Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ

ՏՆՏԵՍԱԳԵՏ. «ՄԱՆԱԹԻ ԱՐԺԵԶՐԿՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԲԱՔՈՒՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԵԾԱՑՆԵԼ ԻՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԸ»

Արխիվ 12-16

ՏՆՏԵՍԱԳԵՏ. «ՄԱՆԱԹԻ ԱՐԺԵԶՐԿՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ  ԲԱՔՈՒՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԵԾԱՑՆԵԼ ԻՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԸ»

 

Արդեն մի քանի օր է, որ Ադրբեջանում բողոքի ակցիաներ են: Ադրբեջանցիները բողոքում են սոցիալական ծանր իրավիճակից ու Ադրբեջանի ազգային արժույթի` մանաթի արժեզրկումից: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանից «Իրավունք»-ը պարզեց` ինչ հետեւանքների կհանգեցնի  մանաթի արժեզրկումը, եւ այս իրավիճակը որքան կարող է տեւել: «Հիմնական պատճառներից մեկը նավթի գների անկումն է: Մանաթը արժեզրկումը նախորդ տարվա սկզբին անհրաժեշտ էր Ադրբեջանին` ԿԲ-ի պահուստներն ամբողջությամբ  չկորցնելու համար, որոնք 13 միլիարդից հասել էին 6 միլիարդի: Կարծում եմ` այս իրավիճակը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ նավթի գինն իջել է, մանաթն էլ արժեզրկվում է»,- վերլուծում է տնտեսագետը:

Վիլեն Խաչատրյանի խոսքով` Ադրբեջանը մանաթի արժեզրկման պատճառով կկորցնի դոլարային եկամուտներից, որոնց շնորհիվ Բաքուն չի կարողանա մեծացնել իր ռազմական  սպառազինությունը: «Դրա շնորհիվ մենք էլ ստիպված չենք լինի մեծացնել մեր ռազմական սպառազինությունը»,- եզրափակեց  պրն Խաչատրյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ