Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ

Ավետիսյանների սպանությունից մեկ տարի անց նրանց տանը ոչինչ չի փոխվել

Արխիվ 12-16

Ավետիսյանների սպանությունից մեկ տարի անց նրանց տանը ոչինչ չի փոխվել

 

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանությունից մեկ տարի անց գյումրեցի ընտանիքի տանը ոչինչ չի փոխվել: Հարազատները մեկ տարվա ընթացքում այդպես էլ չեն համարձակվել մտնել տուն:

Պատուհանից ուշադիր ներս նայելիս կարելի է տեսնել տոնածառը, որը 2015թ. լուսավոր հույսերով զարդարել էին տան երիտասարդները, պատուհանագոգին՝ փոքրիկ Սերյոժայի խաղալիքները՝ 6 ամսական տղայի, որին բաժին էր ընկել էր ամենադաժան մահը՝ 7 օրվա կենաց-մահու պայքարից հետո:

Տոնածառը դեռ արյունոտ է, ինչպես նաեւ անկողինը, որի մեջ սպանվել են ընտանիքի անդամները:

Ավետիսյանների հետ նույն բակում ապրող բարեկամուհին մեկ տարի առաջ հեռացել է տնից ու բնակվում է քրոջ հետ:

Հարեւանները հնարավորության դեպքում շրջանցում են փակ դարպասը: Ընտանիքի մասին նույնիսկ դրական հիշողությունները հիմա ճնշող են:

Ասես երեկ լիներ, երբ Արմենը  գյուղ գնաց՝ ընկերոջը հյուր, նրանց տանը տեսավ Արաքսյային, սիրահարվեց ու դրանից հետո միայն Արաքսյայից էր խոսում, մինչեւ մի օր վերցրեց ու փախցրեց, բերեց Գյումրի: Առաջնեկին մոր՝ Հասմիկի անունը տվեց, որդուն հոր նման Սերյոժա անվանեց:

Գյումրիի Մյասնիկյան փողոցի բնակիչների համար անցած տարվա հունվարի 12-ից հետո շատ բան է փոխվել: Առաջվանը չի լինի, քանի դեռ նրանք քնելուց առաջ կրկնակի են ստուգում՝ դռան կողպեքը փակ է, թե ոչ, քանի դեռ դրսից եկող ամեն ձայնից զգոնանում են ու հիշում հունվարի 12-ի ահասարսուռ օրվա մանրամասները:


 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ