ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՆԿԱՏՈՂՈւԹՅՈւՆ ԱՐԵՑ «ՍԱՆԻՏԵՔԻՆ» ԵՎ ԹԱՂԱՊԵՏԵՐԻՆ
Արխիվ 12-16ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՆԿԱՏՈՂՈւԹՅՈւՆ ԱՐԵՑ
«ՍԱՆԻՏԵՔԻՆ» ԵՎ ԹԱՂԱՊԵՏԵՐԻՆ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը անդրադարձել է տոնական օրերին ձնամաքրման եւ աղբահանության աշխատանքների վատ կազմակերպմանը եւ նկատողություն հայտարարել «Սանիթեք» ընկերությանը, որը պարտավոր էր ապահովել ձնամաքրման աշխատանքները եւ աղբահանությունը: Նա նախազգուշացրեց ընկերության սեփականատերերին, որ կրկնվելու դեպքում «Սանիթեքի» նկատմամբ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ: Ինչ վերաբերում է վարչական շրջաննեևրի ղեկավարներին, ապա նրանք պատշաճ մակարդակով չեն վերահսկել վերոհիշյալ աշխատաների իրականացումը: Տոնական օրերին քեֆերի մեջ էին նաեւ համատիրությունների ղեկավարությունը եւ չէր մաքրվում շենքերի մուտքերի առջեւի ձյունը՛ Արդյունքում` շատ անգամ բնակիչները իրենք էին բահերով մաքրում ձյունը շենքերի մուտքերի առջեւից եւ աղ ցանում մայթերի ու աստիճանների վրա: Մնում է հարց տալ ինչի՞ համար են մեր համաքաղաքցիները գումարներ վճարում համատիրություններին, եթե իրեբնք են ստօպված մաքրում շենքեր մուտքերի առջեւ սառցաբեկորները ու ձյունը: Հուսնաք, որ քաղաքապետի կողմից արտահայտված դժգոհությույնը կսթափեցնի ամանորյա ուտուշ-խմուշին տրված թաղապետերին ու համատիրության ղեկավարներին: Իսկ «Սանիթեքը» չի հասցնի գործը իր հանդեպ տապժամիջոցների:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk