Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ 1․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները Ուկրաինայի պողպատաձուլական արդյունաբերությունը կանգ է առել ռուսական հարվածներից հետո. FT Մանկատան երեխային ծեծի ենթարկած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին՝ Պետդումայի ընտրությունների ընթացքում անվտանգությունն ապահովելու համար Քվեարկողների շատ մեծ հոսք է, հայկական կողմն ապահովում է անվտանգությունը. ՀՀ-ում ՌԴ դեսպան ՇՏԱՊ. 36-ամյա գործարարին մահացած են գտել. Հրապարակ Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է մտցվել Երևանում հրդեհ է բռնկվել 5 հարկանի շենքի տանիքում. տարհանվել են բնակիչներ, կրակը մարվել է ՇՏԱՊ. Հայաստանի կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն Կիևը ծխի մեջ է. բնակիչներին խորհուրդ է տրվում մնալ տանը (Տեսանյութ)

«ՃԻՇՏ ՉԷ ՄԱՅՐԻԿԻՍ ԱՅՍՏԵՂ ՄԻԱՅՆԱԿ ԹՈՂՆԵԼԸ»

Արխիվ 12-16

«ՃԻՇՏ ՉԷ ՄԱՅՐԻԿԻՍ ԱՅՍՏԵՂ ՄԻԱՅՆԱԿ ԹՈՂՆԵԼԸ»


Ամուսնությունից հետո ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի ԷՄՄԻՆ տարեսկզբից իր նորաստեղծ ընտանիքի` ամուսնու եւ որդու հետ Հայաստանում է: Երգչուհին «Իրավունքի» հետ զրույցում իր ամուսնական կյանքից, որդուց, առաջիկա պլաններից խոսելուց զատ, չանտեսելով հարազատ շոու-բիզնեսը, առանձնահատուկ շեշտեց, որ Երեւանն իր ամենասիրած քաղաքն է, եւ յուրաքանչյուր անգամ կարոտով ու սիրով է վերադառնում հայրենիք:


«ԵՐԵՎԱՆՆ ԻՆՁ ՈՒԺ Է ՏԱԼԻՍ»


- Երբ Հայաստանում էի ապրում, նույնիսկ մի շաբաթով կամ երկու օրով բացակայությունից հետո վերադարձս ինձ համար ուրախալի էր ու հաճելի: Կարելի է ասել` Երեւանն ինձ ուժ է տալիս, այն իմ ամենասիրած քաղաքն է: Հիմա, առավել հետաքրքիր եւ ուրախալի է, երբ վերադարձել եմ նորությունով, որը ոչ միայն ինձ համար է հաճելի, այլ նաեւ այն մարդկանց, ովքեր իսկապես սիրում են ինձ` հարազատ են: Այնտեղ էլ ունեմ ընկերներ, այնտեղ էլ եմ լավ ժամանակ անցկացրել` ե՛ւ Երեւանից եկած իմ ընկերների, ե՛ւ ամուսնուս ընկերների շրջապատում, ովքեր արդեն ինձ հարազատ են դարձել: Ուղղակի տարբերությունն այն է, որ մի քանի ամիսների ընթացքում ինձ համար մի քիչ ավելի դժվար էր շփումը, հատկապես հղիության վերջին ամիսներին, որովհետեւ շատ հոգնածություն էի զգում, ինչը բնականաբար նորմալ երեւույթ է:

 

«ՉՈԿՈՆ ԱՐԴԵՆ ՊԱՇՏՊԱՆ Է ԵՐԵԽԱՅԻՍ»

- Լավ, Ձեր սիրելի շնիկը` Չոկոն, ինչպե՞ս ընդունեց Ձեր որդու փաստը, խանդի տեսարաններ չեղա՞ն:
- Չոկոն մինչ այսօր չի հասկանում, թե ինչ է կատարվում: Առհասարակ, նա է եղել մեր տան ուշադրության կենտրոնում, որովհետեւ ովքեր եկել են մեր տուն, առաջինն ասել են` Չոկո, Չոկո, իսկ հիմա, բոլորը գալիս են, ասում` բարեւ Չոկո եւ անցնում երեխային: Չգիտեմ, նա հասկանում է` ինչ է կատարվում, թե` ոչ, բայց, այնուամենայնիվ, արդեն պաշտպան է երեխայիս համար, որովհետեւ եղել են դեպքեր, երբ ինչ-որ մեկը փորձել է երեխային մոտենալ, նա հարձակվել ու կծել է այդ մարդուն: Չէ որ շները հոտառությամբ են զգում իրենց տերերին, երեւի թե, նույն հոտն է երեխայի մոտ, ինչ մայրիկինը, ու Չոկոն հենց նույն հոտն է զգում, դրա համար նման վերաբերմունք է ցուցաբերում:

«ՑԱՎՈՏ ՀԱՐՑ Է ԻՆՁ ՀԱՄԱՐ»

- Մի քանի շաբաթից կրկին կվերադառնաք ԱՄՆ, սակայն նշել եք, որ Ձեր` Հայաստան գալու հիմնական պատճառը եղել է Ձեր մայրը` Ն. Սարգսյանը, ում բժիշկները թույլ չեն տվել ինքնաթիռ նստել:
- Այո, ցավոտ հարց է ինձ համար, բայց, փառք Աստծո, իմ կարգավիճակն այնպես է, որ յուրաքանչյուր անգամ կարող եմ վերադառնալ: Օրինակ` վաղը միասին գնալու ենք բժշկի, եթե հասկանամ, որ նրանք ինչ-որ փոփոխություն են տեսնում մայրիկիս մոտ, բնականաբար, կփորձեմ նրան ինձ հետ տանել, որպեսզի իմանամ` ամեն վայրկյան կողքիս է: Ամուսնուս աշխատանքը կապված է ԱՄՆ-ի հետ եւ թողնել ընտանիքս ու վերադառնալ` ճիշտ չէ, բայց նաեւ ճիշտ չէ մայրիկիս այստեղ միայնակ թողնելը: Այդ իսկ պատճառով կփորձեմ գտնել ոսկե միջինը:

«ՇԱՏ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԶԳՈՒՄ ԱՄՈՒՍՆՈՒՍ ԿՈՂՄԻՑ»

- Իսկ Հայաստանի հետ կապված ի՞նչ պլաններ կան:
- Իմ բոլոր պլանները կապված են Հայաստանի հետ, որովհետեւ հիմքն այստեղ է եղել, եւ անհնարին է, որ անտեսվի Հայաստանն իմ կողմից:
- Էմմին հաճա՞խ կլինի Հայաստանում:
- Այո, իհարկե:
- Այսինքն` արգելք չկա ամուսնու կողմից:
- Ոչ, ընդհակառակը մենք, բախտի բերմամբ, ամուսնուս հետ այնպիսի զույգ ենք, որ միմյանց աշխատանքներին երբեւիցե չենք փորձի խանգարել: Ընդհակառակը` շատ դեպքերում նաեւ աջակցություն եմ զգում ամուսնուս կողմից, դրա համար աշխատանքներս չեն դադարի: Հիմա իսկապես չեմ կարող ասել, թե ինչ կլինի ԱՄՆ վերադառնալուց հետո, բայց որ պետք է անցնեմ աշխատանքի` ձայնագրությունների, դա կարող եմ հաստատ ասել:
- Ձեր ամուսնությունից հետո բոլորին էր հետաքրքրում, կվերադառնա՞ք ասպարեզ:
- Բնականաբար, վերադառնալուն պես անպայման կլինեն ձայնագրություններ, ինչպես նաեւ արդեն կա մի նախագիծ, որին ես էլ կմասնակցեմ: Բայց դեռ չեմ կարող խոսել այդ մասին, կբացահայտվի գարնանը` Զատիկին:
- Այսինքն` սա համարենք փորձ դեպի համաշխարհային շոու-բիզնե՞ս:
- Վատ չէր լինի, բայց այս նախագիծն ավելի շատ նախատեսված է հայ ժողովրդի համար եւ այն մարդկանց, ովքեր իսկապես հավատ ունեն:

«ՇԱՏ ԲԱՆ ՉԵՄ ԿՈՐՑՐԵԼ»

- Իսկ մինչ ԱՄՆ վերադարձը, հայաստանյան հանդիսատեսը Ձեզ բեմում կտեսնի՞:
- Եթե լինի որակյալ համերգ, ապա` այո: Չգիտեմ, հիմա կա՞ն համերգներ, նույնիսկ գովազդ չեմ տեսել:
- Վերջին մեկ-երկու տարվա ընթացքում սակավ են համերգները հայկական էստրադայում:
- Այնպես որ, այդքան էլ շատ բան չեմ կորցրել: Չնայած` մի քանի առաջարկներ կան` այլ երկրներում համերգներին մասնակցելու, եթե Հայաստանում համերգներ լինեն կամ նախագծեր, սիրով կգամ: Նույնիսկ կոլեգաներս, ովքեր պրոդյուսերական գործունեությամբ են զբաղվում տարբեր նախագծերում, գիտեն, որ յուրաքանչյուր օր, երբ ինչ-որ նախագիծ սկսվի, անպայման կվերադառնամ:
- Իսկ ԱՄՆ-ում մենահամերգ, ձայնասկավառակներ նախատեսվո՞ւմ են:
- Մենահամերգի դեռ չեմ պատրաստվի, իսկ ձայնասկավառակի բավականին շատ նյութեր ունեմ: Ձայնասկավառակ ասվածն այսօր մի քիչ այլ ուղղություն է ստացել, կլինեն երգեր, բայց` սինգլի տարբերակով:

«ԷԺԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՆ Է ԳԵՐԻՇԽՈՒՄ ՈՂՋ ՀԱՅ ԱԶԳԻ ԱՐՅԱՆ ՄԵՋ»

- Շա՞տ բան է փոխվել հայկական շոու-բիզնեսում, թե ամեն ինչ նույնն է մնացել:
- Շատ պրովոկացիոն հարց էր, բայց փորձեմ հակիրճ պատասխանել` չվիրավորելով գործընկերներիս: Իսկապես շատ է փոխվել` դեպի վատը: Իմ պատկերացրած ու սիրած շոու-բիզնեսը շատ չնչին գումարներով ավելի բարձր էր, այլ մակարդակի վրա էր, քան` հիմա: Հիշում եմ` նախկինում մենք ծախսում էինք մոտ 200 դոլար, բայց կարողանում էինք հիանալի արտադրանք ստանալ եւ հանդիսատեսի դատին հանձնել: Այսօր ծախսելով հազարավոր դոլարներ` չես կարող պահպանել այն, ինչը սիրում ես, որովհետեւ, իրականում էժան երաժշտությունն է գերիշխում ողջ հայ ազգի արյան մեջ:
- Նաեւ նույնությունը` տեսահոլովակներում ու երգերում:
- Այո, քեզ թվում է, թե այդ երգը դու լսել ես մի քանի անգամ, բայց զգում ես` ուրիշ բառեր են, հետո հասկանում, որ այդ քո լսած նույն երգը չէ: Նույնն էլ տեսահոլովակների ու հագուստների մասին կասեմ: Մարդիկ չեն փորձում տարբերվել: Չնայած` բացառություններ կան: Ես սա ամենեւին չեմ ասում վիրավորելու կարգով, ոչ էլ` փնովում եմ, ուղղակի անհանգստանում եմ: Հայաստանում կա փոփ երաժշտություն, բայց դա նույն ռաբիսի մի քիչ ավելի որակյալ տեսակն է, որովհետեւ երգում են նույն ռաբիսի ելեւէջներով: Ուրախ եմ, որ արտիստներն աշխատում են իրենց վրա, ծախսեր են անում, տեսահոլովակներ, երգեր են ձայնագրում, բայց սիրված արտիստը կարող է թելադրել, եթե մենք կարող ենք մի քիչ բարձրացնել որակը, ապա պարտավոր ենք դա անել: Նախկինում Երեւանը անվանում էին Ջազի քաղաք, այսօր նույնիսկ ջազից «Ջ» տառը չի մնացել: Կան մարդիկ, որ փորձում են անել, բայց նրանք դա անում են` ուղղակի սիրելով ջազը: Դասականն է ինչ-որ չափով սկսել շնչել, ինչն ինձ համար ուրախալի է: ԱՄՆ-ում վերջերս եղա համերգի, որտեղ Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբն էր նվագում, եւ այնքան սիրով էի նստած դահլիճում, որովհետեւ տեսնում էի, որ բացի հայերից, Սփյուռքի ներկայացուցիչներից, ովքեր իսկապես սիրում են պահպանել մեր հայկականը, նաեւ ներկա էին այլազգիներ եւ սիրով ունկնդրում էին թե՛ Արամ Խաչատրյան, թե Տիգրան Մանսուրյան:

«ԱՅԴ ՓՈՔՐԻԿ ՄԱՐԴՈՒԿԸ ԷԳՈԻՍՏԱԲԱՐ ՔԵԶ ՊԱՀՈՒՄ Է ԻՐ ԿՈՂՔԻՆ»

- Բնականաբար փոքրիկը շատ ժամանակ է պահանջում, այսինքն` առաջիկայում երգարվեստում մեծ քայլեր չե՞ք կարող անել:
- Կկարողանամ, երբ արդեն հասկանամ` նա լիարժեք այն իրավիճակում է, որ կարող եմ հանգիստ թողնել նրան տանը: Չնայած` ինձ օգնողները շատ են` իմ եւ ամուսնուս կողմից, այդ առումով խնդիր չունեմ, բայց իմ մեջ այն մայրական բնազդը, որ ասում են, ինձ անընդհատ պահում է  երեխայի կողքին: Երբ տանից դուրս ես գալիս` թեկուզ 15 րոպեով, ուշք ու միտքդ անընդհատ երեխան է, հասկանում ես, որ այդ 15 րոպեից ավել չես կարող դրսում մնալ, որովհետեւ ինչ-որ բան քեզ տուն է  կանչում: Այդ փոքրիկ մարդուկը քեզ ստիպում է անընդհատ վերադառնալ տուն, քեզ հսկողության տակ է պահում, ինչու ոչ` էգոիստաբար քեզ պահում է իր կողքին:

«ԱՎԵԼԱՑԱԾ ՄԻ ՔԱՆԻ ԿԻԼՈԳՐԱՄՆԵՐՆ ԻՍԿԱՊԵՍ ԱՐԺԵՆ»

- Երեխայի ծնունդից հետո յուրաքանչյուր մայրիկի մոտ կազմվածքի հետ կապված փոփոխություններ լինում են, դուք էլ բացառություն չեք:
- Այո, շատ մարդիկ ասում են` այսպես ինձ ավելի շատ է սազում, բայց  շարժումների ու արագաշարժ լինելու հետ կապված` բնականաբար ավելորդ քաշը մի քիչ խանգարում է: Պատկերացրեք, ամբողջ կյանքդ ապրես 44 կիլոգրամ քաշով, եւ ավելանա մի քանի կիլոգրամ, ինչպե՞ս կդժվարանա  շարժուձեւը: Ոչինչ, համբերատար սպասում եմ, որպեսզի վերադառնամ նույն կազմվածքին: Նախ` դրա համար պետք է սպորտով զբաղել, հետեւել ճիշտ սննդակարգին, ինչն էլ անում եմ: Բոլոր մայրիկներին, ովքեր նոր են մայրացել, ասեմ, որ այդ ավելացած մի քանի կիլոգրամներն իսկապես արժեն, եւ դեռ մի քանի տարի հետո կհասկանանք, որ մի քանի ամիս մի քիչ ավելի լիքը լինելն արժեր ու ընդհանրապես, կյանքի ոչ մի վայրկյանին չէր խանգարում:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ 1․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումներըՈւկրաինայի պողպատաձուլական արդյունաբերությունը կանգ է առել ռուսական հարվածներից հետո. FTՄանկատան երեխային ծեծի ենթարկած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԿոպիրկինը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին՝ Պետդումայի ընտրությունների ընթացքում անվտանգությունն ապահովելու համարՔվեարկողների շատ մեծ հոսք է, հայկական կողմն ապահովում է անվտանգությունը. ՀՀ-ում ՌԴ դեսպանՇՏԱՊ. 36-ամյա գործարարին մահացած են գտել. Հրապարակ Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է մտցվելԵրևանում հրդեհ է բռնկվել 5 հարկանի շենքի տանիքում. տարհանվել են բնակիչներ, կրակը մարվել էՇՏԱՊ. Հայաստանի կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալությունԿիևը ծխի մեջ է. բնակիչներին խորհուրդ է տրվում մնալ տանը (Տեսանյութ)ՌԴ Պետդումայի ընտրությունները բոյկոտելու արեւմտյան ծրագիրը ձախողվեց2026 թվական. Ի՞նչ կբերի Հրե ՁինԶելենսկին կրկին ցանկանում է «հաղթել Ռուսաստանին 40 օրում»Շատ մեծ հոսք է․ 3 ժամում քվեարկել է ՌԴ 1800 քաղաքացի. ԿոպիրկինԵրևան–Մոսկվա չվերթները ուշանում են․ ՌԴ-ում օդային տարածքի սահմանափակումներ ենԹե բա 82 միլիոն դրամ էլ դեռ ես եմ ներդրել փողոցի լայնացման և բորդուրների համարՀորոսկոպ. Քիրոնի հետադարձ շարժումը բոլորին վերադարձնում է 2018 թվականՌուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ. ՍոբյանինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Ռուֆիին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված