Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ

ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԲԱՑԱՌՈՒՄ ԵՄ ՈՐԵՎԷ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՃՆՇՈՒՄ ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՎՐԱ»

Արխիվ 12-16

ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԲԱՑԱՌՈՒՄ ԵՄ  ՈՐԵՎԷ

ԻՇԽԱՆԱԿԱՆ ՃՆՇՈՒՄ ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՎՐԱ»

 

«Արդյոք մեզ կհաջողվի ունակ եւ ուժեղ ընդդիմություն ունենալ, ցույց կտա ժամանակը: Քաղաքական մեծամասնությունը` ՀՀԿ-ը, կանի ամեն ինչ`ուժեղ ընդդիմություն ունենալու: Ինձ պետք է որակյալ ընդդիմադիր, որ ես էլ առաջ գնամ, որ առողջ լինի մրցակցություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ պատգամավոր քրիստոնեա-դեմոկրատական միություն  կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:

Քաղաքական գործչի խոսքով`վերջին 25 տարիների ընթացքում ընդդիմության ձախողումների պատճառն  ընդդիմությունն է: Միայն մեկի դեմ  պայքարի մեթոդն է որդեգրել ընդդիմությունը, որն արդեն անհաջող ու ձախողված մեթոդ է:

«Իրավունք»-ի հարցին` արդյոք ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հրաժարականը ներիշխանական պայքարի, իշխանության մի թեւի  նշման արդյունք էր, Խոսրով Հարությունյանը պատասխանեց.«Ես չգիտեմ Կարեն Անդրեասյանի հրաժարականի  իրական դրդապատճառը: Բայց բացառում եմ իշխանական որեւէ ճնշում այդ ուղղությամբ: Ավելին` քաղաքական գլխավոր դերակատարներին Կարեն Անդրեասյանը չէր խանգարում, հակառակն օգտակար էր: Անկեղծ եթե լինենք, ցավ եմ ապրում, որ նա հրաժարական տվեց: Նա բավական աշխատանք կատարեց մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի  կայացման համար»,- եզրափակեց ՀՀԿ պատգամավորը:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ