Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ

ՈՐՔԱՆ ԳՐԻՊՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐ ԿԱՆ ԹԱԼԻՆԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ, ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒՄ Է ԲԿ-Ի ՏՆՕՐԵՆԸ

Արխիվ 12-16

 

ՈՐՔԱՆ ԳՐԻՊՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐ ԿԱՆ ԹԱԼԻՆԻ

 

ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ, ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒՄ Է ԲԿ-Ի ՏՆՕՐԵՆԸ


Ինչպես հայտնի է հանրապետությունում շրջանառվում է խոզի գրիպի, եւ H1N1-ի տարբեր հարուցիչներ, Առողջապահության ներկայացրած վերջին տվյալների համաձայն հանրապետության տարբեր հիվանդանոցներում եւ պոլիկլինիկաներում գրիպի տարբեր հարուցիչներով բուժում են ստանում մեծ թվով քաղաքացիներ, որոնց մեծ մասը՝ 80 տոկոսը երեխաներ են։ Թե այդ առումով ի՞նչ իրավիճակ է Թալինում, iravunk.com-ը փորձեց պարզել Թալինի հիվանդանոցի տնօրեն ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՑ, ով նկատեց․

- Ի ուրախություն մեզ հունվարի 1-ից մինչ օրս հիվանդանոց որեւէ գրիպի հարուցիչով հիվանդ մեծահասակ կամ մանկահասակ երեխա չի ընդունվել։ Հուսանք այդպեսէլ կշարունակվի։

Հիշեցնենք, որ ԱՆ նախարարը օրերս Կառավարության նիստին հայտարարել է, որ վերջին օրերին գրանցվել է 350-ից ավելի սուր շնչառական հիվանդության դեպք, որոնցից 67-ը՝ թոքաբորբով, իսկ օրական արձանագրվել է 800-ից ավելի շտապօգնության կանչ: Միաժամանակ, զեկուցվել է, որ հանրապետությունում գրանցվել է H1N1 վիրուսային հիվանդության 27 դեպք. բոլոր հիվանդները գտնվում են ուժեղացված հսկողության ներքո: Տվյալ վիրուսը կանխարգելելու նպատակով պատվաստվել են հանրապետության բոլոր խոցելի խմբերը:

ԻԼՈՆԱ  ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ