Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ

ԲՈՒՔՄԵՅՔԵՐՆԵՐԸ ԿԱՍԿԱԾ ՉՈՒՆԵՆ՝ ԿՀԱՂԹԻ ՄԵՍՍԻՆ, ԻՍԿ ԱՐՍԵՆ ՎԵՆԳԵՐԸ ԴԵՄ Է

Արխիվ 12-16

ԲՈՒՔՄԵՅՔԵՐՆԵՐԸ ԿԱՍԿԱԾ ՉՈՒՆԵՆ՝ ԿՀԱՂԹԻ ՄԵՍՍԻՆ, ԻՍԿ ԱՐՍԵՆ ՎԵՆԳԵՐԸ ԴԵՄ Է

 

 

 

Արդեն մի քանի ժամ անց պարզ կդառնա «Ոսկե գնդակ 2015»-ի հաղթողի անունը: Մրցանակի համար պայքարում են՝ Կատալոնական «Բարսելոնայի» երկու ֆուտբոլիստներ՝Լեոնել Մեսսին, Նեյմարը եւ Արքայական ակումբի առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն: Բուքմեյքերները կասկած չունեն, որ մրցանակը հինգերորդ անգամ բաժին է հասնելու Լոե Մեսսին, արգենտինացու հաղթանկի գործակից գնահատվում է՝1,05: Արգենտինացուն ըստ կախատեսումների կհաջորդի բրացիլացի Նեյմարը, դե իսկ Կրիշտիանո Ռոնալդուին բաժին կհասնի երրորդ տեղը: Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը եւս այն կարծիքին է, որ Մեսսին նվաճի մրցանակը եւ կճանաչվի 2015 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: Արսեն Վենգերը սակայն դեմ է Ոսկե գնդակի մրցանակաբաշխությանը.«Ես Ոսկե գնդակի մեծ թշնամի եմ: Ամեն դեպքում, կարծում եմ, այն կստանա Մեսսին: «Բարսելոնան» հաղթել է ամեն ինչ, ուստի պետք է լավագույնն այդ թիմից լինի: Մեսսիին եմ համարում, քանի որ այս պահին նա մրցակցությունից դուրս է, սակայն Նեյմարը կարող է առաջիկայում մրցակցել»,- մասնագետի խոսքերն է մեջբերել «Mirror»-ը:

Հավելենք, որ Ոսկե գնդակի մրցանակաբաշխության արարողությունը կմեկնարկի Երեւանի ժամանակով՝ 20:00-ին:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ