Ռուսական բանակը կարող է մտնել Զապորոժե այս ձմռանը. Ուկրաինական հրամանատար Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ 1․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները Ուկրաինայի պողպատաձուլական արդյունաբերությունը կանգ է առել ռուսական հարվածներից հետո. FT Մանկատան երեխային ծեծի ենթարկած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին՝ Պետդումայի ընտրությունների ընթացքում անվտանգությունն ապահովելու համար Քվեարկողների շատ մեծ հոսք է, հայկական կողմն ապահովում է անվտանգությունը. ՀՀ-ում ՌԴ դեսպան ՇՏԱՊ. 36-ամյա գործարարին մահացած են գտել. Հրապարակ Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է մտցվել Երևանում հրդեհ է բռնկվել 5 հարկանի շենքի տանիքում. տարհանվել են բնակիչներ, կրակը մարվել է ՇՏԱՊ. Հայաստանի կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն

«ԱՄԵՆ ՄԵԿՆ ԻՐԵՆ ԻՐԱՎՈՒՆՔ Է ՎԵՐԱՊԱՀՈՒՄ ՀՈՒՄՈՐԻՍՏ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ, ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ»

Արխիվ 12-16

«ԱՄԵՆ ՄԵԿՆ ԻՐԵՆ ԻՐԱՎՈՒՆՔ Է ՎԵՐԱՊԱՀՈՒՄ ՀՈՒՄՈՐԻՍՏ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ, ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ»


«Իրավունք» թերթի այս տարվա առաջին «Ուղիղ կապի» հյուրն էր ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի ավագանու անդամ ՀՐԱՆՏ ԹՈԽԱՏՅԱՆԸ: Սիրված դերասանին ուղղված մեր ընթերցողների եւ ֆեյսբուքյան օգտատերերի հարցերը բազմազան էին` սկսած քաղաքականությունից մինչեւ թատերական, հեռուստատեսային ոլորտին առնչվող խնդիրներ:


«ԱՅՍՕՐ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԻՆՏԵԼԵԿՏԻ ՄԵԾ ՊԱԿԱՍ ԿԱ»


Պարոն Թոխատյան, ինչպե՞ս կգնահատեք մեր ամանորյա հեռուստաեթերը: Ինչո՞ւ են անկում ապրում հումորը եւ տոնական նախագծերը: (ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ք. Արմավիր)

– Առիթ չեմ ունեցել ամբողջ եթերին հետեւելու, նայել եմ ընդամենը հատվածներ: Համեմատած մի քանի տարի առաջվա, հիմա ունենալով ավելի պարզ միտք, ավելի լավ տեխնիկա կամ ցանկություն` մի փոքր բարելավվել է վիճակը, բայց սա չի նշանակում, որ արդեն լավն է: Ավելի արագ քայլերով կուզենայի զարգանար մեր հեռուստաեթերը: Իհարկե, շատ լավ հասկանում եմ, որ հեռուստատեսությունը բացի ստեղծագործական մտքից,  կապված է նաեւ տեխնիկական հնարավորությունների ու մանավանդ` գումարի հետ, ինչը մեր երկրում այդքան չկա, որպեսզի կարողանանք ոտք գցել, գոնե թեկուզ ռուսական հեռուստաալիքների հետ, էլ չեմ ասում եվրոպականի կամ ամերիկյանի մասին: Չնայած, եթե դիտեք արտասահմանյան հեռուստաեթերը, կհասկանաք, որ ընդհանրապես անկում կա ամեն տեղ: Եվ, այո, անկում կա հումորի տեսակետից էլ, որովհետեւ փակ երկրներում հումորն ավելի է զարգանում, քան բացեիբաց թողնված երկրներում: Իսկ մենք այդպիսի երկիր ենք, դրա համար էլ այսօր ով ինչ մակարդակի «սրամտություն» անում է, իրեն տրամադրվում է ե՛ւ եթեր, ե՛ւ բեմ: Մինչդեռ հումորն առաջին հերթին ինտելեկտ է, իսկ այսօր մեր երկրում ինտելեկտի մեծ պակաս կա: Այնպես որ, ինչպիսի ինտելեկտ ունենք, այդպիսի էլ հումոր ունենք: Մեր օրերում տարօրինակ բառ են օգտագործում` «հումորիստ»: Չկա նման բան, ի՞նչ է նշանակում` ես հումոր եմ անում կամ հումորիստ եմ: Հումորիստը կոչում է, այսօր անգամ մեծն Ժվանեցկին չի ասում, որ հումորիստ է, այլ ասում է, որ ուղղակի տեքստեր է գրում: Բայց հիմա ամեն մեկն իրեն իրավունք է վերապահում հումորիստ համարվելու, չի՛ կարելի:

 

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԱԿՏՈՒԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՐԵԼ Է»

Ինչո՞վ է պայմանավորված, որ վերջին շրջանում Ձեզ հեռուստանախագծերում չենք տեսնում: (ԿԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Արագածոտնի մարզ)

– Անկեղծ կլինեմ Ձեզ հետ, Կարինե: Ընդհանրապես հեռուստատեսությունը չեմ սիրում: Այլ բան է, որ իմ երիտասարդ տարիներին ուղղակի չկար այս ամենը, այսինքն` միակ կապը աշխարհի հետ այն ժամանակվա հեռուստաեթերն էր: Որքանով էր այն կապ տալիս, չգիտեմ, որովհետեւ առանձնապես աշխարհ էլ չէինք տեսնում, բայց գոնե ինչ-որ մի ինֆորմացիայի աղբյուր էր: Այսօր` համացանցի դարում, հեռուստատեսությունն իր ակտուալութունը կորցրել է: Գերադասում եմ թատրոնը, որն ունի կենդանի շունչ, ինչը շատ կարեւոր է, գոնե ինձ համար: Այնպես որ, ներկայացումներում անպայման կտեսնեք, իսկ հեռուստանախագիծ, դեռ չեմ կարծում, որ կլինի:

Ձեր սերնդի արվեստագետները, կարծես, դարձել են վերջին մոհիկաններ, ի՞նչ կասեք նոր սերնդի դերասանների մասին` նրանց կհաջողվի՞ ստեղծել մնայուն գործեր: (ՆԱՐԻՆԵ, ք. Երեւան)

– Հավատացեք` այո, որովհետեւ ունենք շատ լավ երիտասարդ դերասաններ, ինչը չեմ կարող ասել ռեժիսորների ու էլ ավելի վատ` սցենարիստների, դրամատուրգների մասին: Եթե մեր երիտասարդ դերասաններն ունենան հնարավորություն` էլ ավելի լավ մասնագիտական կրթություն ստանալու, դրսում մի քիչ ավելի շատ ներկայացումներ դիտելու, այդ դեպքում էլ ավելի լավը կդառնան: Հնարավորինս փորձում եմ ընդունելության քննություններին մասնակցել ու իսկապես կան շատ շնորհալի ուսանողներ, պետք է ուղղակի հղկվեն: Ու, տա Աստված, ունենանք հնարավորություն` դրսից էլ մասնագետներ հրավիրելու, որպեսզի վարպետության դասեր անցկացնեն մեր երիտասարդ դերասանների հետ: Իսկ ավելի ցավալի խնդիր է շարունակում մնալ դրամատուրգների ու ռեժիսորների հարցը...

«ԼՈՒՍԱՀՈԳԻ ՌՈԲԵՐՏ ՍԱՀԱԿՅԱՆՑԻ ԵՐԱԶԱՆՔՆ ԷՐ»


Հրանտ Թոխատյան արվեստագետին, հայ գրականության լավատեղյակ դերասանին դուր գալի՞ս է «Անահիտ» մուլտֆիլմը, ուր գերիշխում է իր ձայնը: Հետաքրքիր է Ձեր անձնական գնահատականը 10 բալային համակարգով: (ԼԱԼԱ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ, ք. Մոսկվա)

– Երկու պատասխան կա. առաջինը շատ ուրախ եմ, որ կա «Անահիտ» մուլտֆիլմը, որովհետեւ վաղուց դրա կարիքն ունեինք, եւ այն լուսահոգի Ռոբերտ Սահակյանցի երազանքն էր: Եվ խոսքը ոչ միայն «Անահիտի» մասին է, այլ ընդհանրապես լիամետրաժ մուլտֆիլմեր ստեղծելու, բայց, ցավոք, Ռ. Սահակյանցը չուներ իր կողքին կանգնած այն մարդիկ, որոնք ունեին հնարավորություն իրեն օգնելու` ֆինանսապես եւ այլն: Դավիթ Սահակյանցը կեցցե, որ կարողացավ անել դա` իր ուժերով, իր կարողություններով եւ տվյալ դեպքում նաեւ մեր ընկերությունը` «Շարմը», կանգնեց իր կողքին, որպեսզի ստեղծվի «Անահիտը»: Ու վստահ եմ, որ էլի շատուշատ անելիք ունի Դավիթը: Իսկ մյուս կողմից` գրական առումով, ինչ խոսք, կան բավական խախտումներ, կան մեր լեզվական կանոններից դուրս արտահայտություններ եւ այլն, բայց եթե դա էլ համարենք գեղարվեստական լուծում, ժամանակի ընթացքում դրանք էլ քիչ-քիչ կշտկվեն: Հետեւաբար, ամենադրական գնահատականն ունեմ «Անահիտի» մասին, ինքս մասնակցել եմ ու վաղը-մյուս օրը, տա Աստված, Դավիթը էլի մուլտֆիլմ պատրաստի, հրավիրի, մեծ հաճույքով կմասնակցեմ:

- Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը եւ առհասարակ, ըստ Ձեզ՝ ո՞րն է ավելի գերադասելի՝ գրական իրականությո՞ւնը, թե՞ բուն իրականությունը: (ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ, ք. Երեւան)

-Բնականաբար, բուն իրականությունը: Իսկ գրական իրականությունը, մանավանդ, եթե սյուժեն քեզ շատ է դուր գալիս, դու կարող ես մտածել արվեստի գործ ստեղծելու մասին: Չնայած հաճախ լինում են դեպքեր, երբ այդ արվեստի գործը կուզենաս լինի նաեւ իրականության մեջ: Իսկ իմ սիրած գիրքը Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենությունն» է:

 

«ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է «ՄԵԱ ԿՈՒԼՊԱՅԻ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ»


Ի՞նչ ստեղծագործական նորություններ սպասենք այս տարի Ձեզնից: (ԿԱՐԵՆ, ք. Երեւան)

– Ծրագրերը բավականին մեծ են` մանավանդ բեմի հետ կապված: Այժմ պատրաստվում է «Մեա կուլպայի» երկրորդ մասը` ավելի ճիշտ, շարունակությունը: Ծրագրում կա նաեւ ներկայացում Հայաստանի սահմաններից դուրս` ՌԴ-ում` այնտեղի դերասանների հետ, որին մեծ հաճույքով կմասնակցեմ: Սյուժեն լավն է, ռեժիսորը լավն է, դերասանները լավն են, տեսնենք` ինչ կստացվի:

Ըստ Ձեզ, արդյո՞ք «Մեա կուլպայի» շարունակությունն էլ նույն կերպ կընդունվի հանրության կողմից: («ԻՐԱՎՈՒՆՔ»)

– Չգիտեմ, դրան ոչ ոք չի կարող պատասխանել: Բայց փորձում ենք, որպեսզի լինի լավը: Դրա համար էլ մեր ներկայացումները երկար են ծնվում: Տարօրինակ կհնչի, բայց «Խաթաբալադան» էլ, «Մեա կուլպան» էլ, «Ժանգոտ բանալին» էլ, ամենաքիչը 9 ամիս տեւել են` մինչեւ բարձրացել են բեմ: Բավականին մեծ ժամանակ` մոտ 5-6 ամիս, գնում է միայն սցենարի վրա աշխատելով:

Գրեթե մի երեխայի ծնունդի չափ գործընթաց է...

– Ու դրա համար երեխայի պես իրենց սիրում ու փայփայում ենք, որպեսզի չափից շուտ չհնանան, չհիասթափեցնեն, այլ իրենց հունով գնան: Եթե սա էլ ունենա, կոպիտ ասած, նախորդի բախտը, շատ դժգոհ կլինեմ, որովհետեւ կուզենայի, որ այն մի երկու-երեք տարի հետո հնանար, էլ չխաղայինք, փորձեինք ինչ-որ նոր բան անել, բայց «Մեա կուլպան» այսօր էլ հին չէ: Եվ մենք այն չենք խաղում միայն մի պատճառով, որ ներկայացման մեջ գործողությունները կատարվում են 2015 թվին: Այսինքն` եկավ 2015-ը եւ հանեցինք խաղացանկից: Բայց եթե այսօր էլ խաղայինք, էլի կլիներ ակտուալ, լեփ-լեցուն դահլիճներ, ու սա ցավալի է: Այն 13 տարի մնաց բեմում ու այդ առումով ունիկալ ներկայացում էր: Անտերպրիզային ներկայացումների մեջ այդպիսի բան գրեթե չի լինում, որովհետեւ ունենում են մեկ, մաքսիմում` երկու տարվա կյանք, հետո հեռանում են բեմից:

Արդեն պապիկ դարձած, կոչում ստացած ու սիրված Հրանտ Թոխատյանին ի՞նչ է պակասում` կատարյալ երջանկության համար: (ԱՐՄԻՆԵ, ք. Երեւան):

– Ամեն օր բեմ բարձրանալը` ուրիշ ոչինչ... Փառք Աստծո, կարողացել եմ իմ գրեթե 60 տարիների ընթացքում բոլոր խնդիրներս, նպատակներս ու երազանքներս հնարավորինս իրականացնել:

Նյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ


Լուսանկարը` Սամվել Չոբանյանի


Հ.Գ.- «Ուղիղ կապի» շարունակությունը կարդացե՛ք «Իրավունք» թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսական բանակը կարող է մտնել Զապորոժե այս ձմռանը. Ուկրաինական հրամանատարԱրթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ 1․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումներըՈւկրաինայի պողպատաձուլական արդյունաբերությունը կանգ է առել ռուսական հարվածներից հետո. FTՄանկատան երեխային ծեծի ենթարկած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԿոպիրկինը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին՝ Պետդումայի ընտրությունների ընթացքում անվտանգությունն ապահովելու համարՔվեարկողների շատ մեծ հոսք է, հայկական կողմն ապահովում է անվտանգությունը. ՀՀ-ում ՌԴ դեսպանՇՏԱՊ. 36-ամյա գործարարին մահացած են գտել. Հրապարակ Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է մտցվելԵրևանում հրդեհ է բռնկվել 5 հարկանի շենքի տանիքում. տարհանվել են բնակիչներ, կրակը մարվել էՇՏԱՊ. Հայաստանի կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալությունԿիևը ծխի մեջ է. բնակիչներին խորհուրդ է տրվում մնալ տանը (Տեսանյութ)ՌԴ Պետդումայի ընտրությունները բոյկոտելու արեւմտյան ծրագիրը ձախողվեց2026 թվական. Ի՞նչ կբերի Հրե ՁինԶելենսկին կրկին ցանկանում է «հաղթել Ռուսաստանին 40 օրում»Շատ մեծ հոսք է․ 3 ժամում քվեարկել է ՌԴ 1800 քաղաքացի. ԿոպիրկինԵրևան–Մոսկվա չվերթները ուշանում են․ ՌԴ-ում օդային տարածքի սահմանափակումներ ենԹե բա 82 միլիոն դրամ էլ դեռ ես եմ ներդրել փողոցի լայնացման և բորդուրների համարՀորոսկոպ. Քիրոնի հետադարձ շարժումը բոլորին վերադարձնում է 2018 թվականՌուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ. ՍոբյանինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված