Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ

ԿԱՐԵՆ ԲԵՔԱՐՅԱՆԸ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱ՞Ն

Արխիվ 12-16

ԿԱՐԵՆ ԲԵՔԱՐՅԱՆԸ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ

ՊԱՇՏՊԱ՞Ն

 

ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հրաժարականից հետո որպես մարդու իրավունքների  պաշտպանի նոր թեկնածու  ՀՀԿ պատգամավոր Կարեն Բեքարյանի անունն է տրվում: «Իրավունք»-ի հետ զրույցում, սակայն, պրն Բեքարյանը, հակիրճ պատասխանեց. «Ես այդ հարցի մասին ընդհանրապես չեմ մտածել: Ես անլուրջ եմ համարում հիմա այդ հարցին անդրադառնալ, կներեք»:

Մեր մյուս հարցին` արդյոք Բեքարյանի գործընկերների` ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանի ու ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի քննադատությունները պատճառ կարող էին դառնալ Անդրեասյանի հրաժարականի համար, Կարեն Բեքարյանը դժվարացավ ասել. «Անձամբ չեմ շփվել  Կարեն Անդրեասյանի հետ, հետեւաբար ինչպես կարող եմ նրա փոխարեն պատասխանել»:

ՀՀԿ պատգամավորը  գնահատական չտվեց նաեւ Կարեն Անդրեասյանի գործունեությանը` որպես ՄԻՊ-ի: «Եկեք գնահատականների չանդրադառնանք այն էլ  պաշտոնից հեռացած մարդու դեպքում»,- ասաց ՀՀԿ-ականը:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ



 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ