Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ

ԻՆՔՆԱՀՐԿԻԶՄԱՆ ՓՈՐՁ ԿԱՏԱՐԱԾ ԿԻՆԸ ԿՓԱԿԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՎՏՈՇԱՐԱՍՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ԻՆՔՆԱՀՐԿԻԶՄԱՆ ՓՈՐՁ ԿԱՏԱՐԱԾ ԿԻՆԸ ԿՓԱԿԻ ՍԵՐԺ

ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՎՏՈՇԱՐԱՍՅՈՒՆԸ

 

Նախորդ տարի քաղաքացի, երկու երեխաների մայր 40-ամյա Լուսինե Սիմոնյանը երկրորդ եւ երրորդ աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էր «Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն» բժշկական կենտրոն: «Իրավունք»-ն անդրադարձել էր այս դեպքին եւ հրապարակել ինքնահրկիզման պատճառը:

Հիշեցնենք` Լուսինե Սիմոնյանն իր բնակարանը վարձով տվել էր նորապսակ ընտանիքի, իսկ ինքն իր երեխաներով տեղափոխվել հանրակացարան:

Լուսինեն աշխատավարձից ու նպաստից բացի, ուրիշ եկամուտ չուներ: Բավական երկար ժամանակ վարձակալած տանը ապրելով` նորապսակ զույգն էլ իր հերթին է բնակարանը վարձով տվել: Նոր վարձակալներն էլ տանը եղած բոլոր իրերը վաճառել են` ունեցած պարտքերը փակելու համար: Տիկին Սիմոնյանը, իմանալով, որ իր տան եղած-չեղածն օտար մարդիկ իրենցով են արել` դիմել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: Այստեղ նախ հարուցվել է քրեական գործ, բայց հետո կարճվել է, որովհետեւ Լուսինեի ամուսինը հայտարարել է, թե ինքը տեղյակ է եղել, որ տան իրերը վաճառվել են:


«Իրավունք»-ը Լուսինե Սահակյանից տեղեկացավ, որ իրավապահներն արդեն երկրորդ ամիսն է, որ այս գործին ընթացք չեն տալիս: «Եթե իմ գործին ընթացք չտան, ես կփակեմ Սերժ Սարգսյանի ավտոշարասյան առաջ»,- մեզ հետ զրույցում ասաց Լուսինեն:

Մինչ գործի կարճելը, բնակարանի  վարձակալները` Լիլիթ Մկրտչյանի  կեսուրը, ասել էր, որ գնում է Թուրքիա` տիկին Սիմոնյանի պարտքերը փակելու: Սակայն, երբ  իրավապահները գործը կարճեցին, հրաժարվել է պարտքերը վճարել: Լուսինե Սիմոնյանը պահանջում է իրավապահներից որպեսզի գործը մաքուր քննեն եւ իրեն վերադարձնեն իր ոսկեղենը, գույքը եւ 550.000 դրամ բնակարանի վարձը:

Տեղեկացնենք, որ Լիլիթ Մկրտչյանի ամուսինը`Մարտին Միքայելյանը, մինչ  բնակարանի  թալանը, հեռախոսի գողության համար դատապարտվել է ու հիմա գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ