Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ

«ՄԵԾ ԳՈՒՄԱՐՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ՏԱՔՍԻՍՏՆԵՐԻՆ ԿԱՐԵԼԻ Է ԶՐԿԵԼ ԼԻՑԵՆԶԻԱՅԻՑ, ԵԹԵ...»

Արխիվ 12-16

«ՄԵԾ ԳՈՒՄԱՐՆԵՐ  ՊԱՀԱՆՋՈՂ ՏԱՔՍԻՍՏՆԵՐԻՆ   ԿԱՐԵԼԻ Է ԶՐԿԵԼ ԼԻՑԵՆԶԻԱՅԻՑ, ԵԹԵ...»

 

Ամանորին որոշ տաքսու վարորդներ, օգտվելով ձնառատ եղանակից,    ուղեւորներին տեղ հասցնելու համար աստղաբաշխական  գումարներ են պահանջել: «Իրավունք»-ը թեմայի մասին   պարզաբանում է  ստացել տրանսպորտի եւ կապի նախարարությունից:  ՏԿՆ-ի տրանսպորտի տեսչության պետ Արման Միրիջանյանը  «Իրավունք»-ին ասել էր, որ  նախարարությունը որեւէ կերպ իրավասու չէ միջամտել  տաքսի ծառայությունների ուղեվարձին վերաբերող հարցերին:

«Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ-ի նախագահ, տաքսիների խնդիրների զբաղվող  Գեւորգ Դոստուրյանից «Իրավունք»-ը  պարզեց` ով է  իրավասու լուծել այս խնդիրները, տրանսպորտի եւ կապի նախարարությունն այստեղ անելիք ունի՞:  «Եթե տաքսու վարորդն ուղեւորից   աստղաբաշխական գումար է պահանջում, թող այլ տաքսի նստի»,- ասաց դոստուրյանը:

Մեր դիտարկմանը, թե  տաքսու վարորդներն այդ օրերին  ուղեւորին տեղ հասցնելուց հետո են  գումարի չափի մասին ասում,  Դոստուրյանն ասաց. «Նախարարությունը   չի կարող  միջամտել:  Սակագինը պետք  է տաքսու  վրա գրված լինի ուղեվարձի գինը: Եթե  ուղեվարձից ավելի  են պահանջել, թող քաղաքացին դիմի տրանսպորտի եւ կապի նախարարությանը: Եթե  տաքսին  լիցենզավորված է, նախարարությունը կարող է զրկել նրան լիցենզիայից»:

Մեր մյուս հարցին`  վարորդ-ուղեւոր  անլուծելի կոնկֆլիկտների դեպքում  տրանսպորտի եւ կապի նախարարությունը կարող է  զրկել  տաքսու վարորդին լիցենզիայից, եթե նա  իր պարտավորությունները պատշաճ չի կատարել:  «Իսկ եթե խոսքը վարորդի պարտավորությունները պատշաճ չկատարելուն է վերաբերում, ապա ուղեւորը կարող է դիմել ոստիկանություն»,- ասաց Դոստուրյանը:

«Բռավո պլյուս» տաքսի-ծառայության տնօրեն  Լեւոն Ավետիսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ՏԿՆ-ը  չի կարող այս հարցում  միջամտել: Տաքսի ծառայության տնօրենի խոսքով` նման անօրինականություններ անում են  հիմնականում անհատ, չլիցենզավորված տաքսիները:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ