Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ

Ճապոնիան հայտարարել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանելու մասին

Արխիվ 12-16

Ճապոնիան հայտարարել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանելու մասին

 

Ճապոնիայի ԱԳ նախարար Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ իր երկիրը որոշել է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Kyodo գործակալությունը:

Պատժամիջոցները հանելուց հետո հնարավոր կդառնա ներդրումների մասին համաձայնագրի ստորագրումը, որի շուրջ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել 2015-ի հոկտեմբերին Ճապոնիայի ԱԳ նախարարի Իրան կատարած այցի ժամանակ:

Երկու երկրների բանկերը հնարավորություն կստանան մասնաճյուղեր բացել եւ արժութային փոխանակման շուրջ պայմանագրեր կնքել:

Սպասվում է, որ Ճապոնիան կփորձի վերականգնել իր դիրքերը Մերձավոր Արեւելքի նավթի ամենահարուստ հանքերից մեկի՝ Ազադեգանի, յուրացման հարցում: Այդ հանքի պաշարները գնահատվում են 26 մլրդ բարել: Ճապոնիան այս հանքի նավթի վերամշակման կոնցեսիայի 75 տոկոսի իրավունք էր ստացել 2004 թվականին, սակայն 2010-ին Իրանի դեմ պատժամիջոցներից հետո դուրս էր եկել նախագծից:

 


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ