկանում է «հաղթել Ռուսաստանին 40 օրում»Շատ մեծ հոսք է․ 3 ժամում քվեարկել է ՌԴ 1800 քաղաքացի. ԿոպիրկինԵրևան–Մոսկվա չվերթները ուշանում են․ ՌԴ-ում օդային տարածքի սահմանափակումներ ենԹե բա 82 միլիոն դրամ էլ դեռ ես եմ ներդրել փողոցի լայնացման և բորդուրների համարՀորոսկոպ. Քիրոնի հետադարձ շարժումը բոլորին վերադարձնում է 2018 թվականՌուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ. ՍոբյանինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Ռուֆիին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված