Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ

ԺԱՈՒՏԻԿՈՎՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ՀԱՅ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ 16 ՄԵԴԱԼԻ

Արխիվ 12-16

ԺԱՈՒՏԻԿՈՎՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ՀԱՅ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ 16 ՄԵԴԱԼԻ


Ղազախստանի Ալմաթի քաղաքում 2016թ. հունվարի 13-ից -18-ը կազմակերպված Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադային Հայաստանից մասնակցել է 22 աշակերտ: Հայ աշակերտները շարունակելով նախորդ տարի արձանագրած մեդալների շքերթը, այս տարին եւս սկսել են հաղթական մեկնարկով՝ օլիմպիադայում  արժանանալով 16 մեդալի՝ 3 ոսկի, 6 արծաթ եւ 7 բրոնզ:
ՀՀ դպրոցականների թիմից մեդալների են արժանացել՝
Էդուարդ Գոմկցյան- Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 12-րդ դաս., մաթեմատիկա, ոսկի,
Աշոտ Մաթեւոսյան- Քվանտ վարժարան, 12-րդ դասարան, ֆիզիկա, ոսկի,
Արսեն Համբարձումյան- Ֆոտոն վարժարան, 12-րդ դասարան, մաթեմատիկա, արծաթ,
Վահագն Ալթունյան - Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 12-րդ դաս., մաթեմատիկա, բրոնզ,
Հովհաննես Սահակյան- Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 12-րդ դաս., մաթեմատիկա, բրոնզ,
Միքայել Մկրտչյան- Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 11-րդ դաս., ֆիզիկա, բրոնզ:
Լրացուցիչ՝
Հրաչյա Բաբուջյան- Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 12-րդ դաս., ֆիզիկա, արծաթ,
Սեւակ Աբրահամյան- Քվանտ վարժարան, 12-րդ դասարան, մաթեմատիկա, բրոնզ,
Ալեքսանդր Կարալյան- Քվանտ վարժարան, 10-րդ դասարան, մաթեմատիկա, բրոնզ,
Էդվարդ Խալաֆյան- Քվանտ վարժարան, 12-րդ դասարան, ֆիզիկա, բրոնզ:
Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 7 աշակերտից բաղկացած թիմը թիմային հաշվարկով գրավել է հինգերորդ տեղը՝ արժանանալով երրորդ կարգի միցանակի: Ֆիզմաթ դպրոցի թիմից մեդալների են արժանացել՝
Նարեկ Խանդանյան-12-րդ դաս., մաթեմատիկա, արծաթ,
Սերգեյ Ներսիսյան- 11-րդ դաս., մաթեմատիկա, արծաթ,
Էդգար Վարդանյան- 12-րդ դասարան, ֆիզիկա, ոսկի,
Արա Մամբրեյան - 12-րդ դասարան, ֆիզիկա, արծաթ,
Մուշեղ Շահինյան- 12-րդ դասարան, ինֆորմատիկա, արծաթ,
Կարեն Մկրտումյան- 12-րդ դաս., ինֆորմատիկա, բրոնզ:
Հայաստանը ներկայացնող թիմերի ղեկավարներն են՝ Սմբատ Գոգյանը (մաթեմատիկայի հանրապետական հանձնաժողովի նախագահ) եւ Ռոբերտ Զոհրանյանը (Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ):

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ