Ռուսական բանակը կարող է մտնել Զապորոժե այս ձմռանը. Ուկրաինական հրամանատար Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ 1․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները Ուկրաինայի պողպատաձուլական արդյունաբերությունը կանգ է առել ռուսական հարվածներից հետո. FT Մանկատան երեխային ծեծի ենթարկած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին՝ Պետդումայի ընտրությունների ընթացքում անվտանգությունն ապահովելու համար Քվեարկողների շատ մեծ հոսք է, հայկական կողմն ապահովում է անվտանգությունը. ՀՀ-ում ՌԴ դեսպան ՇՏԱՊ. 36-ամյա գործարարին մահացած են գտել. Հրապարակ Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է մտցվել Երևանում հրդեհ է բռնկվել 5 հարկանի շենքի տանիքում. տարհանվել են բնակիչներ, կրակը մարվել է ՇՏԱՊ. Հայաստանի կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն

Քաղաքական աստղագոըշակ

Արխիվ 12-16

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Հայաստանում սպասվում են սկսված գործընթացներն ավարտին հասցնելու, նոր կյանք սկսելու հիմքերի հաստատումը: Արտաքին հարաբերություններում սպասվում է կտրուկ խզում աշխարհաքաղաքական կենտրոններից մեկի հետ, ինչը կպահանջի երկրի ղեկավարության հաստատակամություն եւ սեփական ուժերի նկատմամբ վստահություն: Միաժամանակ շատ կարեւոր է լինելու երկրի կյանքի բոլոր ստվերային կողմերի բացահայտումը եւ հոռի երեւույթների հաղթահարումը, սակայն այդտեղ շատ է կարեւորվում համբերատարությունը, զգուշավորությունը, շրջահայացությունը, հակացուցված է ավելորդ շտապողականությունը` որոշումներ ընդունելիս:

 

 

ՀՀ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ժամանակին ստանալու է կարեւոր տեղեկություններ մարտահրավերների, սպառնալիքների, վտանգների մասին, ինչը թույլ կտա ճիշտ գործողությունների միջոցով կանխել անցանկալի զարգացումները: Ճիշտ է, որոշ բարեփոխումներ դանդաղելու են, սակայն շտապողականությունը եւ անհամբերությունը չպետք է տեղ գտնեն պետության ղեկավարի քայլերում: Նրա ղեկավարած ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ընդհակառակը` սպասելի են բավական էական փոփոխություններ, որոնք վերաբերում են եւ ներկուսակցական հարաբերություններին, եւ այլ քաղաքական ուժերի հետ փոխգործակցությանը: Այդ գործընթացում շատ բան լինելու է անկանխատեսելի, եւ հաճախ լուծումները գտնվելու են հընթացս, բայց վերջնական արդյունքը ՀՀԿ-ի համար լինելու է բարենպաստ:
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ տարին պահանջելու է զգուշավորություն, «ներքին ձայնի» ինտուիտիվ մղումները չանտեսելը, եւ նա անսպասելիորեն զգալու է մղում` մուտք գործելու քաղաքականության հետ այնքան էլ կապ չունեցող  ստեղծագործական ոլորտներ: Այդ ոլորտներում նա անսպասելիորեն դրսեւորելու է այնպիսի ունակություններ, որոնց մասին ինքը չի էլ կասկածում: Միաժամանակ աստղերը խորհուրդ չեն տալիս տրվել քաղաքական ամբիցիաների մղումներին, եւ այդ ամբիցիաների բավարարմանն ուղղված քաղաքական նոր նախագծերի արդյունքները կարող են բավականին դառն հիասթափություն պատճառել: Սակայն Ռոբերտ Քոչարյանը չպետք է ինքն իրեն ավելորդ հարցեր տա, իսկ նոր ոլորտներում պետք է վստահ լինի սեփական ընդունակությունների վրա:
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ համար 2016-ը խորհրդանշելու է սեփական անցյալի մահը: Անցյալը կորած է լինելու, ապագան` դեռեւս չծնված: Աստղերը նրան խորհուրդ են տալիս կենտրոնանալ ինքն իրեն փոխելու գործընթացի վրա, ու դա թերեւս այդպիսի փոփոխության վերջին շանսն է: Նրա ստեղծած ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ կուսակցության համար էլ տարին լինելու է բացահայտումների, հստակեցումների, անհայտ հարցերի պարզաբանման ժամանակահատված: ՀԱԿ-ը վերանայելու շատ բան է ունենալու, եւ այդ կուսակցության երիտասարդական հատվածը կարիք է ունենալու ակտիվորեն եւ համարձակորեն ձերբազատվել անցյալի արատավոր կարծրատիպերից եւ վիրահատական միջոցներով ձերբազատվելու որոշ կերպարներից, այլապես որեւէ ապագա ունենալ չի կարողանալու:
«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության համար տարին բավականին դժվար է լինելու: Կուսակցությունը կարիք է ունենալու լուծել հետաձգվող բազում ներքին խնդիրներ, ձեռնպահ մնալ կտրուկ իմպուլսիվ գործողություններից, սակայն միաժամանակ անվերապահորեն հավատալ սեփական ուժերին անգամ այն իրավիճակներում, երբ առաջին հայացքից դրա նախադրյալները չեն երեւում: ԲՀԿ-ն ունի հնարավորություն տարին փակել դրական հաշվեկշռով եւ 2017-ի նախընտրական փուլ մտնել սեփական անելիքները հստակ գիտակցելով:
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ համար 2016-ը լինելու է վերանայումների եւ հստակեցումների տարի: ՀՅԴ գործիչներից կպահանջվի հեռու մնալ ցուցադրական ծամածռություններից, իսկ կուսակցությունը պետք է պատասխան գտնի սեփական նպատակների եւ գործողությունների դրդապատճառների վերաբերյալ, եւ կողմնորոշվի` կարեւորը սեփական սկզբունքներին հավատարիմ մնա՞լն է, թե՞ ցանկացած միջոցներով ինչ-ինչ նպատակների հասնելը:
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» կուսակցությունից տարին պահանջում է քաղաքական կապիկություններից անհապաղ հրաժարվելու վճռականություն դրսեւորել: Արտաքին միջավայրը կուսակցությունից պահանջելու է շրջահայացություն, փոքր քայլերով աճ ապահովելու պատրաստակամություն, նոր պայմաններին հարմարվելու ունակություն: Դա ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ կպահանջի վճռականություն` թոթափելու անցյալի բեռը եւ ստանձնելու պատասխանատվություն ամեն քայլի համար, սակայն հաշվի առնելով նրա բնավորությունը, նա դժվար թե կարողանա օգտագործել աստղերի ընձեռած բարենպաստ շանսը եւ իրականում իր ձեռքը վերցնել ե՛ւ սեփական քաղաքական ճակատագրի, ե՛ւ սեփական կուսակցության ղեկը:
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» կուսակցության համար գալու է սեփական ջանքերի պտուղներին տիրանալու ժամանակը: Ճիշտ է, կարող է պահանջվել որոշակի ծրագրերի եւ նպատակների վերանայում, սակայն դրա փոխարեն եկող այլընտրանքներն ավելի բարենպաստ են լինելու, քան` կորցրածը: Եթե լավատեսությունն ու խանդավառությունը պահպանվի, ապա բարենպաստ փոփոխությունները երաշխավորված են:
Աստղագուշակը կազմեց

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսական բանակը կարող է մտնել Զապորոժե այս ձմռանը. Ուկրաինական հրամանատարԱրթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ 1․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումներըՈւկրաինայի պողպատաձուլական արդյունաբերությունը կանգ է առել ռուսական հարվածներից հետո. FTՄանկատան երեխային ծեծի ենթարկած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԿոպիրկինը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին՝ Պետդումայի ընտրությունների ընթացքում անվտանգությունն ապահովելու համարՔվեարկողների շատ մեծ հոսք է, հայկական կողմն ապահովում է անվտանգությունը. ՀՀ-ում ՌԴ դեսպանՇՏԱՊ. 36-ամյա գործարարին մահացած են գտել. Հրապարակ Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է մտցվելԵրևանում հրդեհ է բռնկվել 5 հարկանի շենքի տանիքում. տարհանվել են բնակիչներ, կրակը մարվել էՇՏԱՊ. Հայաստանի կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալությունԿիևը ծխի մեջ է. բնակիչներին խորհուրդ է տրվում մնալ տանը (Տեսանյութ)ՌԴ Պետդումայի ընտրությունները բոյկոտելու արեւմտյան ծրագիրը ձախողվեց2026 թվական. Ի՞նչ կբերի Հրե ՁինԶելենսկին կրկին ցանկանում է «հաղթել Ռուսաստանին 40 օրում»Շատ մեծ հոսք է․ 3 ժամում քվեարկել է ՌԴ 1800 քաղաքացի. ԿոպիրկինԵրևան–Մոսկվա չվերթները ուշանում են․ ՌԴ-ում օդային տարածքի սահմանափակումներ ենԹե բա 82 միլիոն դրամ էլ դեռ ես եմ ներդրել փողոցի լայնացման և բորդուրների համարՀորոսկոպ. Քիրոնի հետադարձ շարժումը բոլորին վերադարձնում է 2018 թվականՌուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ. ՍոբյանինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված