Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ

Ռ. Ասատրյան. «ՔԱՐ ՆԵՏԵԼՈՒՑ ԱՌԱՋ, ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ԷՋԵՐԸ»

Արխիվ 12-16

Ռ. Ասատրյան. «ՔԱՐ ՆԵՏԵԼՈՒՑ ԱՌԱՋ, ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ԷՋԵՐԸ»

 

Այսօր բանաստեղծուհի, հրապարակախոս, հասարակական գործիչ ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԸ կդառնար 97 տարեկան: Բանաստեղծուհի, հրապարակախոս, հասարական գործիչ ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆՆ, ով այն քչերից մեկն էր, որը այսօր իր հարգանքի տուրքն է մատուցել մեծանուն բանաստեղծուհուն` ֆեյսբուքյան էջում գրել է հետեւյալը. «Պանթեոնում ընդամենը վեց հոգի կար, գրողների միությունից միակ ներկայացուցիչն էի... Այն օրվանից, երբ Հաղթանակ տարած հայը լքեց իր արյան գնով պահած հայրենիքի սահմանները, ես կորցրեցի զարմանալու իմ անձնական իրավունքը, քանզի արժեքներից ամենաբարձրագույնը մարդկային արժեքն է... Ինչեւէ, երկու Ամենայն Հայոց Բանաստեղծ ունենք` Թումանյան եւ Կապուտիկյան, առաջինի գերեզմանը Խոջիվանքի տարածքում ավերել էին վրացիները՝ եկեղեցի կառուցելու համար եւ հուշաքարը տեղափոխել խորհրդանշական ինչ-որ տարածք, ի դեպ` Սունդուկյանի եւ այլոց հետ (ես եղել եմ Վրաստանում ու այդ մասին ծավալուն հոդվածով հանդես եկել), իսկ Կապուտիկյանի ծննդյան օրը նշում ենք վեց հոգով...
Ասելու շատ բան կա, տեղը չէ, միայն մի բան կասեմ` եթե մենք մեզ չհարգենք, ուրիշները երբեք չեն հարգի, քար նետելուց առաջ, ստուգեք ձեր կենսագրության էջերը` երկրի շենացման համար մի քար գոնե դրել եք, թե՝ ոչ....», - եզրափակելով խոսքը` շեշտել է տիկին Ասատրյանը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ