Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ 1․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները Ուկրաինայի պողպատաձուլական արդյունաբերությունը կանգ է առել ռուսական հարվածներից հետո. FT Մանկատան երեխային ծեծի ենթարկած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին՝ Պետդումայի ընտրությունների ընթացքում անվտանգությունն ապահովելու համար Քվեարկողների շատ մեծ հոսք է, հայկական կողմն ապահովում է անվտանգությունը. ՀՀ-ում ՌԴ դեսպան ՇՏԱՊ. 36-ամյա գործարարին մահացած են գտել. Հրապարակ Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է մտցվել Երևանում հրդեհ է բռնկվել 5 հարկանի շենքի տանիքում. տարհանվել են բնակիչներ, կրակը մարվել է ՇՏԱՊ. Հայաստանի կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն Կիևը ծխի մեջ է. բնակիչներին խորհուրդ է տրվում մնալ տանը (Տեսանյութ)

«Ստեղծվել է պատմական անկրկնելի պահ. Ադրբեջանը սկսում է սրընթաց թուլանալ»

Արխիվ 12-16

«ՍՏԵՂԾՎԵԼ Է ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆԿՐԿՆԵԼԻ ՊԱՀ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍԿՍՈՒՄ Է ՍՐԸՆԹԱՑ ԹՈՒԼԱՆԱԼ»

 

Ադրբեջանում ազգային արժույթի` մանաթի արժեզրկման պատճառով, աննախադեպ թանկացել են բոլոր ապրանքները, այդ թվում` սննդամթերքը: Սրա հետ կապված` երկրի ամբողջ տարածքում սկսված զանգվածային բողոքի ակցիաները, որոնք պահանջում են ադրբեջանական իշխանության հրաժարականը, հասել է անգամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանակից շրջաններ: Այս մասին «Իրավունքը» մանրամասներ պարզեց «Ադրեբեջանահայերի ասամբելայի միության» նախագահ, ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԻՑ.


«ՆԱՎԹԻ ԳԻՆԸ ԷԼ ԱՎԵԼԻ ԿԸՆԿՆԻ»


– Նախ նշեմ, որ այս զանգվածային բողոքի ակցիաները կապված են Ադրբեջանի հանրապետության տնտեսության փաստացի փլուզման` կոլապսի հետ: Բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանի արտահանման ավելի քան 90 տոկոսը կազմվում է նավթաարդյունաբերության արդյունքներով, եւ այդ երկրի պետբյուջեի 85 տոկոսը կազմված է նավթի ու գազի վաճառքից, մինչդեռ այն օր օրի էլ ավելի մեծ անկում է գրանցում: Ավելին` շուտով նաեւ Իրանը կմիանա նավթի արտահանմանը, եւ շատ հավանական է, որ նավթի գինը էլ ավելի կընկնի: Այնպես որ, ժողովուրդը սովահարության է մատնված, եւ արդարացված են այդ բողոքները: Առաջին անգամ Ադրբեջանի ժողովուրդները բացահայտ ձերբազատվում են վախի մթնոլորտից եւ Ադրբեջանի նախագահի քաղաքականությունը անվանում ավանակային, իսկ նախագահին` ուղղակի էշ` չվախենալով, որ կարող են հետապնդման ենթարկվել:

Իսկ բողոքի ակցիաները ճնշելու համար` ադրբեջանական իշխանությունները քաղաքական հետապնդումնե՞ր են իրականացնում:

– Իհարկե, մարդիկ հետապնդվում են, բանտեր են նետվում, բայց վիճակը այնպիսի հուսահատության մակարդակի է հասել, որ այլեւս դիմանալ չի կարելի: Ի չիք են դարձել հզոր Ադրբեջանի վերաբերյալ տարիներ շարունակ հյուսված հեքիաթները, որը գործող ֆաշիստական ռեժիմը փորձում էր ժողովրդին հրամցնել: Բայց մենք պետք է ավելի ուշադիր լինենք այն հանգամանքին, որ հիմնականում այդ սոցիալական կոչված միտինգները կատարվում են Ադրբեջանի այն տարածաշրջաններում, որտեղ բնակվում են հիմնականում ազգային փոքրամասնությունները` թալիշները, լեզգիները, այսինքն ` մարդիկ ոչ միայն սոցիալական պայմաններից են դժգոհում, այլ նաեւ ազգային ճնշումներից:


«ԱԴՐԲԵՋԱՆ ԿՈՉԵՑՅԱԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ՀԱՄԱՐ ԿԴԱՌՆԱ ՎԱՏ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ»


Ադրբեջանում ստեղծված իրավիճակը ինչպիսի՞ արդյունք կամ հետեւանք կարող է ունենալ Հայաստանի համար:

– Հայկական կողմից շատ բան է կախված, թե ինչպես կկողմնորոշվենք` մեզ համար ստեղծված այս լավ, իսկ Ադրբեջանի համար` շատ ծանր իրավիճակում: Նույնիսկ Ռուսաստանի եւ Թուրքիայի հակասությունները Ադրբեջանի քաղաքական էլիտան փակուղու մեջ է դրել: Հետեւաբար, պետք է աջակցենք Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների ազատագրական շարժումներին, որոնք կծավալվեն` կապված տնտեսական վիճակի էլ ավելի վատթարացման հետ: Իսկ արդյունքը կլինի այն, որ ներկայիս թուրքական Ադրբեջանի փոխարեն, որը թշնամաբար է տրամադրված Արցախի եւ Հայաստանի հանդեպ ու ամեն օր իր պաշտպանության նախարարի շուրթերով խոստանում է Հայաստան դագաղներ ուղարկել, կունենանք ուրիշ տարածաշրջան, գուցեեւ տրոհված Ադրբեջանով, որտեղ կլինեն անկախ եւ մեզ համար բարեկամական տրամադրված պետություններ` Լեզգիստան, Թալիշստան եւ այլն: Իհարկե, եթե մենք ակտիվ գործենք այս պարագայում, ոչ թե նստենք եւ միայն արձագանքենք Ադրբեջանին: Հիմա ստեղծվել է պատմական անկրկնելի պահ. Ադրբեջանը սկսում է սրընթաց թուլանալ:

Բայց արդյո՞ք չկա վտանգ, որ մյուս կողմից էլ Ադրբեջանն իր բնակչությանը սոցիալական խնդիրներից շեղելու համար սկսի լարվածություն հրահրել հայ-ադրբեջանական սահմանում:

– Ալիեւյան վարչակազմը իր պահպանության միակ ճանապարհը համարում է Հայաստանի եւ Արցախի հետ հարաբերությունները սրելը եւ, այո, այդ ճանապարհով ժողովրդի արդարացի դժգոհությունը շեղել իշխանություններից եւ ուղղորդել դեպի արտաքին թշնամին: Սակայն մենք պետք է այստեղ ոչ թե կողքից նայենք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները, այլ մեր ուժերի ներածին չափով փորձենք ներազդել: Այդ ուղղությամբ պետք է աշխատեն հատուկ պատրաստված ինստիտուտները: Առայժմ, ցավոք, մենք այդքան ակտիվ չենք, որքան որ անհրաժեշտ է այդ գործում: Մինչդեռ այդտեղ որոշվում է ոչ միայն Ադրբեջանի լինել-չլինելու հարցը, այլ նաեւ Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների ճակատագիրը եւ մեր երկրի անվտանգության խնդիրը: Հուսով եմ, որ մեր քաղաքական էլիտան կընկալի պահի լրջությունն ու կարեւորությունը: Քիչ է մնում Ադրբեջանին «օգնել», որպեսզի այդ երկրում այնպիսի գործընթացներ ընթանան, որ այլեւս երբեք հայկական կողմերի համար այդ երկիրը չլինի իրական սպառնալիք: Ուղղակի, Ադրբեջան կոչեցյալ պետությունը Անդրկովկասի համար կդառնա վատ հիշողություն: Կարծում եմ` այս պահին պետք է մեր դաշնակիցներին աջակցություն ցուցաբերենք, իսկ մենք Ադրբեջանի թե՛ ներսում, թե՛ վտարանդության մեջ ունենք դաշնակիցներ, որոնք հենց ազգային փոքրամասնությունների շարժումներն են: Իհարկե, դրանք այսօր կոչվում են սոցիալական շարժումներ, բայց այնտեղ էթնիկական երանգավորում նույնպես կա: Ուստի` եթե սպասենք, թե ինչպես է հարցը լուծվելու, ապա Ալիեւը կգնա ավելի պարզ ճանապարհով` մի կողմից ճնշելով այդ ապստամբությունները, մյուս կողմից հրահրելով նոր լայնածավալ գործողություններ ղարաբաղյան ճակատում, որպեսզի նորից փորձի երկարաձգել իր իշխանությունը: Ըստ իս, 2016 թվականը շատ հետաքրքիր զարգացումների տարի է լինելու, իսկ ինչպես այն մեզ համար կլինի, կախված է նաեւ մեր գործողություններից:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ 1․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումներըՈւկրաինայի պողպատաձուլական արդյունաբերությունը կանգ է առել ռուսական հարվածներից հետո. FTՄանկատան երեխային ծեծի ենթարկած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԿոպիրկինը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին՝ Պետդումայի ընտրությունների ընթացքում անվտանգությունն ապահովելու համարՔվեարկողների շատ մեծ հոսք է, հայկական կողմն ապահովում է անվտանգությունը. ՀՀ-ում ՌԴ դեսպանՇՏԱՊ. 36-ամյա գործարարին մահացած են գտել. Հրապարակ Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է մտցվելԵրևանում հրդեհ է բռնկվել 5 հարկանի շենքի տանիքում. տարհանվել են բնակիչներ, կրակը մարվել էՇՏԱՊ. Հայաստանի կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալությունԿիևը ծխի մեջ է. բնակիչներին խորհուրդ է տրվում մնալ տանը (Տեսանյութ)ՌԴ Պետդումայի ընտրությունները բոյկոտելու արեւմտյան ծրագիրը ձախողվեց2026 թվական. Ի՞նչ կբերի Հրե ՁինԶելենսկին կրկին ցանկանում է «հաղթել Ռուսաստանին 40 օրում»Շատ մեծ հոսք է․ 3 ժամում քվեարկել է ՌԴ 1800 քաղաքացի. ԿոպիրկինԵրևան–Մոսկվա չվերթները ուշանում են․ ՌԴ-ում օդային տարածքի սահմանափակումներ ենԹե բա 82 միլիոն դրամ էլ դեռ ես եմ ներդրել փողոցի լայնացման և բորդուրների համարՀորոսկոպ. Քիրոնի հետադարձ շարժումը բոլորին վերադարձնում է 2018 թվականՌուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ. ՍոբյանինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Ռուֆիին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված