ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ԲՈՂՈՔԱՐԿՎԻ ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ, ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒՄ Է ՓԱՍՏԱԲԱՆԸ
Արխիվ 12-16ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ԲՈՂՈՔԱՐԿՎԻ ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ, ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒՄ Է ՓԱՍՏԱԲԱՆԸ
Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ երկամսյա կալանավորման որոշում կայացրեց ԱԱԾ կողմից վնասազերծված զինված խմբի հետ համագործակցելու մեջ մեղադրվող «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի նկատմամբ: Վերջինիս փաստաբան Հովիկ Արսենյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ չի պատրաստվում բողոքարկել որոշում. քանի որ.
- Չեմ կարծում, որ որեւէ դատարան կընդառաջի եւ խափանման միջոցի փոխելու միջնորդությունը կփոփոխի, պետք է սպասենք նախաքննական մարմնի հետագա գործողություններին:
Ինչ վրաբերում է մեղադրանքին, ապա փաստաբանի խոսքով.«Այն արհեստածին է, Մարգարյանը չի ընդունում իր մեղավորությունը»:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցելը եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk