Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՆ ՈՒ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ` ՄԻՊ-Ի ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՆ ՈՒ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ` ՄԻՊ-Ի

ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ

 

 

ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հրաժարականը  շարունակվում է:  «Իրավունք»-ը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մամլո խոսնակ Զոհրաբ Եգանյանից  հետաքրքրվեց` ինչպես կմեկնաբանի նախարարը Կարեն Անդրեասյանի հրաժարականը, սակայն  խոսնակը հրաժարվեց այդ թեմայով որեւէ մեկնաբանություն տալ:

Հիշեցնենք` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը անցյալ տարի ՄԻՊ-ի զեկույցի ժամանակ սուր քննադատել էր Կարեն Անդրեասյանին, ով  հայտարարել էր, որ «Ծայրահեղ վատ պայմաններում է գտնվում Կրթության եւ գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող Երեւանի թիվ 16 հատուկ դպրոցը»:

ԿԳ նախարարից առաջ էլ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը խորհրդարանում կրկին ՄԻՊ-ի 2014 թ-ի զեկույցի քննարկման ժամանակ  կոշտ գնահատականներ էր հնչեցրել Անդրեասյանի գործունեության մասին:

Ի դեպ, փորձեցինք կապվել ՀՀԿ  պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հետ, սակայն հեռախոսազանգերն անպատասխան մնացին: Հաջողվեց միան «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով կապ հաստատել եւ հարցն ուղել ՀՀԿ պատգամավորին, սակայն վերջինս միայն ասաց. «Ես Հայաստանում չեմ»:

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ եւս  չկարողացանք զրուցել նրա վատառողջության պատճառով:

 

Հ.Գ. Տեսնես այդ որ ոտքն էր, որ այդքան ազդեց Կարեն Անդերասյանին հրաժարական տալու համար, ինչի մասին վերջինս բարձրաձայնեց ԱԺ ամբիոնից ասելով, որ նա գիտի, թե այդ որ ոտքն է, որ իջեցրել է պատվեր իբրեւ նրան կոշտ հակադարձելու համար:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ