Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ

Ամանորյա օրերին հանրապետությունում 676 արտակարգ դեպք է գրանցվել

Արխիվ 12-16

Ամանորյա օրերին հանրապետությունում 676 արտակարգ դեպք է գրանցվել


Այսօր՝ հունվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ՏԿԱԻՆ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանն ասաց, որ ամանորյա օրերին հանրապետությունում  676 արտակարգ դեպք է գրանցվել. «Այդ պատահարների հետևանքով արձանագրվել է 3 զոհ, 56 տուժած: Զոհերից մեկը եղել է  հրդեհի հետևանք, մյուսը հայտնվել է բքի մեջ, և երեք օր հետո է հայտնաբերվել, իսկ մահվան մյուս դեպքը առաջացել է ՃՏՊ-ի հետևանքով»:

Փրկարարները ամանորյա օրերին փակ և  դժվարանցանելի ճանապարհների պատճառով  հիվանդանոցներ են հասցրել ութ ծննդկանի: Պաշտոնյան նշեց, որ եղել է նաև 361 կենցաղային կանչ` հիմնականում պայմանավորված ջրագծերի վնասման հետ, որոնց լուծում է տրվել:

«ՃՏՊ-ների ցուցանիշները նվազել են և արձանագրվել է 25 դեպք, մեկ զոհ է եղել, 23 տուժած»,- ասաց  նա և նշեց, որ այս տարի փլուզումները վեցով պակասել են:



 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ