Ռուսական բանակը կարող է մտնել Զապորոժե այս ձմռանը. Ուկրաինական հրամանատար Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ 1․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները Ուկրաինայի պողպատաձուլական արդյունաբերությունը կանգ է առել ռուսական հարվածներից հետո. FT Մանկատան երեխային ծեծի ենթարկած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին՝ Պետդումայի ընտրությունների ընթացքում անվտանգությունն ապահովելու համար Քվեարկողների շատ մեծ հոսք է, հայկական կողմն ապահովում է անվտանգությունը. ՀՀ-ում ՌԴ դեսպան ՇՏԱՊ. 36-ամյա գործարարին մահացած են գտել. Հրապարակ Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է մտցվել Երևանում հրդեհ է բռնկվել 5 հարկանի շենքի տանիքում. տարհանվել են բնակիչներ, կրակը մարվել է ՇՏԱՊ. Հայաստանի կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն

ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՆ 83 ՏԱՐԵԿԱՆ Է

Արխիվ 12-16

ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՆ 83 ՏԱՐԵԿԱՆ Է


83 տարի առաջ` 1933 թվականի հունվարի 20-ին մեկնարկեց Հայաստանի գլխավոր թատրոնի` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գործունեությունը հենց վարպետի` Ա.Սպենդիարյանի, «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը

Հայաստանի մայրաքաղաք Երեւանի սրտում է գտնվում հայության պարծանք հանդիսացող օպերային թատրոնը։ Սա պարզապես մշակութային կառույց չէ, այլ ճարտարապետական գլուխգործոց, որի հեղինակն է համաշխարհային հռչակ ունեցող ակադեմիկոս-ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Ամենեւին էլ պատահական չէ, որ ճարտարապետ Թամանյանի այս գլուխգործոցը 1937 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսին արժանացել է գլխավոր մրցանակին: Օպերային թատրոնը հիմնադրվել է հայ ժողովրդի համար պատմական դժվարին ժամանակահատվածում՝ նախորդ դարի առաջին կեսին, երբ ժողովուրդը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, սակայն օպերային թատրոն ունենալու ցանկությունը վեր էր ցանկացած տեսակի նյութական դժվարությունից: Հայաստանի օպերային թատրոնից են բարձրանում ազգային օպերայի ամեն մի հնչյունը, ազգային բալետի ամեն մի ճախրանքը, բեմի գույները: Նոր Հայաստանի երաժշտական մշակույթի խորհրդանիշն այսօր մեզ է ներկայանում իր կատարյալ շուքով, դասական գեղեցկությամբ, փառահեղ բեմով, շքեղ հանդիսասրահով, ընդարձակ ճեմասրահներով ու օթյակներով:

Հայաստանի օպերային թատրոնի վարագույրը բացվեց 1933 թվականի հունվարի 20-ին: Հայ ժողովուրդը թատրոնի երկհազարամյա պատմություն ունի, սակայն միայն 20-րդ դարում հնարավորություն ունեցավ կյանք տալու երաժշտաթատերական արվեստի գագաթը հանդիսացող օպերայի եւ բալետի թատրոնի պատմության ձեւավորմանը: Երեք «Ա»-երին` «Ալմաստ», «Անուշ», «Արշակ Երկրորդ» օպերաներին բեմական կյանք տալու հետ մեկտեղ, Ալ. Սպենդիարյանի անվան թատրոնը դարձավ երաժշտաթատերական նոր երկրի ծննդյան, կոմպոզիտորների երեւակայության խոշոր ազդակ: Այստեղ է ամփոփված հայ երաժշտական կյանքի ամենաշքեղ կենսագրությունը: Այն ութսուն տարուց ավելի դարձել է յուրաքանչյուր հայի զգացմունքների, մտքերի, նվիրական իղձերի սրբազան օջախ, մեր երաժշտական մշակույթի պարծանք, իսկ օտարերկրացիներին Հայաստանը տեսնելու եւ յուրովի ընկալելու առիթ:

1927թ. Երեւանի պետական կոնսերվատորիայում, տնօրեն Ա. Տեր-Ղեւոնդյանի նախաձեռնությամբ, հիմնվեց օպերային ստուդիան, որի երգչախմբի, սիմֆոնիկ նվագախմբի եւ մեներգիչների կազմերով էլ 1932թ. Հայաստանի կառավարության որոշմամբ հիմնադրվեց Ազգային օպերային թատրոնը, որի երաժշտական ղեկավար Ռ.Մելիքյանի նախաձեռնությամբ  1935 թվականին առաջին անգամ պրոֆեսիոնալ բեմահարթակին բեմադրվեց Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան:

Հիմնադրման առաջին իսկ օրվանից Հայաստանի Ազգային օպերային թատրոնի ստեղծագործական անձնակազմը ձեռնամուխ եղավ բեմադրական եւ կատարողական ազգային, սեփական սկզբունքների մշակմանը, իր ուրույն դիմապատկերը կերտելուն: Եվ պատահական չէ, որ գոյության առաջին տասնամյակը չբոլորած, 1939 թվականին, աննախադեպ հաջողությամբ հանդես եկավ Մոսկվայում՝  Մեծ Թատրոնի բեմահարթակին, Խորհրդային Միությունում առաջին անգամ անցկացված Հայ արվեստի եւ գրականության տասնօրյակին, մոսկովյան խստապահանջ արվեստասերին` հաջողությամբ ու վարպետորեն ներկայացնելով համաշխարհային դասական եւ ազգային օպերային եւ բալետային ներկայացումներ, արժանանալով կառավարական եւ պետական մեդալների, շքանշանների, կոչումների: Առաջինը Հայկանուշ Դանիելյանն արժանացավ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստի կոչման:

Մոսկովյան հաջողությունը կրկնվեց նաեւ 1956 թվականին, Հայկական Արվեստի եւ գրականության Երկրորդ տասնօրյակի օրերին` այս անգամ ներկայացնելով նաեւ հայ իրականության մեջ Առաջին Ազգային «Արշակ Բե օպերան, որը բեմադրվել էր առաջին անգամ դեռեւս 1945 թվականին, արդեն դիրիժորների, մեներգիչների նվագախմբի երաժիշտների ու երգչախմբի անդամների երիտասարդ սերնդի ներկայացուցիչներով համալրված կազմով՝ գլխավոր դիրիժոր Մ.Թավրիզյանի ղեկավարությամբ:

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն իր ուրույն տեղն ունի հայ հասարակության կյանքում եւ ձգտելու է պահպանել այն դարեր շարունակ: Ունենալով այն ժառանգությունը, որ թողել են մեր ազգի փառապանծ մեծերը, թատրոնն այսօր շարունակում է իր գաղափարախոսությունը` հայ գիտակ արվեստասերին հանձնել բարձր մշակույթ եւ կրթել արվեստասերի մի նոր սերունդ, որի համար այս թատրոնը կդառնա կենսական նշանակության մի վայր:

Թատրոնի ստեղծագործական անձնակազմն իր բարձր կատարողական արվեստը բազմիցս ներկայացրել է Հայաստանի սահմաններից դուրս՝ միջազգային ասպարեզում հանրահռչակելով հայ դասական կոմպոզիտորական եւ կատարողական արվեստի նվաճումները: Վերջին տարիներին ծավալել է նաեւ հանրապետության մարզերի բնակչությանը դասական արվեստին հաղորդակցելու գործունեություն:

 

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսական բանակը կարող է մտնել Զապորոժե այս ձմռանը. Ուկրաինական հրամանատարԱրթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ 1․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումներըՈւկրաինայի պողպատաձուլական արդյունաբերությունը կանգ է առել ռուսական հարվածներից հետո. FTՄանկատան երեխային ծեծի ենթարկած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԿոպիրկինը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին՝ Պետդումայի ընտրությունների ընթացքում անվտանգությունն ապահովելու համարՔվեարկողների շատ մեծ հոսք է, հայկական կողմն ապահովում է անվտանգությունը. ՀՀ-ում ՌԴ դեսպանՇՏԱՊ. 36-ամյա գործարարին մահացած են գտել. Հրապարակ Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է մտցվելԵրևանում հրդեհ է բռնկվել 5 հարկանի շենքի տանիքում. տարհանվել են բնակիչներ, կրակը մարվել էՇՏԱՊ. Հայաստանի կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալությունԿիևը ծխի մեջ է. բնակիչներին խորհուրդ է տրվում մնալ տանը (Տեսանյութ)ՌԴ Պետդումայի ընտրությունները բոյկոտելու արեւմտյան ծրագիրը ձախողվեց2026 թվական. Ի՞նչ կբերի Հրե ՁինԶելենսկին կրկին ցանկանում է «հաղթել Ռուսաստանին 40 օրում»Շատ մեծ հոսք է․ 3 ժամում քվեարկել է ՌԴ 1800 քաղաքացի. ԿոպիրկինԵրևան–Մոսկվա չվերթները ուշանում են․ ՌԴ-ում օդային տարածքի սահմանափակումներ ենԹե բա 82 միլիոն դրամ էլ դեռ ես եմ ներդրել փողոցի լայնացման և բորդուրների համարՀորոսկոպ. Քիրոնի հետադարձ շարժումը բոլորին վերադարձնում է 2018 թվականՌուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ. ՍոբյանինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված