Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ 1․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները Ուկրաինայի պողպատաձուլական արդյունաբերությունը կանգ է առել ռուսական հարվածներից հետո. FT Մանկատան երեխային ծեծի ենթարկած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին՝ Պետդումայի ընտրությունների ընթացքում անվտանգությունն ապահովելու համար Քվեարկողների շատ մեծ հոսք է, հայկական կողմն ապահովում է անվտանգությունը. ՀՀ-ում ՌԴ դեսպան ՇՏԱՊ. 36-ամյա գործարարին մահացած են գտել. Հրապարակ Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է մտցվել Երևանում հրդեհ է բռնկվել 5 հարկանի շենքի տանիքում. տարհանվել են բնակիչներ, կրակը մարվել է ՇՏԱՊ. Հայաստանի կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն Կիևը ծխի մեջ է. բնակիչներին խորհուրդ է տրվում մնալ տանը (Տեսանյութ)

ՅՈԹ ՕՐ, ՅՈԹ ԳԻՇԵՐ ՏԵՎԱԾ ՕԵԿ-Ի ՔԵՖԻՆ ՔԵՖ ՉԻ ՀԱՍՆԻ

Արխիվ 12-16

ՅՈԹ ՕՐ, ՅՈԹ ԳԻՇԵՐ ՏԵՎԱԾ ՕԵԿ-Ի ՔԵՖԻՆ ՔԵՖ ՉԻ ՀԱՍՆԻ

 

«Իրավունք»-ն այսօր նորից փորձեց կապ հաստատել ՕԵԿ պատգամավորների հետ` պարզելու` արդյոք նրանք մասնակցել են   ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի  որդու` Վահան Բաղդասարյանի   հարսանյաց արարողությանը: Եթե այո, որտեղ է այն տեղի ունեցել: Մեզ հաջողվեց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով կապվել ՕԵԿ պատգամավոր Լեւոն Դոխոլյանի հետ, ով, սակայն, մեր հարցերն անպատասխան  թողեց: Միայն ասաց, որ   ինքը Եվրոպայում է, իսկ հարսանյաց արարողությունը եղել է  Հայաստանում:

Ժամեր առաջ ՕԵԿ-ականներին պատկանող   լրատվամիջոցներից մեկը  հրապարակում է հարցազրույց ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի հետ, որտեղ ի թիվս այլ հարցերի, խոսվում է նաեւ  իր որդու հարսանյաց արարողությանն առնչվող թեմայի մասին: Սակայն պրն Բաղդասարյանն էլ այդպես էլ չի հրապարակել ռեստորանային այն համալիրի անունը, որտեղ եղել է միջոցառումը: «Արաբական Էմիրություններում որևէ միջոցառում կազմակերպելը ինչ-որ սենսացիոն մի դրսևորում չէ, առավել ևս, որ շաբաթական առնվազն 6-7 չվերթ կա Երևանից դեպի Էմիրություներ և Հայաստանի հազարավոր քաղաքացիներ իրենց հանգիստն են անցկացնում այնտեղ: Այնտեղ կազմակերպած մեր միջոցառումը հարսանիք համարել ճիշտ չէ, թեկուզ և այն պատճառով, որ յուրաքանչյուր հարսանիքի բաղկացուցիչ մասը ԶԱԳՍ-ի և եկեղեցական պսկադրությունն է: Եվ պատճառը շատ պարզ է, քանի որ այն դեռևս նախորդ տարի է եղել Երևանում և մենք այն նշել ենք, թե՛ ազգականներով, և թե՛ մեր ողջ թիմով, քանի որ մեծ հարսանիք անելու (իմ դեպքում 1000 մարդուց ոչ պակաս դա չէր կարող լինել) մտադրություն ի սկզբանե չի եղել: Պարզապես զույգի հարազատների, մտերիմների, քավորի հարազատների մասնակցությամբ՝ յուրաքանչյուր կողմից 30-40 հոգի, որոշեցինք գեղեցիկ միջոցառում կազմակերպել Էմիրություներում և վերադառնալ՝ թողնելով երիտասարդներին վայելելու ամուսնական ճամփորդության պտուղները: Ինչ վերաբերում է շքեղ փարթիներին` ներառյալ նավի վրա, դրանք պարզագույն շահարկումներ են, և դրաց ես վերաբերվում եմ համբերատար և ըմբռնումով: Ավելին, միջոցառման մասնակիցներից ոմանք ժամանել են միջոցառումից առաջ, իսկ ոմանք էլ դեռևս շարունակում են իրենց հանգիստը, իսկ գոնե մեր թիմի համար սա առաջին անգամ չէ, երբ մենք մեր արձակուրդն ընկերներով անցկացնում ենք միասին»,- ասվում   է հարցազրույցում:

Փաստորեն, Արթուր Բաղդասարյանը չի հերքում, որ իր թիմակիցներով ու ազգականներով  եղել է  Դուբայում, սակայն անհասկանալի է` ինչու է  նախկին պաշտոնյան  գաղտնի պահում Երեւանում գտնվող ռեստորանային այն համալիրի անունը, որտեղ տեղի է ունեցել արարողությունը:

Թեեւ Արթուր Բաղդասարյանը  հարցազրույցում հարսանյաց արարողությանը վերաբերող այլ մանրամասներ  չի հայտնել, սակայն մեր տեղեկություններով`  թե՛ Երեւանում, թե՛ Դուբայում տեղի ունեցած արարողությունները բավական ճոխ են  եղել: Այնքան ճոխ, որ  հիշեցրել են  հայկական հեքիաթներին բնորոշ «յոթ օր, յոթ գիշեր» արտահայտությունը:

«Իրավունք»-ը փորձեց կապ հաստատել ՕԵԿ պատգամավոր Իշխան Խաչատրյանի հետ` պարզելու` ի վերջո,  արաբական էմիրություններում  տեղի ունեցածը հարսանի՞ք  է եղել, թե՞ պարզապես  սովորական միջոցառում: Պատգամավորն այսպես պատասխանեց. «Հանրային մեծ հետաքրքրություն առաջացրած այդ թեմայի վերաբերյալ  Արթուր Բաղդասարյանը տվել է սպառիչ պատասխան: Ես ավելացնելու ոչինչ չունեմ»:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ 1․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումներըՈւկրաինայի պողպատաձուլական արդյունաբերությունը կանգ է առել ռուսական հարվածներից հետո. FTՄանկատան երեխային ծեծի ենթարկած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԿոպիրկինը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին՝ Պետդումայի ընտրությունների ընթացքում անվտանգությունն ապահովելու համարՔվեարկողների շատ մեծ հոսք է, հայկական կողմն ապահովում է անվտանգությունը. ՀՀ-ում ՌԴ դեսպանՇՏԱՊ. 36-ամյա գործարարին մահացած են գտել. Հրապարակ Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է մտցվելԵրևանում հրդեհ է բռնկվել 5 հարկանի շենքի տանիքում. տարհանվել են բնակիչներ, կրակը մարվել էՇՏԱՊ. Հայաստանի կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալությունԿիևը ծխի մեջ է. բնակիչներին խորհուրդ է տրվում մնալ տանը (Տեսանյութ)ՌԴ Պետդումայի ընտրությունները բոյկոտելու արեւմտյան ծրագիրը ձախողվեց2026 թվական. Ի՞նչ կբերի Հրե ՁինԶելենսկին կրկին ցանկանում է «հաղթել Ռուսաստանին 40 օրում»Շատ մեծ հոսք է․ 3 ժամում քվեարկել է ՌԴ 1800 քաղաքացի. ԿոպիրկինԵրևան–Մոսկվա չվերթները ուշանում են․ ՌԴ-ում օդային տարածքի սահմանափակումներ ենԹե բա 82 միլիոն դրամ էլ դեռ ես եմ ներդրել փողոցի լայնացման և բորդուրների համարՀորոսկոպ. Քիրոնի հետադարձ շարժումը բոլորին վերադարձնում է 2018 թվականՌուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ. ՍոբյանինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Ռուֆիին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված