Մենք չենք կարող գեղեցկացնել ընտրությունների արդյունքները, դրանք աղետ են. Մերց «Եդինայա Ռոսիյան»-ը հավաքել է ձայների 49.4%-ը Ռուսական բանակը կարող է մտնել Զապորոժե այս ձմռանը. Ուկրաինական հրամանատար Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ 1․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները Ուկրաինայի պողպատաձուլական արդյունաբերությունը կանգ է առել ռուսական հարվածներից հետո. FT Մանկատան երեխային ծեծի ենթարկած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին՝ Պետդումայի ընտրությունների ընթացքում անվտանգությունն ապահովելու համար Քվեարկողների շատ մեծ հոսք է, հայկական կողմն ապահովում է անվտանգությունը. ՀՀ-ում ՌԴ դեսպան ՇՏԱՊ. 36-ամյա գործարարին մահացած են գտել. Հրապարակ Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է մտցվել

ՎԵՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՈՒ ԱՐՏԱՍՈՎՈՐ ԿԱՆՈՆ` ԵԶԴԻՆԵՐԻ ԹԱՂՄԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻՑ

Արխիվ 12-16

ՎԵՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՈՒ ԱՐՏԱՍՈՎՈՐ ԿԱՆՈՆ` ԵԶԴԻՆԵՐԻ ԹԱՂՄԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻՑ

 

«Աշխարհում շատ քաղաքակրթություններ են եղել` շումերներ, աքքադացիներ , մայաներ, էլամներ, որոնցից յուրաքանչյուրը ունեցել է իր տարօրինակ եւ հետաքրքիր սովորույթներն ու ավանդույթները, որոնց հետ այժմ էլ 21-րդ դարի քաղաքակրթությունը հաշվի է նստում, քանի որ նրանք իրենց հետեւից մեզ են փոխանցել այդ սովորույթներից բավականին մեծ բաժին: Եթե յուրաքնաչյուր ազգի ներկայացուցիչ խորը ուսումնասիրի իր ավանդույթներն ու սովորույթները եւ նաեւ անդրադարձ կատարի վերը նշված քաղաքակրթություններին` իրենց ավանդույթներով, ապա շատ բան կունենա համեմատելու», - «Իրավունքի» հետ զրույցում նշեց Միդիա-Շանգալ Եզդիների Ազգային Միավորում ՀԿ ներկայացուցիչ, «Եզդի ազգի ցեղասպանությունը կամ Շանգալի մղձավանջը» գրքի հեղինակ ՌՈՄԱՆ ԱՎԴՈՅԱՆԸ ու ներկայացրեց, թե ինչպես է կատարվում եզդիների թաղման սգո արարողությունն, ըստ իրենց ավանդույթների, որը պահպանում են առ այսօր.

- Շին (թաղում) «Կալըբ ժը ախե բույա, ախ ժի վե բվա, թանե ռոհո նա մրիյա» (մարմինը ստեղծվել է հողից եւ հող էլ կդառնա, միայն հոգին է հավերժ)... Յուրաքանչյուր զավակի պարտքն է (նույնը ծնողի դեպքում է, բայց Աստված մի արած թե, որ ծնողը տեսնի իր որդու մահը), որ ձեռնամուխ լինի ծնողի (ների) մահվան արարողությունը կարգ ու կանոնով անցկացնելուն (ըստ Շարֆադին կրոնի), որպեսզի հանգուցյալը կարողանա անցնի «Փրա Սալատե» (այն կամուրջը , որը իրար է կապում հանդերձյալ աշխարհն ու այս աշխարհը): Այսինքն` զավակը իր ծնողի(ների) մահվան արարողակարգը ըստ կարգի անցկացնելուց հետո, դա անում է, որպեսզի հանգուցյալ ծնողը անցնի այդ կամրջով հանդերձյալ աշխարհ: «Փրա Սալատ» -ը հանդերձյալ աշխարհի եւ այս աշխարհի կենտրոնն է:

- Կմանրամասնե՞ք, թե ինչպիսի արարողակարգով է անցկացվում եզդիների մահվան արարողությունը:

-Առաջնահերթը, պարտադիր պայման է, որ թաղման ժամանակ ներկա գտնվեն եզդիների հոգեւոր դասի ներկայացուցիչները (շեխն ու փիրը): Յուրաքանչյուր եզդի ընտանիք կամ գերդաստան ունի իր ե՛ւ շեխը, ե՛ւ փիրը, որն ընտրվում է ըստ հատուկ արարողակարգի, որը կոչվում «Դաստ Դամըն» (երբ շեխը կամ փիրը եւ մրիդը (աշխարհիկ դաս) կանգնում են իրար դեմ-դիմաց, վկան հարցեր է տալիս, եւ երկու կողմի ներկայացուցիչներն ամեն հարցին 3 անգամ պատասխանում են «մըն կաբուլա» (ինձ համար ընդունելի է), որից հետո հոգեւոր դասի ներկայացուցիչը դառնում է իր մրիդի «Ֆարզը» (շեխը կամ փիրը): Ուրիշ ընտանիքի շեխը կամ փիրը իրավունք չունի ներկա գտնվելու մյուս ընտանիքի թաղման արարողակարգին (միայն որպես անհատ կարող է մասնակցել), եթե չի համարվում այդ ընտանիքի շեխը կամ փիրը: Շեխը եւ փիրը պարտավոր են թաղման արարողությունը անցկացնել, ըստ իրենց վերապահված կանոնի:

- Իսկ որո՞նք են այդ կանոնները:

- 1. Այն օրը, երբ մարդը մահանում է, հենց նույն օրը պարտադիր պետք մատաղ արվի «կորբանա Նասըրդին» (Նասըրդինը մահվան հրեշտակն է եւ առնում է հոգին: Նասըրդինը մտնում է շաբաթվա 7 օրերի մեջ եւ նրան բաժին հասած օրը ուրբաթն է): Մենք` եզդիներս, գիտենք, որ այս աշխարհում ամեն բան Աստված (Խադե) է որոշում, եւ մարդը ծնվում է, որպեսզի մեռնի: Ինչպես ասված է Մարկ Տվենի «Իշխանը եւ Մուրացկանը» վեպում` «Թագավորը մեռավ, կեցցե թագավորը»:

2. Թաղման արարողությունը եզդիների մոտ տեւում է 3 օր (հնում 1 օր էր եւ Իրաքի եզդիները այժմ էլ հետեւում են այդ հնագույն սովորույթին) եւ այդ 3 օրվա ընթացքում ամեն օր շեխը եւ փիրը պետք է հանգուցյալի հոգու հանգստության համար աղոթեն` «Կավլա բեժըն»:

3. 3-րդ օրը առավոտյան վաղ (մենք ասում ենք «Ստայրա Սվեռա»)` նախքան արեւի դուրս գալը, հանգուցյալի ջրով մաքրագործման կամ սրբագործման արարողությունն է կատարվում: Երկու հոգեւորականները` շեխն ու փիրը, հանգուցյալի մարմինը «մոր դկն» (մաքրագործում են) եւ միայն դրա իրավունքը ունեն հոգեւորականները: Չի թույլատրվում նույնիսկ ամենամոտ հարազատներին), որպեսզի նրան այն աշխարհ ճանապարհեն մաքուր: Երբ այդ արարողակարգն էլ է անցկացվում, դրանից հետո նույն շեխն ու փիրը արդեն սուրբ մարմինը «Քաֆան» են անում (մարմինը պատում են սպիտակ փաթաթանով): Ինչպես ասվում է Մալակ Ֆարխադին (հրեշտակ Ֆարխադին) աղոթքում, քաֆանը պետք է լինի կամ 11.5 մետր կամ 13.5 մետր: Երբ արդեն մարմինը պատվում է սպիտակ փաթաթանով (քաֆան), դրանից հետո, այլեւս, ոչ ոք իրավունք չունի դիպչի հանգուցյլալի մարմնին. դա մեղք է համարվում:

4. Երրորդ օրից հետո (ինչպես նշվեց հին ժամանակներում հանգուցյալին մեկ օր էին պահում, բայց երբ եզդիները ցրվեցին աշխարհով մեկ, շատերը չէին կարողանում 1 օրվա ընթացքում մասնակցել իրենց հարազատների թաղման արարողությանը, դրա համար հարգելի պատճառներով հանգուցյալին պահեցին արդեն 3 օր) հանգուցյալին հանձնում են հողին: Նախքան դագաղը ամբողջությամբ փակելը, կա եւս մեկ պարտադիր քայլ, որը պետք է արվի հոգեւորականի կողմից: Շեխը կամ փիրը (նայած թե ով է հանդիսանում այդ պահին հանգուցյալի հանդերձյալ կյանքի եղբայրը) ` «Բրե Ախրատեն» (հանդերձյալ կյանքի եղբայր), իրականացնում է իր վրա դրված վերջին քայլը, որին եզդիները կոչում են մեկ բառով «Գրիվան» (իր ձեռքերով 3 անգամ հանգուցյալի գլխամասի սպիտակ փաթաթանը բացում է եւ նորից կապում: Այդպես 3 անգամ եւ վերջին երրորդը կապելուց հետո այլեւս չի բացում): Դրանից հետո միայն դագաղը ամբողջությամբ փակում են եւ թաղում:

Նշեմ նաեւ, որ երրորդ օրը` թաղման ժամանակ, գերեզման են տանում նաեւ «Հաֆթ(7) նան» (7 թիվը խորհրդանշում է 7 հրեշտակներին եւ քաթան էլ պետք է պատրաստվի 7 համերով) կոչվող գաթան, որը բաժանվում է գերեզմանում գտնվող բոլոր մարդկանց միջեւ` հանգուցյալին հողին հանձնելուց անմիջապես հետո: Երբ հանգուցյալին իջեցնում են իր «հավերժ տունը», շեխը կամ փիրը կանգնում է գերեզմանի գլխավերեւում` հայացքով դեպի Արեւելք, եւ աղոթում է հանգուցյալի հոգու հանգստության համար մինչեւ գերեզմանը վերջնական տեսքի բերելը:

5. Երբ արդեն մահացածին թաղում են եւ գերեզմանը վերջնական տեսքի բերում, 2 քար են վերցնում (քարը պետք է լինի աղյուսե) եւ 3 անգամ բարձրացնում ու իջեցնում եւ երրորդ անգամ իջեցնելուց հետո, այլեւս չեն բարձրացնում եւ թողնում են գերեզմանի վրա: Այդ քարերին կոչում են «Կելըկ»:

6. Հանգուցյալին հողին հանձնելուց հետո, հարազատները եւ բոլոր թաղմանը մասնակից մարդիկ ետ են վերադառնում մահացածի տուն, որտեղ նրա հարազատների կողմից «Խեր» է տրվում (հոգեհաց): Սեղանի շուրջ հավաքված ամբոխը` շեխի գլխավորությամբ, մահացածի հարազատներին իր ցավակցություներն է հայտնում եւ սգավորներին հույս են տալիս: Հանգուցյալին հողին հանձնելուց հետո, կա եւս մեկ արարողակարգ թաղման հետ կապված: Անպայման տան անդամները պետք է 3 օր իրար հետեւից գնան գերեզման եւ մահացածի շիրիմին «Ճրա վեխըն» ( կրակ վառեն): Դա արվում է նրա համար, քանի որ մենք համարվում ենք նաեւ արեւի ժողովուրդ (արեւը դա մեր կրոնական համակարգում սիմվոլ է, ինչպես խաչը քրիստոնեաների դեպքում): Այդ արարողակարգը անցկացնելուց հետո, ընդհանուր առմամբ լինում է արդեն 6 օր (3 օր պահում են մահացածին եւ նոր թաղում եւ 3 օր էլ նրան հողին հանձնելուց հետո շիրիմին կրակ ենք վառում` այդպիսով հասկանալի է դառնում, որ 3 օր է արդեն հողին է հանձնվել): Նոր մահացածի թաղման ամբողջ արարողակարգը հավուր պատշաճի անկացնելուց հետո միայն, տան անդամները 7-րդ օրը նորից սեղան են գցում եւ հոգեհաց տալիս` ավարտին հասցնելով իրենց վրա դրված պարտավորվածությունը: Նրա մահից մեկ տարի անց, երբ լրանում է արդեն մահվան մեկ տարելիցը, նորից պետք է մահացածի տան անդամները իրենց հանգուցյալի հոգու հանգստության համար հոգեհաց տան, որը կոչվում է «Խերա Սարե Սալե» ( մեկ տարելիցին նվիրված հոգեհաց):

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Մենք չենք կարող գեղեցկացնել ընտրությունների արդյունքները, դրանք աղետ են. Մերց«Եդինայա Ռոսիյան»-ը հավաքել է ձայների 49.4%-ըՌուսական բանակը կարող է մտնել Զապորոժե այս ձմռանը. Ուկրաինական հրամանատարԱրթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ 1․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումներըՈւկրաինայի պողպատաձուլական արդյունաբերությունը կանգ է առել ռուսական հարվածներից հետո. FTՄանկատան երեխային ծեծի ենթարկած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԿոպիրկինը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին՝ Պետդումայի ընտրությունների ընթացքում անվտանգությունն ապահովելու համարՔվեարկողների շատ մեծ հոսք է, հայկական կողմն ապահովում է անվտանգությունը. ՀՀ-ում ՌԴ դեսպանՇՏԱՊ. 36-ամյա գործարարին մահացած են գտել. Հրապարակ Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է մտցվելԵրևանում հրդեհ է բռնկվել 5 հարկանի շենքի տանիքում. տարհանվել են բնակիչներ, կրակը մարվել էՇՏԱՊ. Հայաստանի կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալությունԿիևը ծխի մեջ է. բնակիչներին խորհուրդ է տրվում մնալ տանը (Տեսանյութ)ՌԴ Պետդումայի ընտրությունները բոյկոտելու արեւմտյան ծրագիրը ձախողվեց2026 թվական. Ի՞նչ կբերի Հրե ՁինԶելենսկին կրկին ցանկանում է «հաղթել Ռուսաստանին 40 օրում»Շատ մեծ հոսք է․ 3 ժամում քվեարկել է ՌԴ 1800 քաղաքացի. ԿոպիրկինԵրևան–Մոսկվա չվերթները ուշանում են․ ՌԴ-ում օդային տարածքի սահմանափակումներ ենԹե բա 82 միլիոն դրամ էլ դեռ ես եմ ներդրել փողոցի լայնացման և բորդուրների համարՀորոսկոպ. Քիրոնի հետադարձ շարժումը բոլորին վերադարձնում է 2018 թվական

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված