Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ

ԻՐԱՆԱԳԵՏ. «ՓՈՐՁ ԿԿԱՏԱՐՎԻ ԱՎԵԼԻ ԱԿՏԻՎԱՑՆԵԼ «ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿ» ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԸ»

Արխիվ 12-16

ԻՐԱՆԱԳԵՏ. «ՓՈՐՁ ԿԿԱՏԱՐՎԻ ԱՎԵԼԻ ԱԿՏԻՎԱՑՆԵԼ «ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿ» ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԸ»

 

Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում  գրել է. «Լրատվական գործակալությունները տեղեկացնում են, որ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադիլ բին Ահմադ ալ-Ջուբայրը մեկնել է Պակիստան: Ակնհայտ է, որ նախատեսված հանդիպումների ընթացքում քննարկվելու են նաև իրանա-սաուդական լարված հարաբերությունները:

Ամենայն հավանականությամբ ալ-Ջուբայրի՝ Իսլամաբադ այցի ետնաբեմում փորձ կկատարվի Պակիստանի տարածքից ավելի ակտիվացնելու նաև տեղի իշխանությունների թողտվությամբ գործող հակաիրանական ուժերը՝ հատկապես թմրանյութերի առևտրի և ահաբեկչության մեջ ներքաշված այնպիսի ծայրահեղական խմբավորում, ինչպիսին կեղծ բելուջական ազգայնականության շղարշով հանդես եկող իրականում սալաֆիական ուղղվածության «Ջայշ ալ-Ադլ» («Արդարության բանակ») ահաբեկչական կառույցն է:

Ուշագրավ է, որ ընդամենը մի քանի օր առաջ իրանական անվտանգության ուժերը երկրի հարավարևելյան Սիստան և Բելուջստան նահանգում չեզոքացրել էին հենց նույն ահաբեկչական խմբավորման տեղական բջիջներից մեկը՝ խմբավորում, որը դատելով պարբերաբար ԶԼՄ-ներ սպրդող տեղեկատվությունից, գործում է մի կողմից սաուդական և պակիստանյան, իսկ մյուսից՝ իսրայելական գաղտնի օժանդակության պայմաններում»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ