Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ

Լեգենդար Գարրի Կասպարովն այս անգամ շախ եւ մատ արեց Ադրբեջանին

Արխիվ 12-16

ԼԵԳԵՆԴԱՐ ԳԱՐՐԻ ԿԱՍՊԱՐՈՎՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՇԱԽ ԵՎ

ՄԱՏ ԱՐԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

 

Հայ-հրեական ծագում ունեցող ԽՍՀՄ եւ ՌԴ չեմպիոն, Շախմատի համաշխարհային օլիմպիադայի ութակի հաղթող ո տասնմեկ շախմատային «Օսկարի» դափնեկիր ԳԱՐՐԻ ԿԱՍՊԱՐՈՎԸ, ով համարվում է ժամանակակից  պատմության մեծագույն շախմատիստներից մեկը, այս անգամ շախ եւ մատ է արել Ադրբեջանին, որտեղ ծնվել եւ ապրել է 27 տարի: 53-ամյա ռուսաստանաբնակ գրոսմայստերը ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում մասնավորապես նշել է. «1990 թվականի հունվարին ես ստիպված էի լքել Բաքուն: Միշտ ասում էի, որ ծնվել եմ մի երկրում, որի մայրաքաղաքը Մոսկվան է, եւ Սովետական միության փլուզումից հետո, շարունակեցի ապրել այն երկրում, որի մայրաքաղաքը շարունակեց մնալ Մոսկվան: Իմ կյանքում ռուսաց լեզուն, ռուսական մշակույթն ու կրթությունը էական դեր են ունեցել»: Անդրադառնալով ծնողների տարբեր ազգային պատկանելություն ունենալուն (հայրական կողմից հրեա է, մայրական կողմից` հայ)` Գ. Կասպարովն ասել է, որ ժամանակին հարմար էր ապրել Բաքվում, քանի որ այնտեղ բազմազգ ժողովուրդ էր ապրում եւ երկրում գերակշռում էր ռուսականությունը: Իսկ ինչ վերաբերում է այսօրվա Ադրբեջանին, շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Կասպարովը շեշտել է. «Անկախ նրանից, որ իմ անձնագրում նշված է, թե ծնվել եմ Բաքվում, այսօրվա Ադրբեջանի հետ չունեմ որեւէ կապ եւ չի էլ կարող լինել»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ