Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ

ԱՄՆ-Ն ՄՏՐԱԿԻ ՈՒ ԲԼԻԹԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ՎԱՐՈՒՄ ԻՐԱՆԻ ՀԱՆԴԵՊ

Արխիվ 12-16

ԱՄՆ-Ն ՄՏՐԱԿԻ ՈՒ ԲԼԻԹԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է

ՎԱՐՈՒՄ ԻՐԱՆԻ ՀԱՆԴԵՊ

 

Երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն չեղյալ  են համարել Իրանի  դեմ կիրառվելիք պատժամիջոցները: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է պատժամիջոցներին, որոնք ներդրվել էին իրանական ատոմային ծրագիրը խափանելու ԱՄՆ մտադրությամբ: Սակայն ԱՄՆ-ն  նաեւ հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են ընդունել 11 ընկերությունների եւ անձանց դեմ, որոնք մասնակցել են բալիստիկ հրթիռների փորձարկումներին։

Պատժամիջոցային ցուցակում հայտնվել է Իրանի 6, մեկ Չինաստանի քաղաքացի, ԱՄԷ 2 եւ չինական մեկ ընկերություն: Իրանագետ Արամ Մանուկյանն «Իրավունք»-ի հետ զրույցում ասաց, որ պատժամիջոցների չեղարկումը կուժեղացնի Իրանի դերը տարածաշրջանում, որը կազդի տարածաշրջանում բոլոր խաղացողների վրա:  Հայաստանը եւս շահում  է իրավիճակից, քանի որ Թուրքիայի դերը կթուլանա տարածաշրջանում:

Պատժամիջոցների վերացմամբ ԱՄՆ-ն ու ԵՄ-ը հույս ունեն Իրանին ետ պահել ՌԴ-ի հետ սերտ հարաբերություններ հաստատելուց եւ օգտագործել Իրանի ներուժը`  ահաբեկիչների դեմ պայքարի հարցում:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի կիրառած  պատժամիջոցներին 11  ընկերությունների դեմ,  վերլուծաբանի խոսքով` ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները պնդում են` պատժամիջոցները պետք է հանվեն աստիճանաբար, իսկ ավելի կոնկրետ` քիչ  զիջումներով  կորզել  շատ բան:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ



 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ