Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է "ՀԱՅՐԵՆԻՔ ՊԱՏԻՎ" ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ

Արխիվ 12-16

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է "ՀԱՅՐԵՆԻՔ ՊԱՏԻՎ" ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ

 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58216515 քրեական գործով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  129-րդ  հոդվածով սահմանված կարգով, 14.01.2016 թ-ին  ձերբակալվել են՝ <<Հայրենիք և պատիվ>> կուսակցության նախագահ Գառնիկ Գևորգի Մարգարյանը և <<Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա>> ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Փայլակի Առաքելյանը, որոնք կասկածվում են՝ Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու,  կազմակերպված խմբի կազմում  զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ,  նախատեսված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի  3-րդ մասով:

Վերոհիշյալ անձանց բնակարաններում  և <<Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա>> ԲԲ ընկերությունում  իրականացվել են խուզարկություններ, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները  գործի լրիվությունը, բազմակողմանիությունը  և օբյեկտիվությունն ապահովելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ