Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ

ՍԻՄ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵՑ ՀՀ-ՈւՄ ԻՐԱՔԻ ԴԵՍՊԱՆՈւԹՅՈւՆ

Արխիվ 12-16

ՍԻՄ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵՑ ՀՀ-ՈւՄ ԻՐԱՔԻ

ԴԵՍՊԱՆՈւԹՅՈւՆ

 

 

Այսօր ՀՀ-ում Իրաքի հանրապետության դեսպանատանը տեղի ունեցավ հանդիպում ՍԻՄ նախագահ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի եւ Իրաքի լիազոր նախարար, ժամանակավոր գործերի հավատարմատար տիկին Ահլամ Ալգայլանիի միջեւ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-իրաքյան փոխրահարբերությունները, իրադրությունը տարածաշրջանում: Կողմերը անհանգստություն հայտնեցին Թուրքիայի կողմից Իրաքի ինքնիշխանության խախտումով այդ երկրի տարածք զորախումբ մտցնելու խնդրի առթիվ,եւ դատապառտեցին Թուրքիայի ագռեսիվ քաղաքականությունը: Քննակրվեց նաեւ մերձավոր արեւելքում ահաբեկչությանը հակազդելու խնդիրը եւ ահաբեկիչների կողմից գրավված տարածքներում ազգային եւ կրոնական փոքրամասնությունների հանդեպ կատարած հանցագործությունները: Տիկին Ալգայլանին բարձր գնահատեց Իրաքի հայ համայնքի դերակատարությունը իր երկրի սոցիալ- տնտեսական եւ մշակութային զարգացման մեջ:

 


ՍԻՄ լրատվական ծառայություն

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ