Մենք չենք կարող գեղեցկացնել ընտրությունների արդյունքները, դրանք աղետ են. Մերց «Եդինայա Ռոսիյան»-ը հավաքել է ձայների 49.4%-ը Ռուսական բանակը կարող է մտնել Զապորոժե այս ձմռանը. Ուկրաինական հրամանատար Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ 1․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները Ուկրաինայի պողպատաձուլական արդյունաբերությունը կանգ է առել ռուսական հարվածներից հետո. FT Մանկատան երեխային ծեծի ենթարկած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին՝ Պետդումայի ընտրությունների ընթացքում անվտանգությունն ապահովելու համար Քվեարկողների շատ մեծ հոսք է, հայկական կողմն ապահովում է անվտանգությունը. ՀՀ-ում ՌԴ դեսպան ՇՏԱՊ. 36-ամյա գործարարին մահացած են գտել. Հրապարակ Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է մտցվել

«ՏԱՄԻՖԼՅՈՒ» ԴԵՂԻ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՎԱՃԱՌՔՆ ՈՒ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՍԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Արխիվ 12-16

«ՏԱՄԻՖԼՅՈՒ» ԴԵՂԻ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՎԱՃԱՌՔՆ ՈՒ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ  ՀԱԿԱՍԱԿԱՆ

ՊԱՏԱՍԽԱՆԸ

 

Առողջապահության նախարարության երեկվա տվյալներով` հանրապետության բժշկական կենտրոններում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 855 հիվանդ։ Նրանցից 672-ը մինչև 18 տարեկան է, 101-ը` հղի։ 77 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում։  Սակայն  նախարարությունն այսօր լավատեսական  տեղեկատվություն է տարածել եւ տեղեկացրել` հունվարի 12-ի առավոտյան ժամը 10-ի դրությամբ նվազել է թոքաբորբով, այդ թվում` հղի հիվանդների թիվը։ Այս ընթացքում  տեղեկություն տարածվեց, որ  որոշ դեղ ներկրողներ օգտվելով իրավիճակից «Տամիֆլյու» հակահարուցիչային դեղը վաճառել են բավական թանկ գնով եւ ստացել մեծ շահույթներ:

Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը  երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ հիվանդանոցներն անվճար տրամադրում են այդ դեղը բժշկական համապատասխան ցուցումի դեպքում, հետեւաբար կարիք չկա այն գնել դեղատնից:

Եթե հիվանդանոցներն այն տրամադրում են  անվճար, դեղերի բիզնեսով զբաղվող ընկերություններն ինչո՞ւ են այդ թանկարժեք դեղամիջոցը ներկրում, եթե, ըստ էության, շահույթ չեն ունենալու:  ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանն «Իրավունք»-ի հետ զրույցում, սակայն, հստակ պատասխան չտվեց: Միայն ասաց, որ նախարարությունը չի կարող արգելել  դեղատներին վաճառել այն: «Մենք քաղաքացիներին ասել ենք` մի գնեք այդ  դեղը, եթե չկա բժշկական ցուցում: Իսկ եթե բժիշկը  նշանակի այդ դեղը, ապա այն անվճար կարելի է գտնել հիվանդանոցներում»,- ասաց  Վանյանը:

Եթե այդպես է, ինչպե՞ս հասկանալ  օրեր առաջ առողջապահության նախարարության  տարածած այն   տեղեկատվությունը, որտեղ ասվում է` եթե առաջնային օղակում բժիշկը «Տամիֆլյու» է նշանակել, ապա այն  կարելի է գտնել հետեւյալ դեղատներում` «Անիս», «Լավանդա», «5+», «Վագաֆարմ», «Ալֆա ֆարմ» դեղատներում: Այս հարցի պատասխանն այդպես էլ երեկ հստալ չստացանք  առողջապահության նախարարության կազմակերպած մամլո ասուլիսում: Ավելին`  նախարարությունը որեւէ տեղեկատվություն չտրամադրեց դեղերի առքուվաճառքով զբաղվող այն  կազմակեպությունների մասին, որոնք Հայաստան են ներկրում «Տամիֆլյու»: Նախարարության տեղեկացմամբ այդ տեղեկատվությունը մեզ կարող է տրամադրել միայն «Տամիֆլյու» արտադրող «Հոֆֆման-Lյա Ռոշ» ընկերությունն է, որի  հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Աննա Հովհաննիսյանի հետ, ցավոք, չկարողացանք կապ հաստատել:

Տեղեկացնենք, որ  «Իրավունք»-ն այսօր զանգահարել է  առողջապահության նախարարության մատնանշած  դեղատները եւ պարզել` միայն «Լավանդա»-ում է վաճառվում «Տամիֆլյու», այն էլ`15.000 դրամով: Մյուս դեղատներում այն չկա:  «Ալֆաֆարմից» էլ փոխանցեցին, որ  առաջիկայում գուցե «Տամիֆլյու»-ի նոր խմբաքանակ ստանան:

Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը, անդրադառնալով «Տամիֆլյու»-ի վաճառքին եւ ԱՆ-ի իրականացրած սուր շնչառական վարակների կանխարգելիչ աշխատանքներին, «Իրավունք»-ի հետ զրույցում ասաց, որ մեր դեղատները քիչ են տարբերվում առեւտրային օբյեկտներից եւ եթե տեսնում են, որ կան սպառողներ, բնականաբար, բարձրացնում են պահանջարկված գնի դեղը:

Նախկին նախարարի խոսքով` ժամանակն է, որ առողջապահության նախարարությունը  սահմանի այն քիչ դեղերի ցանկը, որոնք կարելի է գնել առանց դեղատոմսի: Մինչդեռ այսօր հակառակ պատկեր է. քաղաքացիները մի փոքր տկար լինելու դեպքում, առանց բժշկին դիմելու, դեղատներից գնում են այս կամ այն դեղը: «Մինչդեռ աշխարհում նման բան գոյություն չունի »,- վստահեցնում է   նախկին պաշտոնյան:

Իսկ ինչու նախկին նախարարն իր ղեկավարման տարիներին չէր դիմում այդ քայլին,  Արարատ Մկրտչյանի պատասխանը կես կատակ, կես լուրջ էր. «Կամաց-կամաց մեծանում, խելոքանում, հասունանում եմ»:

Պրն Մկրտչյանի  կարծիքով` ԱՆ-ը մի քիչ ուշացումով սկսեց սուր շնչառական վարակների կանխարգելիչ եւ  բուժական լայնածավալ աշխատանքները: «Դպրոցներում արգելվեցին դասերը,  բայց մասնավոր մանկապարտեզները, դպրոցները գործում են,  Նոր տարվա հանդեսները մինչեւ հունվարի 13-ը լինելու են,  հետեւաբար այս ամենը կնպատի ինֆեկցիայի տարածմանը: Եթե  որոշվել էր մասսայական միջոցառումները  դադարեցնել, ապա դա պետք է վարչապետի մակարդակով արվեր:  Երկրորդ` դեկտեմբերի կեսից այս քայլերի իրականացման դեպքում նման համատարած  բռնկում գուցե չլիներ»,- եզրափակեց նախկին պաշտոնյան:

Ինչ վերաբերում է «Տամիֆլյու»-ի վաճառքից  գերշահույթ ստանալու մասին խոսակցություններին,  տնտեսական մրցակցության  պաշտպանության պետական հանձնաժողովի մամլո խոսնակ Գայանե Սահականն «Իրավունք»-ին փոխանցեց, որ  հանձնաժողովն այս պահին գերշահույթ ստանալու մասին որեւէ տեղեկատվություն չունի. «Եթե գիտեք որեւէ քաղաքացու, ով սահմանված գնից ավելի  է վճարել դեղի համար, եթե գիտեք որեւէ դեղատուն, ով գերշահույթ է ստացել, հանձնաժողովը կիրականացնի  համապատասխան ուսումնասիրություն»,- եզրափակեց նակին նախարարը:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Մենք չենք կարող գեղեցկացնել ընտրությունների արդյունքները, դրանք աղետ են. Մերց«Եդինայա Ռոսիյան»-ը հավաքել է ձայների 49.4%-ըՌուսական բանակը կարող է մտնել Զապորոժե այս ձմռանը. Ուկրաինական հրամանատարԱրթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ 1․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումներըՈւկրաինայի պողպատաձուլական արդյունաբերությունը կանգ է առել ռուսական հարվածներից հետո. FTՄանկատան երեխային ծեծի ենթարկած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԿոպիրկինը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին՝ Պետդումայի ընտրությունների ընթացքում անվտանգությունն ապահովելու համարՔվեարկողների շատ մեծ հոսք է, հայկական կողմն ապահովում է անվտանգությունը. ՀՀ-ում ՌԴ դեսպանՇՏԱՊ. 36-ամյա գործարարին մահացած են գտել. Հրապարակ Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է մտցվելԵրևանում հրդեհ է բռնկվել 5 հարկանի շենքի տանիքում. տարհանվել են բնակիչներ, կրակը մարվել էՇՏԱՊ. Հայաստանի կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալությունԿիևը ծխի մեջ է. բնակիչներին խորհուրդ է տրվում մնալ տանը (Տեսանյութ)ՌԴ Պետդումայի ընտրությունները բոյկոտելու արեւմտյան ծրագիրը ձախողվեց2026 թվական. Ի՞նչ կբերի Հրե ՁինԶելենսկին կրկին ցանկանում է «հաղթել Ռուսաստանին 40 օրում»Շատ մեծ հոսք է․ 3 ժամում քվեարկել է ՌԴ 1800 քաղաքացի. ԿոպիրկինԵրևան–Մոսկվա չվերթները ուշանում են․ ՌԴ-ում օդային տարածքի սահմանափակումներ ենԹե բա 82 միլիոն դրամ էլ դեռ ես եմ ներդրել փողոցի լայնացման և բորդուրների համարՀորոսկոպ. Քիրոնի հետադարձ շարժումը բոլորին վերադարձնում է 2018 թվական

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված