ԻՐԱՆԱԳԵՏ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՏՐԱՆԶԻՏ ԵՐԿԻՐ ԴԱՌՆԱԼ»
Արխիվ 12-16ԻՐԱՆԱԳԵՏ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՏՐԱՆԶԻՏ ԵՐԿԻՐ ԴԱՌՆԱԼ»
Իրանագետ Վարդան Ոսկանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով իրանա-սաուդական հարաբերությունների ու տարածաշրջանի իրավիճակի մասին, ասաց, որ Հայաստանի համար միշտ վատատեսական սցենարներ են կանխատեսում, սակայն կան նաեւ լավատեսական սցենարներ: Օրինակ, Հայաստանը կարող է դառնալ տրանզիտ երկիր, մասնավորապես Իրանը Վրաստան գազ կարտահանի Հայաստանի տարածքով: Իրանագետը կարեւորեց նաեւ Հայաստան- Իրան երկաթուղու շինարարությունը, որի իրականացման համար ֆինանսեր պետք է հայթայթել: «Հրաշքների եւս չպետք է սպասել, բայց պետք է օգտագործել երկու երկրների բոլոր հնարավորություններն ու պոտենցիալը
Հիշեցնենք`Իրանի նավթի նախարարության Ազգային գազի արտահանման ընկերության տնօրեն Ալի Ռեզա Քամելին հայտարարել է, որ Իրանն ու Վրաստանը նախնական պայմանավորվածության են եկել իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան արտահանելու հարցում:
Խոսելով Մերձավոր Արեւելքում տիրող քաոսային իրավիճակի մասին` Վարդան Ոսկանյանի խոսքով` թե՛ Մերձավոր Արեւելքը, թե Առաջավոր Ասիան միշտ եղել են նման իրավիճակում, որը, իհարկե, անընդունելի է, սակայն ինչ-որ առումով բնական: Բայց Իրանը ճգնաժամերը կառավարելու եւ իր համար շահեկան վիճակ ապահովելու հսկայական փորձ ունի:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk