Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ 1․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները Ուկրաինայի պողպատաձուլական արդյունաբերությունը կանգ է առել ռուսական հարվածներից հետո. FT Մանկատան երեխային ծեծի ենթարկած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին՝ Պետդումայի ընտրությունների ընթացքում անվտանգությունն ապահովելու համար Քվեարկողների շատ մեծ հոսք է, հայկական կողմն ապահովում է անվտանգությունը. ՀՀ-ում ՌԴ դեսպան ՇՏԱՊ. 36-ամյա գործարարին մահացած են գտել. Հրապարակ Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է մտցվել Երևանում հրդեհ է բռնկվել 5 հարկանի շենքի տանիքում. տարհանվել են բնակիչներ, կրակը մարվել է ՇՏԱՊ. Հայաստանի կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն Կիևը ծխի մեջ է. բնակիչներին խորհուրդ է տրվում մնալ տանը (Տեսանյութ)

«Կարեւոր է, որ աշխատանքը չդադարի եւ չպետք է դադարի` մինչեւ քվեարկության վերջին վայրկյանը»

Արխիվ 12-16

«ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՉԴԱԴԱՐԻ ԵՎ ՉՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԻ` ՄԻՆՉԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՎԱՅՐԿՅԱՆԸ»

 

Հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում կանցկացվեն լսումներ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգ ներառված երկու հակահայկական զեկույցների շուրջ: Հիշեցնենք, որ դեռեւս 2015-ի նոյեմբերին ԵԽԽՎ քաղաքական եւ ժողովրդավարության հարցերով հանձնաժողովը հավանություն էր տվել «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում», իսկ ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովը` «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումներով բանաձեւերի նախագծերին: Ընդ որում` երկու փաստաթղթերն էլ աչքի են ընկնում աննախադեպ միակողմանի եզրաբանությամբ եւ ակնհայտորեն հակասում են թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, թե՛ ԵՄ գործադիր մարմնի քաղաքականությանը: Վերոգրյալ զեկույցների դեմ արդեն մի քանի շաբաթ է, ինչ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ` լայնածավալ էլեկտրոնային ստորագրահավաք է սկսել, ինչի մասին «Իրավունքը» կապ հաստատեց եւ զրուցեց հանձնախմբի մամլո եւ հաղորդակցության պատասխանատու ՊԵՏՈ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ հետ:

Պարոն Դեմիրճյան, ըստ Ձեզ, կհաջողվի՞ ստորագրահավաքի միջոցով հակազդել ԵԽԽՎ-ի վրա, որպեսզի հակահայկական նախագծերը կյանքի չկոչվեն:

– Ստորագրահավաքը մեկն է այն նախաձեռնություններից, որ արել ենք: Առաջին անգամ է, որ նման հարցի հետ կապված այսպիսի քայլ ենք կատարել, եւ դրա նպատակներից մեկն է նաեւ այն, որ իրազեկ դարձնենք լայն հասարակությանը, որպեսզի ավելի խորամուխ լինեն ԵԽԽՎ-ի աշխատանքներին: Այսօր մեզ միանալով նաեւ Հայաստանն ու Արցախը` գրեթե արդեն 7 հազար ստորագրություն ենք հավաքել: Նշենք նաեւ, որ ԵԽԽՎ-ում ՀՀ խորհրդարանական պատվիրակության անդամ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը իր հարցազրույցներից մեկում նաեւ ակնարկել է, որ հայաստանյան պատվիրակությունը ստորագրահավաքի փաստը պետք է ներկայացնի ԵԽԽՎ նիստին` հավելյալ ճնշում բանեցնելով:

– Արդյո՞ք հաջողվել է ե՛ւ սփյուռքյան կառույցները, ե՛ւ հայաստանյան դիվանագիտական կորպուսի աշխատանքը համախմբված դարձնել ու հնարավոր բոլոր միջոցներն օգտագործել, որպեսզի այդ հակահայկական բանաձեւերը չընդունվեն:

– Հնարավոր բոլոր միջոցները` լինի սփյուռքյան, թե դիվանագիտական, օգտագործել ենք, թե` ոչ, հայտնի կլինի քվեարկությունից անմիջապես հետո: Կարեւոր է, որ աշխատանքը չդադրի, եւ չպետք է դադարի` մինչեւ քվեարկության վերջին վայրկյանը: Բնականաբար, մեր հակառակորդներն էլ են աշխատանքի լծված` իրենց ուզած արդյունքն ապահովելու համար: Եվ այս նպատակով է, որ մեր գրասենյակը երկու հոգով ներկա կլինի Ստրասբուրգում` լիագումար նիստին`  աջակցելով նաեւ հայրենի պատվիրակությանը: Հանդիպումներ, նամակագրություններ եւ հեռախոսազանգեր են տեղի ունեցել եւ էլի կշարունակեն տեղի ունենալ ԵԽԽՎ անդամ պատգամավորների հետ, փորձել ենք նրանց բացատրել երկու բանաձեւերում ինչը եւ որն է անընդունելի: Հուսով եմ, որ մեր ուզած արդյունքին կհասնենք:

-Որոշ վերլուծաբաններ տեսակետ են շրջանառում, թե ԵԽԽՎ-ում վերոնշյալ բանաձեւերը չեն ընդունվի` միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջամտության շնորհիվ: Որքանո՞վ է տեսանելի նրանց ջանքերն այս ուղղությամբ:

– «Միայն» ասելը տեղին չէ, բայց, անշուշտ նրանց հայտարարություններն իրենց կշիռն ունեն: Մինսկի խմբի համանախագահները անջատաբար եւ հավաքականորեն քննադատեցին նշյալ երկու բանաձեւերի քվեարկությունը ԵԽԽՎ հանձնաժողովներում, որովհետեւ այն կվնասի Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման գործընթացին: Եվ սա մենք էլ ենք նշել, հայրենի պատվիրակությունն էլ է նշել: Բայց չենք կարող ձեռքներս ծալած նստել եւ հուսալ, որ քանի որ համանախագահները կոչ են արել, ուրեմն` վերջ, այդպես էլ կլինի:

Տեսնո՞ւմ եք այլ ելքեր, որոնք կարող ենք միասնաբար օգտագործել Եվրոպայի խորհրդում ադրբեջանական լոբբինգը նվազեցնելու ուղղությամբ:

– Խավիարային դիվանագիտությունը պետք է դադարեցնել` բացահայտելով Ադրբեջանի իսկությունը. Ալիեւի իշխանության իսկական դիմագիծը, այնտեղ տիրող մարդկային իրավական խախտումներն ու բռնությունները, բանտարկությունները: Ադրբեջանի իշխանություններն իրենց իսկ քաղաքացիներն չեն հարգում, եւ մենք պետք է այդ շրջանակներում նախաձեռնող լինենք: Ինչու ոչ, նաեւ բացահայտենք «խավիարակերներին» եւ բարձրաձայնենք, որոնց մասին շատ է խոսվում եվրոպական շրջանակներում ու հատկապես այն կազմակերպություններում, որոնք մարդու իրավունքների պաշտպանության աշխատանքին են լծված կամ քաղաքական, դիվանագիտական թափանցիկության հարցերով են զբաղվում: Պետք է օգտագործել մեր ձեռքում եղած բոլոր լծակները, եւ լինել նախաձեռնող: Վստահ եմ, որ Ազգային ժողովի մեր պատվիրակությունն էլ նման մոտեցում ունի:

Իսկ միգուցե ադրբեջանական խավիարային դիվանագիտությունը ԵԽԽՎ-ում հաշվի առնելով` ընդհանրապես բոյկոտենք այս կառույցի աշխատանքները:

– ԵԽԽՎ աշխատանքները բոյկոտի ենթարկելն ամենադյուրին ելքն է: Մենք կողմնակից չենք նման կառույցները բոյկոտի ենթարկելուն: Վերջիվերջո, այս կառույցները միջազգային, համաեվրոպական կառույցներ են եւ իրենց կարեւորությունն ունեն` թեկուզ մեզ համար ոչ 100% բաղձալի արդյունքներով: Մինչդեռ Ադրբեջանը «սիրում է» բոյկոտի ենթարկել այն, ինչն իր դեմ է այսպիսի կառույցներում: Ինչպես, օրինակ, եղավ Եվրանեսթի դեպքում, երբ Ադրբեջանը քանիցս այն բոյկոտի է ենթարկել ու հայտնվել ծիծաղելի իրավիճակում:

Եթե, Աստված մի արասցե, այս երկու հակահայկական բանաձեւերն ընդունվեն, ի՞նչ վնաս կարող է հասցնել Արցախյան հիմնախնդրի հարցում:

– Այս երկու բանաձեւերը խորհրդանշական են Հայաստանի եւ Արցախի համար, բայց իրավական կամ պարտադիր բնույթ չունեն: Անմիջականորեն վնասի մասին խոսք չկա, սակայն այս բանաձեւերը կարող են նախադեպ լինել, որպեսզի Ադրբեջանը փորձի միջազգային այլ կառույցներում էլ նման բանաձեւեր անցկացնել: Ու այդ առումով, Ադրբեջանի պատգամավորների համար եվրոպական շրջանակներում իբրեւ «ճակամարտ» են տեսնում այս զույգ բանաձեւերը: Ըստ էության, Ադրբեջանը փորձում է իր համար շահավետ նոր հարթակ ստեղծել Ղարաբաղյան հակամարտության լուծման համար: Ուստի` պետք չէ թույլ տալ, որ այս ամենն իրականություն դառնա:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ 1․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումներըՈւկրաինայի պողպատաձուլական արդյունաբերությունը կանգ է առել ռուսական հարվածներից հետո. FTՄանկատան երեխային ծեծի ենթարկած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԿոպիրկինը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին՝ Պետդումայի ընտրությունների ընթացքում անվտանգությունն ապահովելու համարՔվեարկողների շատ մեծ հոսք է, հայկական կողմն ապահովում է անվտանգությունը. ՀՀ-ում ՌԴ դեսպանՇՏԱՊ. 36-ամյա գործարարին մահացած են գտել. Հրապարակ Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է մտցվելԵրևանում հրդեհ է բռնկվել 5 հարկանի շենքի տանիքում. տարհանվել են բնակիչներ, կրակը մարվել էՇՏԱՊ. Հայաստանի կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալությունԿիևը ծխի մեջ է. բնակիչներին խորհուրդ է տրվում մնալ տանը (Տեսանյութ)ՌԴ Պետդումայի ընտրությունները բոյկոտելու արեւմտյան ծրագիրը ձախողվեց2026 թվական. Ի՞նչ կբերի Հրե ՁինԶելենսկին կրկին ցանկանում է «հաղթել Ռուսաստանին 40 օրում»Շատ մեծ հոսք է․ 3 ժամում քվեարկել է ՌԴ 1800 քաղաքացի. ԿոպիրկինԵրևան–Մոսկվա չվերթները ուշանում են․ ՌԴ-ում օդային տարածքի սահմանափակումներ ենԹե բա 82 միլիոն դրամ էլ դեռ ես եմ ներդրել փողոցի լայնացման և բորդուրների համարՀորոսկոպ. Քիրոնի հետադարձ շարժումը բոլորին վերադարձնում է 2018 թվականՌուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ. ՍոբյանինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Ռուֆիին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված