ՍՈՒՐ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՎԱՐԱԿՈՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱՀԱՆՋԵԼ
Արխիվ 12-16ՍՈՒՐ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՎԱՐԱԿՈՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍԵԼ
Է ՆԱՀԱՆՋԵԼ
Սուր շնչառական վարակների կանխարգելիչ և բուժական լայնածավալ աշխատանքները շարունակվում են։ Երեկ նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ հնչեցված ցուցանիշներում առկա է բարելավում։ Հունվարի 12-ի առավոտյան ժամը 10-ի դրությամբ նվազել է թոքաբորբով, այդ թվում` հղի հիվանդների թիվը։ Իջել է նաև վերակենդանացման բաժանմուքներում բուժվողների ցուցանիշը։ Առայժմ նույնն է սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակը երեխաների շրջանում։ Արձանագրվել է մահվան դեպք։ Ախտորոշումը և այլ մանրամասները կճշտվեն փորձաքննության արդյունքում։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk