Մենք չենք կարող գեղեցկացնել ընտրությունների արդյունքները, դրանք աղետ են. Մերց «Եդինայա Ռոսիյան»-ը հավաքել է ձայների 49.4%-ը Ռուսական բանակը կարող է մտնել Զապորոժե այս ձմռանը. Ուկրաինական հրամանատար Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ 1․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները Ուկրաինայի պողպատաձուլական արդյունաբերությունը կանգ է առել ռուսական հարվածներից հետո. FT Մանկատան երեխային ծեծի ենթարկած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին՝ Պետդումայի ընտրությունների ընթացքում անվտանգությունն ապահովելու համար Քվեարկողների շատ մեծ հոսք է, հայկական կողմն ապահովում է անվտանգությունը. ՀՀ-ում ՌԴ դեսպան ՇՏԱՊ. 36-ամյա գործարարին մահացած են գտել. Հրապարակ Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է մտցվել

«ՀՀ ԵՎ ԼՂՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ ԶԱՐԳԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ»

Արխիվ 12-16

«ՀՀ ԵՎ ԼՂՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ ԶԱՐԳԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ»

 

Ներքին քաղաքական տեւական անդորրի եւ արտաքին քաղաքական փոթորիկների տարին` 2015 թվականը, այլեւս պատմություն է: Իսկ թե ինչ դասեր տվեց նախորդ տարին ու ինչ հենքի վրա ենք 2016 թվականին ձեւավորելու մեր երկրի զարգացումը, անվտանգության պահպանումն ու տնտեսական կայունությունը, «Իրավունքը» պարզեց խորհրդարանականների տեսակետները:

 

«ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՑԱՆՔ ԼԻԱՐԺԵՔ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ»


Ըստ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ, շատ ավելի բարդ խնդիրներ էր դրված 2015-ին, բայց մեզ հաջողվեց պահպանել ներքաղաքական կայուն զարգացումը. «Նախորդ տարին մենք մեկնարկեցինք Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամի կարգավիճակով եւ մեր ակտիվ մասնակցությունն ունեցանք ԵՏՄ շրջանակներում աշխատանքներին: 2015-ին մենք հայ ժողովրդի ձայնը լսելի դարձրեցինք ամբողջ աշխարհում` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչվող խնդիրների շուրջ, եւ մեր պահանջատիրությունն այս հարցում եւս մեկ անգամ եւս հստակ ընդգծվեց: Ինչպես նաեւ 2015-ին մենք կարողացանք լիարժեք վերահսկելի դարձնել ԼՂՀ հարցի կարգավորման բանակցային գործընթացը եւ Ադրբեջանի բոլոր ոտնձգությունները: Կարողացանք նաեւ հանրաքվեի միջոցով գալ մի ընդհանուր քաղաքացիական համաձայնության, որպեսզի հետագա տարիներին արդեն մեր երկիրը տրանսֆորմացնենք, կերպափոխենք` կառավարման համակարգը դարձնելով ավելի ընդգրկուն, ավելի ներկայացուցչական, ավելի ժողովրդավար եւ ավելի ճկուն` քաղաքական ներքին եւ արտաքին խնդիրների լուծման համար»:


«ԱՐՏԱԳԱՂԹԸ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ Է ՄԵՐ ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»


Իսկ ահա ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԸ նախեւառաջ անդրադարձավ իր կարծիքով նախորդ տարվա ամենամեծ ձախողումներին. «Մենք ունեցանք ձեւախեղված հանրաքվե: Դա առաջին հայացքից չի առնչվում քաղաքացու կյանքին, բայց այն ուղղակիորեն առնչվում է քաղաքացու կյանքի որակին: Ձախողում եմ համարում նաեւ, որ տնտեսության զարգացում, ընդհանրապես, չունեցանք: Ցավով եմ նշում, որ ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ արտագաղթի տեմպի աճը: Արտագաղթը ներքին արյունահոսության նման բան է երկրի համար, որը նվազեցնում է մեր դիմադրողականությունը, իսկ դրա վրա շատ լավ հաշվարկում  են մեր հակառակորդները»: Այնուամենայնիվ, մի քանի անհերքելի ձեռքբերումներ եւս նշեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահը. «Անշուշտ, շատ կարեւորում եմ, որ կարողացանք ապահովել ՀՀ եւ ԼՂՀ սահմանների անձեռնմխելիությունը, եւ այդ առիթով բոլորս պետք է շնորհակալ ու երախտապարտ լինենք մեր բանակին: Սակայն չի կարելի չգիտակցել, որ ՀՀ եւ ԼՂՀ անվտանգության միակ երաշխավորը զարգացող Հայաստանը պետք է լինի, որն այսօր, ցավոք, չունենք: Բայց մեր մարտունակ բանակը կարողացավ եւ կարողանում է իրավիճակը պահպանել, հակառակ դեպքում, անպատճառ այլ դրսեւորումներ կլիներ»:


«ՄԵԾ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՈՒՄՈՎ»


ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ էլ անդրադարձավ 2016 թվականի քաղաքական սպասելիքներին. «Ակնկալում եմ մեր երկրի զարգացում, բարգավաճում, առաջխաղացում, հետագա ժողովրդավարացում: Մեր սահմանադրության փոփոխություններն ընդունվեցին հանրաքվեով եւ մեծ աշխատանք կա կատարելու այս տարի, նույնիսկ` մինչեւ տարվա կեսը` սահմանադրական օրենքների ընդունման առումով: Այս համատեքստում կարեւոր է առաջին հերթին ընտրական օրենսգրքի փոփոխությունը, որը նախանշելու է հաջորդ` 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքը: Այն լինելու է համապետական ընտրություններ, որովհետեւ ՀՀ Նախագահ ընտրվելու է արդեն Ազգային ժողովի կողմից, այլ ոչ թե համաժողովրդական քվեարկությամբ: Հետեւաբար, ակնկալում եմ, որ ակտիվ աշխատանք է կատարվելու Ազգային ժողովում այս օրենքների փոփոխության եւ ընդհանրապես մեր օրենսդրության կատարելագործման առումով: Իսկ արտաքին քաղաքականության ասպարեզում մեզ մոտ շարունակում է կարեւոր մնալ Արցախի խնդրի խաղաղ կարգավորման նպատակը, մեր հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու փորձը, մեր ավանդական դաշնակիցների հետ հետագա հարաբերությունների խորացումը: Ինչպես նաեւ Եվրամիության հետ մենք նոր բանակցություններ ենք սկսել ու հուսով եմ, որ այն այս տարի կավարտվի մի համապարփակ համաձայնագրի ստորագրմամբ ԵՄ-ի հետ»:

Ամփոփելով թեման` Խ. Քոքոբելյանը նույնպես մատնանշեց սպասվելիք արտաքին մարտահրավերները` հայ-ադրբեջանական սահմանային լարվածության համատեքստում. «Կան լուրջ խնդիրներ, որոնք պետք է մտահոգեն ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, այլ ամբողջ տարածաշրջանին, որը ընդգրկվել է պատերազմի բռնկման վտանգի մեջ: Մեր մեծ տարածաշրջանը կարող է ուղղակի դառնալ երկրագնդի ամենատաք կետերից մեկը եւ այդ առումով տեղին է նշել, որ այն աշխարհաքաղաքական կենտրոնները, այն միջազգային խաղացողները, ովքեր շահագրգիռ են հարավկովկասյան տարածաշրջանում կայունություն ապահովելու հարցով, պետք է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին մատերի արանքով չնայեն: Անհրաժեշտ է բառացիորեն հետեւություններ անել ստեղծված իրավիճակից եւ հասկանալ, որ այստեղ կարող է տեղի ունենալ մեծ շահերի բախում: Հետեւաբար, օր առաջ միջազգային կառույցները, պետություններն ու գերտերությունները, ուղղակի պետք է ադեկվատ մոտեցում ցուցաբերեն Ադրբեջանի սանձարձակ մոտեցումներին: Պարզ է, որ ադրբեջանական կողմն այդ սանձարձակություններին գնում է, որովհետեւ  խնդիր ունի վիժեցնելու Մինսկի խմբի համանախագահողների գործունեությունը, ինչը մեկ այլ մեծ թեմա է»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Մենք չենք կարող գեղեցկացնել ընտրությունների արդյունքները, դրանք աղետ են. Մերց«Եդինայա Ռոսիյան»-ը հավաքել է ձայների 49.4%-ըՌուսական բանակը կարող է մտնել Զապորոժե այս ձմռանը. Ուկրաինական հրամանատարԱրթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ 1․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումներըՈւկրաինայի պողպատաձուլական արդյունաբերությունը կանգ է առել ռուսական հարվածներից հետո. FTՄանկատան երեխային ծեծի ենթարկած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԿոպիրկինը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին՝ Պետդումայի ընտրությունների ընթացքում անվտանգությունն ապահովելու համարՔվեարկողների շատ մեծ հոսք է, հայկական կողմն ապահովում է անվտանգությունը. ՀՀ-ում ՌԴ դեսպանՇՏԱՊ. 36-ամյա գործարարին մահացած են գտել. Հրապարակ Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է մտցվելԵրևանում հրդեհ է բռնկվել 5 հարկանի շենքի տանիքում. տարհանվել են բնակիչներ, կրակը մարվել էՇՏԱՊ. Հայաստանի կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալությունԿիևը ծխի մեջ է. բնակիչներին խորհուրդ է տրվում մնալ տանը (Տեսանյութ)ՌԴ Պետդումայի ընտրությունները բոյկոտելու արեւմտյան ծրագիրը ձախողվեց2026 թվական. Ի՞նչ կբերի Հրե ՁինԶելենսկին կրկին ցանկանում է «հաղթել Ռուսաստանին 40 օրում»Շատ մեծ հոսք է․ 3 ժամում քվեարկել է ՌԴ 1800 քաղաքացի. ԿոպիրկինԵրևան–Մոսկվա չվերթները ուշանում են․ ՌԴ-ում օդային տարածքի սահմանափակումներ ենԹե բա 82 միլիոն դրամ էլ դեռ ես եմ ներդրել փողոցի լայնացման և բորդուրների համարՀորոսկոպ. Քիրոնի հետադարձ շարժումը բոլորին վերադարձնում է 2018 թվական

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված