ԷՋՄԻԱԾՆԻ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏ. «ԴԱ ԱՐԴԵՆ ՄԱՆՎԵԼԻ ԽՆԴԻՐՆ Է, ԹՈՂ ԻՐ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԻ»
Արխիվ 12-16ԷՋՄԻԱԾՆԻ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏ. «ԴԱ ԱՐԴԵՆ
ՄԱՆՎԵԼԻ ԽՆԴԻՐՆ Է, ԹՈՂ ԻՐ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԻ»
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմում է ուղարկել դատախազություն` ընդդեմ ՀՀԿ-ական պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի` քրեական գործ հարուցելու: Վերջինս, ըստ լրատվամիջոցների, իբր ծեծել է Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանին: «Իրավունք»-ը նախկին քաղաքապետից պարզեց` տեղյակ է այս դիմումի մասին: «Չէ, առաջին անգամ ձեզանից լսեցի: Ապրեք, որ ասացիք: Շնորհակալություն: Արդեն Հելսինկյան գրասենյակ է հասել (նկատի ունի այս ողջ աղմուկը-խմբ.)»,-պատասխանեց նախկին պաշտոնյան:
Նախկին քաղաքապետը տեղեկացրեց, որ Վանաձորի գրասենյակը իր հետ չի էլ խորհրդակցել, չի տեղեկացրել ուղարկվելիք դիմումի մասին: «Եթե ինձ հետ չեն ճշտել, ո՞նց կարող են նման բան անել: Ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի»,- ասաց պրն Աբգարյանը:
Ինչ քայլեր կձեռնարկի նախկին պաշտոնյան` ընդդեմ Վանաձորի գրասենյակի: «Բայց ես ինչ կապ ունեմ դրա հետ»,-ծիծաղելով ասաց մեր զրուցակիցը, ապա շարունակեց. «Դա արդեն Մանվելի (նկատի ունի Մանվել Գրիգորյանին-խմբ.) խնդիրն է, թող ինքը գնա իր հարցերը լուծի: Ես ինչ անեմ, այ ցավդ տանեմ»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk