Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ

ԹԱՓՈՎ «ՏԱՆԻՔԻ» ԽԵՐԸ

Արխիվ 12-16

ԹԱՓՈՎ «ՏԱՆԻՔԻ» ԽԵՐԸ

Օրերս Արագածոտնի մարզի Ուջան գյուղում հերթական վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ: Փողոցով քայլելիս, սովորական թեթեւ խոսակցությունից հետո նույն գյուղի բնակիչ` մի քանի անգամ տարբեր հոդվածներով դատապարտված եւ միայն վերջերս ազատված 28-ամյա Սամվել Սուքիասյանը դանակահարել է գյուղի ուսուցիչներից մեկին: Տուժածը, չնայած հիմա լավ է եւ արդեն նույնիսկ դպրոց է գնում գալիս, այն կարծիքին է, որ հազիվ է էդ հանցագործի ձեռքից պրծել: Մեզ հետ զրույցում այս տեսակետը հայտնեց նաեւ Ուջան գյուղի գյուղապետ Առաքել Հարոյանը:

 

 

 

Պարզվում է նաեւ, որ ուսուցչին դանակահարողը դրանից առաջ կրկին վիճաբանության մեջ է մտել նույն մարզի Արագածոտն գյուղի երկու եղբայրների հետ եւ վերջիններիս նույնպես հասցրել դանակի հարվածներ: Այս մասին էլ տեղեկացանք Արագածոտն գյուղի գյուղապետ Մելիքսեթ Ղազարյանից: Վերոհիշյալ դեպքերի մասին տեղեկացվել են ոստիկանները, բայց մինչ այժմ դանակահարության մեջ մեղադրվողն ազատության մեջ է: Իսկ թե ինչն է պատճառը, դեռ հայտնի չէ: Բայց ըստ մարզում շրջանառվող լուրերի՝ նրան հովանավորում է պաշտոնատար անձ, որը Քննչական կոմիտեում է աշխատում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ