Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ

ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՎԱՐԱՐՎԵԼ Է

Արխիվ 12-16

ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ

ՓԱՍՏԱԲԱՆԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՎԱՐԱՐՎԵԼ Է

 

 

Լրատվամիջոցներն անցյալ տարի անդրադարձել են Արտաշիսյան 44 հասցեւում գտնվող «Փոքր Մայամի» հյուրանոցային համալիրի մոտ կանգնող մարմնավաճառներից տուժած Վազգեն Կարապետյանի գործին: Հիշեցնենք` վերոնշյալ հասցեի բնակիչ Վազգեն Կարապետյանը, այս տարվա սկզբին դարձյալ փորձել է անել ամեն ինչ, որ այդ տարածքում մարմնավաճառներ չհավաքվեն, սակայն, իրավապահները մարմնավաճառներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն քրեական գործ են հարուցում Վազգեն Կարապետյանի դեմ: Վազգեն Կարապետյանը մեղադրվում է ավազակային հարձակման համար: Մարմնավաճառների հետ սերտ կապերի մեջ գտվող Իգոր Կովալյովը հաղորդում է ներկայացրել, որ Կարապետյանը հարձակվել է նրա վրա, դանակի ու ատրճանակի սպառնալիքով գումար շորթել, իր գույքին վնաս է պատճառել եւ մարմնական վնասվածք հասցրել:

«Իրավունք»-ին այսօր հայտնի դարձավ, որ Վազգեն Կարապետյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանի միջնորդությունը բավարարվել է: «Մենք հիմա լրացուցիչ վկաների հարցաքննման փուլում ենք: Հունվարի 14-ի դատական նիստում պետք է հարցաքննենք վկաներին, եթե ներկայանան: Դրանից հետո կանցնենք դատական վիճաբանությունների փուլ»,- եզրափակեց փաստաբանը:

Տեղեկացնենք, որ նախորդ դատական նիստում փաստաբանը վկաների հարցաքննման միջնորդություն էր ներկայացրել, որը դատարանը մասամբ բավարարել է. միայն մեկ վկայի հարցաքննելու պահանջն է մերժվել: Մյուսներին դատարանը պատրաստ է լսել:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ



 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ