Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ

ԶԻԴԱՆԸ ՝ՌՈՆԱԼԴՈՒԻ, ԻՐ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԻԿԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

ԶԻԴԱՆԸ ՝ՌՈՆԱԼԴՈՒԻ, ԻՐ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԻԿԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

 

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անդրադարձել է մի քանի կարեւոր հարցերի.

 

Կրիշտիանո Ռոնալդուի մասին.


«Մի քանի բան կասեմ նրա մասին. Թվերը խոսում են Ռոնալդուի փոխարեն, ինձ համար ծիծաղելի է, որ դուք հարցնում եք նրա հեռանալու մասին: Ռոնալդուն թիմի սիրտն ու հոգին է եւ այս ամբողջ ժամանակում նա դարձել է իսկական մադրիդիստ: Իհարկե, նա ունի թերություններ, բայց ես երջանիկ եմ մարզել Ռոնալդու նման խաղացողի: Քանի դեռ ես այստեղ եմ Ռոնալդուն ոչ մի տեղ չի գնա»:

 

 

 

 

 

Խաղը կենտրոնում.


«Ես չեմ ասելու թե ովքեր են խաղալու կենտրոնում: Խամեսն ու Իկսոն հավասարաչափ կարեւոր են թիմի համար, ես վստահում եմ երկուսին էլ: Իմ գլխավոր նպատակն է վաստակել բոլոր խաղացողների վստահությունը: Դա շատ կարեւոր է, չէ որ հիմնական կազմի բոլոր ֆուտբոլիստները չեն կարող միաժամանակ խաղադաշտ դուրս գալ, ինչ-որ մեկը պետք է մնա պահեստայինների նստարանին»:

 

Տրանսֆերային պատուհանի մասին.


«Չեմ կարծում թե որեւէ մեկը պետք է հեռանա թիմից: Համալրումների կարիք նույնպես չկա, ես գոհ եմ այն ֆուտբոլիստներից, որոնք իմ տրամադրության տակ են»:

 

ВВС-իի գործառույթների մասին.

 

«Ամբողջ թիմը ինչպես պաշտպանվելու այնպես էլ հարձակվելու է: Չպետք է լինի այնպես, որ երկու կամ երեք ֆուտբոլիստներ չմասնակցեն պաշտպանությանը, ահա թե ինչ եմ ես փորձելու հասցնել ֆուտբոլիստներին: Երբ գնդակը լինի մեզ մոտ ամբողջ թիմը պետք է հարձակմանը մասնացի: Պաշտպանվելու լավագույն միջոցը՝հարձակումն է»:

 

Հետագա աշխատանքի մասին.


«Մենք մեր բոլոր ուժերը կկենտրոնացնենք: Հունվարին լավ գրաֆիկ ունենք, շաբաթը մեկ խաղ: Դրա համար լրացուցիչ ժամանակը կօգտագործենք իմ գաղափարներն իրականացնելու ուղղությամբ»:

 

Իր անհանգստությունների մասին.


«Հիմա ինձ ոչինչ չի անհանգստացնում: Ես գտնվում եմ իմ տեղում: Շատ դժվար է մարզիչ լինելը, բայց ես պատրաստ եմ եւ դա ամենակարեւորն է: Երբ դու քո մեջ զգում ես ուժ, մնացած ոչինչ կարեւոր չէ:  Միշտ էլ կարելի է ավելի լավը դառնալ 20 կամ 30 տարեկանում: Ահա թե ինչն եմ ուզում հասցնել իմ խաղացողներին»:

 


ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ