Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ

ԵՐԵՎԱՆՈՒՄ «ՍԱՌՈՒՅՑԻ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԸ» ՇՈՈՒ ԾՐԱԳՐՈՒՄ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՆԱԵՎ ԴԻՄԱ ԲԻԼԱՆԸ

Արխիվ 12-16

ԵՐԵՎԱՆՈՒՄ «ՍԱՌՈՒՅՑԻ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԸ» ՇՈՈՒ ԾՐԱԳՐՈՒՄ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՆԱԵՎ ԴԻՄԱ ԲԻԼԱՆԸ


2015 թվականի նոյեմբերի 20-ին Երեւանում հանրահայտ գեղասահորդների մասնակցությամբ նախատեսված էր անցկացնել «Սառույցի թագավորները» շոու ծրագիրը: Սակայն շոուն հետաձգվեց  նոյեմբերի 13-ին Ֆրանսիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների պատճառով, երբ ահաբեկիչների իրականացրած պայթյունների հետեւանքով զոհվեցին տասնյակ մարդիկ: Շոու ծրագրում պետք է հանդես գային նաեւ Ֆրանսիայի քաղաքացիներ`Բրիան Ժուբերը, Մարի- Պյեր Լերեն եւ Գիոնի Սոբատերը, ուստի ծրագրի կազմակերպիչ «Ֆորպոստարտ պրոդաքշըն» ընկերությունը համերգը հետաձգեց մինչեւ 2016 թվականի մարտի 5-ը եւ խոստացավ, որ այդ օրը շոուն անպայման կկայանա:

Մարտի 5-ին շոուի մի բաժնում նոր ծրագրով ելույթ կունենա նաեւ սիրված ռուս երգիչ  Դիմա Բիլանը: Նախագծի պրոդյուսեր Արի Զաքարյանը եւ նախագծի կազմակերպիչ Զառա Մխեյանը հաշվի առնելով, որ հայ հասարակությունը շատ երաժշտասեր է, որոշել են հատուկ Հայաստանի համար  շոուն անցկացնել նոր ձեւաչափով՝ սիրված երգչի մասնակցությամբ:

Շոու ծրագրում հանդես կգա աշխարհահռչակ գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն, ինչպես նաեւ Իրինա Սլյուցկայան, սպասվում են նաեւ հատուկ հյուրեր` ջութակահար Էդգար Հակոբյանը եւ երգիչ Հայկոն:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ