Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ

ՓԱՍՏԱԲԱՆ. «ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԸ ԲՈՂՈՔՈՒՄ Է ԻՐ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ»

Արխիվ 12-16

ՓԱՍՏԱԲԱՆ. «ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԸ ԲՈՂՈՔՈՒՄ Է  ԻՐ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ»

 

ԱԱԾ-ի  վնասերծած հանցավոր խմբի հետ համագործակցելու մեղադրանքով, ինչպես հայտնի է, ձերբակալվել է   պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: «Իրավունք»-ն այսօր Շիրխանյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանից տեղեկացավ, որ   նա եւ իր գործընկեր`  Շիրխանյանի մյուս փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը, այցելել են  իրենց պաշտպանյալին: «Քննչական գործողություններ  չեն կատարվել, պարզապես մեր պաշտպանյալն իր առողջական վիճակից է դժգոհել»,- մանրամասնեց  պրն Ոսկանյանը:

Հիշեցնենք` Վահան Շիրխանյանը  ոտքի եւ սրտի առողջական խնդիրներ ունի, որոնց պատճառով էլ փաստաբանները բողոքարկել են  նրա խափանման միջոցը փոխելու մասին որոշումը:

«Իրավունք»-ն արդեն տեղեկացրել է, որ առաջին ատյանի դատարանը մերժել  է փաստաբանների պահանջը: Վերջիններս առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու պահանջով դիմել են վերաքննիչ դատարան: Մինչ այժմ ծանուցում բողոքն վարույթ ընդունելու մասին չեն ստացել:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ