Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ

ԼՏՊ-Ի ԴԻԱԳՆՈԶԸ ՀԱԿԿ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈ՞ՒՆՆ Է

Արխիվ 12-16

ԼՏՊ-Ի ԴԻԱԳՆՈԶԸ ՀԱԿԿ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈ՞ՒՆՆ Է

 

Օրերս մամուլում տարածված «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հայտարարության համաձայն` ՀՀ նախկին նախագահ, ՀԱԿԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկնում է ԱՄՆ. «Բուժման նպատակով ԱՄՆ մեկնելու կապակցությամբ` հունվարի 8-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը ԱՄՆ դեսպանատանը հանդիպել է դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն` Հայաստանում եւ տարածաշրջանում ընթացող իրադարձությունների շուրջ»: Իսկ թե ինչպիսին է այսօր Լ. Տեր-Պետրոսյանի առողջական վիճակը, «Իրավունքը» հետաքրքրվեց ՀԱԿԿ խոսնակ ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆԻՑ, ով տվեց կարճ պատասխան. «Մենք այդ մասին հայտարարություն ենք տարածել»: Իհարկե, պարոն Մուսինյանին ասացինք, որ հայտարարությունից տեղյակ ենք եւ փորձեցինք պարզել, թե ինչպիսի՞ առողջական խնդրի մասին է խոսքը, եւ արդյո՞ք վիրահատություն է սպասվում առաջին նախագահին, թե` դեղորայքային բուժում, բայց կրկին ստացանք նույնատիպ պատասխան. «Բավարարվեք մեր տարածած հայտարարությամբ»:

Ինչեւէ, մեզ մնում է առողջություն մաղթել Լ. Տեր-Պետրոսյանին եւ հուսալ, որ նրա առողջությունն ուղիղ կապ չի ունենա Հայաստանում ու տարածաշրջանում ընթացող իրադարձությունների հետ, ինչի մասին մտքեր է փոխանակել ԱՄՆ դեսպանի հետ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ