Թրամփը վերջին րոպեին չեղարկեց հուսիթների վրա հարձակումը. The New York Times Եվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում. Աբրահամյան Դոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ) Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ է Ուկրաինական աղբյուրների տարածել են ռուսական «Գերան-5» հրթիռային անօդաչուի թռիչքի եւ թիրախի խոցման կադրերը (Տեսանյութ) Գերմանիայում ակտիվորեն քննարկվում է Մերցի հրաժարականի հարցը. Կանցլերը փորձում է դիմադրել Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հեսսեյան խաղաղության մրցանակի պերճանքն ու թշվառությունը. Բացառիկ մանրամասներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին ՔՊ-ականների մեջ չգտնվեց ինչ-որ մեկը, որ ունենար հային բնորոշ արժանապատվություն. Գայանե Ներսեսյան

Ի՞ՆՉ Է ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ է ԱՅԴՊԵՍ ԿՈՉՎՈՒՄ

Արխիվ 12-16

Ի՞ՆՉ Է ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ է


ԱՅԴՊԵՍ ԿՈՉՎՈՒՄ


 

Ամեն օր միլիոնավոր մարդիկ են ծնվում, բայց միայն մեկ ծնունդ է, որ անվանվում է Սուրբ Ծնունդ: Դա Քրիստոսի ծնունդն է: Ինչու՞ է Սուրբ, որովհետև Աստվածային հատուկ միջամտությամբ է, որ ծնվել է Հիսուս Քրիստոս. նա իր ծնունդով փոխեց աշխարհը:

Մարդկությունը մեր թվագրությունը հաշվում է այդ ծնունդից: Աշխարհը ժամանակագրությունը հաշվելիս ասում է` Քրիստոսից առաջ, Քրիստոսից հետո: Մարդկայնորեն անհնարին է բացատրել, թե ինչու Քրիստոսի ծնունդը հանկարծ որոշվեց նոր թվագրության սկիզբ ընդունել: Քրիստոսը ո՛չ Ալեքսանդր Մակեդոնացի էր, ո՛չ Հուլիոս Կեսար, ո՛չ Կոստանդիանոս Մեծ, այսինքն` կայսր չէր, որ որոշում կայացներ, թե. «Այսուհետ իմ ծնունդից պիտի հաշվեք մեր թվարկությունը»: Բայց Քրիստոսի`  աստվածային հատուկ միջամտությամբ ծնվելով և Աստծո որդի լինելով, քրիստոնեությունը 300 տարի շարունակ հալածված կրոն լինելով, ի վերջո, Քրիստոսի ծնունդը դարձավ մեր թվարկության սկիզբ: Սա նշանակում էր, որ ուզենք թե չուզենք պիտի ընդունենք մեկ հանգամանք, որ, իրոք, Քրիստոս առանձնահատուկ ծնունդ էր: Դարձյալ ասում եմ, որ մարդկային տրամաբանությամբ հնարավոր չէ բացատրել, թե ինչու մեկը, ով իր ամբողջ կյանքում 100կմ-ից ավելի չքայլեց (Նազարեթից մինչև Բեթղեհեմ 100-150կմ է, այս միջակայքում գործեց Քրիստոս), բանակներ չուներ, զորքեր չուներ, հրով ու սրով իր հավատքը չտարածեց, խաչի վրա մահացավ, և հանկարծ նրա ծնունդը դարձավ նոր թվարկության սկիզբ:

Ժամանակին, երբ մեզ դպրոցում փորձում էին բացատրել հին աշխարհի պատմությունը, ասում էին, թե քանի որ ստրկատիրական հասարակարգը սպառել էր իր հնարավորությունները, մարդկությունն սպասում էր փրկչի գալստյանը: Դա պիտի առասպելական մի բան լիներ, և ստրուկներն այնպես հավատացին այդ առասպելին, որ Քրիստոսի Ծնունդը դարձավ նոր թվարկության սկիզբ:

Սակայն այս ամենն անտրամաբանական կլիներ, եթե կարևորագույն գործոնը հաշվի չառնվեր, այն է` Աստծո գործոնը: Հավատացյալ մարդը գիտակցում է, որ ոչ այնքան ինքն է պատմություն  ստեղծում,  ոչ այնքան ինքը պատմության մեջ դերակատարություն ունի, այլ նաև Աստված: Աստված գործող անձ է և Աստված գործող դեմք է, Աստված պատմությանը միջամտող է, Աստված պատմության ընթացքը փոխող է: Եվ, հետևաբար, այդ համատեքստում պետք է տեսնել հրաշքը:

Այս հրաշալի երևույթն այլ կերպ չես էլ անվանի: Սովորական հյուսնի ընտանիքում խոնարհ ծնողներից ծնված մեկը ապրեց խոնարհ և խաչի վրա էլ անարգ մահ ունեցավ` ամենախայտառակ մահը հռոմեական կայսրության մեջ, որ ստրուկներին էր վերապահված: Հռոմեական քաղաքացիներին չէին խաչում, գլխատում էին կամ դրդում ինքնասպանության:

Իսկ խաչելությունն անարգ մահ էր հեթանոսների համար. այն բարբարոսների մահն էր:

Անշուշտ, Ավետարանի մեջ այս ամենն ասված է, բայց մինչև այդ էլ, երբ ընթերցում ենք Հին Կտակարանը, հանդիպում ենք բազում մարգարեությունների Քրիստոսի ծննդյան մասին:

Այն, որ կույսը պիտի հղիանա և մի որդի պիտի ունենա, և նրա անունը պիտի լինի Էմմանուել,  որ նշանակում է «Աստված մեզ հետ է»: Սա ամենակարևոր և ամենագլխավոր մարգարեությունն է Քրիստոսի և նրա կուսական ծնունդի մասին, նաև Աստծո  մարդացման մասին: Այսինքն` մի քանի բառերով Եսայի մարգարեն ծննդի հետ կապված ողջ քրիստոսաբանությունը ներկայացնում է այսպես. «Ահա կույսը պիտի հղիանա ու մի որդի  պիտի ծնի և անոր անունը Էմմանուել պիտի կոչե» /Ես. Է, 14/: Եսային ներկայացնում է, որ Քրիստոս պետք է լինի կուսական ծնունդ և Աստծո որդի:

Ի՞նչ է նշանակում այն արտահայտությունը, թե «Աստված մարդացավ, մարմնացավ, և մեր ձեռքերը շոշափեցին նրան»(Հովհաննես առաքյալ): Նշանակում է հետևյալը. ինչ որ անշոշափելի էր, դարձավ շոշափելի, և այն, ինչ որ անմերձենալի էր, դարձավ մերձավոր: Սուրբ Ծնունդը Հին Կտակարանում ներկայացվել է բազմաթիվ մարգարեություններով: Եվ այդ սպասումը կար հրեական միջավայրում, ուր պետք է ծնվեր փրկիչը: Բայց  փրկչի հասկացողությունը հրեաների մոտ մի քիչ ծուռ ընթացք ունեցավ. իրենք որոշեցին փրկչի մեջ տեսնել հրեական իշխանությունը հաստատողին:

Հրեաների թագավորությունը չկար կամ եթե կար էլ, ապա վասալ էր հռոմեական կայսրությանը և հարկատու: Հրեաներն ամփոփ պետականություն չունեին և փրկչի ծնունդը տեսնում էին իբրև իրենց հրեական պետության վերականգնմանը նպաստող գործոն: Նրանք սպասում էին Մեսիայի` փրկչի գալստյանը: Սակայն երբ Քրիստոս ծնվում է, շատ  քչերն են իմանում, որ Մեսիան ծնվեց:

Ավետարանիչները այդ ամենը ներկայացնում են շատ պարզ խոսքերով: Ավետարանից հեռու մարդիկ երբեմն քննադատում են Ավետարանը` ասելով, թե ինչու Քրիստոսի ծնունդը, մանկությունը, պատանեկությունը չեն ներկայացված:

Ի վերջո, Ավետարանը կենսագրական չէ և չի գրվել Քրիստոսի ծնունդը ներկայացնելու համար: Գրվել է Քրիստոսի բերած փրկությունը ներկայացնելու համար: Ամենագլխավոր շարժառիթը, որի համար Ավետարանը գրվել է, Քրիստոսիհարությունն է: Ավետարան նշանակում է ավետիս, բարի լուր, բարի լուրի փոխանցում, որ սոսկ Քրիստոսի ծնունդը չէ,  այլ Քրիստոսի հարությունն է:

Ավետարանները գրելու նպատակը բարի լուրը փոխանցելն է, հարության ավետիսը փոխանցելը: Մանավանդ Արևելյան երկրներում հարությունը շատ ավելի կարևոր է, Զատիկը շատ ավելի մեծ շուքով է նշվում, քան Սուրբ Ծնունդը: Սուրբ Ծնունդը Արևմուտքում է ավելի մեծ տոն: Սա իր պատճառներն ունի, ինչպես նաև կապված է ծննդյան օրվա փոփոխության հետ: Մենք հունվարի 6-ին ենք տոնում Սուրբ Ծնունդը, իսկ ամբողջ աշխարհը տոնում է դեկտեմբերի 25-ին, որովհետև դեկտեմբերի 25-ին մեծ հեթանոսական տոն կար, որը պետք էր արմատախիլ անել: Դրա համար Արևմուտքը որոշեց Հիսուսի ծնունդը նշել դեկտեմբերի 25-ին, որպեսզի այդ հեթանոսական տոնը ստվերի տակ մնա:

Եթե խոսքը արևի պաշտամունքի մասին էր, ուրեմն Քրիստոս իբրև ճշմարիտ արև պիտի ներկայանար, իսկ Արևմուտքում Սուրբ Ծնունդը հաստատելու պայքարն այնքան մեծ էր, որ Սուրբ Զատիկը մնաց երկրորդական պլանում: Իսկ Արևելքը, որ չուներ այդ խնդիրը, բնականաբար, հավատարիմ մնաց առաջին քրիստոնյաների պատգամին, այն է` Քրիստոսի հարությունը փառաբանելուն:

Քրիստոսի ծննդյան մասին չէին խոսում: Բայց ժողովրդի որոշ հատվածի մեջ, անշուշտ, այդ հետաքրքրությունը կար: Ուստի հետագայում Մատթեոս և Ղուկաս  ավետարանիչները Քրիստոսի ծննդյան մասին որոշ փաստեր նշեցին և ներկայացրին: Մարկոսը, որ առաջին ավետարանն է գրել,  սկսում է ոչ թե Քրիստոսի ծնունդից, այլ հարությունից, իսկ մյուսները` Քրիստոսի ծննդից:

Մատթեոսի նպատակը Քրիստոսի ծնունդը հրեաներին ներկայացնելն է, և դրա համար բազմաթիվ անգամներ նա Հիսուս Քրիստոսի ծնունդը ներկայացնում է` միշտ Հին Կտակարանից մեջբերումներ  անելով. «Եվ սա եղավ, որպեսզի կատարվի այդ գիրը, և սա եղավ, որ կատարվի  մարգարեի խոսքը»: Ղուկասը, որ շեշտն առավել դնում է զոհաբերության վրա, ավելի քիչ է մեջբերումներ անում, հասնում է մինչև Հովհաննես Մկրտչի ծնունդը: Առաջին քրիստոնյաները այդքան էլ հետաքրքրված չէին Քրիստոսի ծննդյան մանրամասնություններով, առավել ևս` Քրիստոսի մանկությամբ ու պատանեկությամբ:

Ներկայումս ավելի շատ են հետաքրքրվում զանազան շինծու բաներով. իբր  Քրիստոս գնաց Տիբեթ, Տիբեթից` Հնդկաստան, Հնդկաստանից` Ճապոնիա: Մինչև 30 տարին լրանալը շրջում էր, այս կամ այն բանն էր անում: Սրանք բոլորը գեղեցիկ վարկածներ, հնարանքներ են, որոնցից  ոչ մեկը հիմնավորված չէ Սուրբ Գրքով: Քրիստոս, որ Աստծո որդին էր, բացարձակ կարիք չուներ Տիբեթ գնալու, որպեսզի ճշմարտությունը ճանաչեր:

Այս մտածումները բխում են այն բանից, որ մենք Քրիստոսին ընդունում ենք որպես սովորական մարդու: Հենց այստեղից էլ գալիս է այն, որ Քրիստոս Տիբեթ էլ պիտի գնար, Ճապոնիա էլ պիտի հասներ, որպեսզի իմաստություն ձեռք բերեր: Բայց եթե Քրիստոս Աստծո որդի էր, ուրեմն իմաստությունը մեզանից չէ, որ պիտի ձեռք բերեր: Իմաստությունն ինքն ուներ: Հետևաբար` այդ բոլոր հավելումներն ավելորդ են Քրիստոսի պարագայում, եթե մեր հավատքն անսասան է:

Ավետարանում Քրիստոսի ծնունդը որքան էլ որ հպանցիկ է ներկայացված, սակայն  մեկ հիմնական ճշմարտություն կա, որի վրա Ավետարանը դնում է շեշտը` ցույց տալու համար, որ Քրիստոսի ծնունդը մարդկային միջամտության արդյունք չէր, ինչը որ ասում էր Հովհաննես առաքյալը: «Ոչ թե մարդու կամքով ծնվեց, այլ Աստծո կամքով», և ինչպես հրեշտակը երևաց Մարիամին և ասաց.«Եվ ահա դու կհղիանաս և կծնես մի որդի»:

Սա է այն պարզ ճշմարտությունը, որ պետք է ընդունեն քրիստոնյան և եկեղեցին:

Հիմա որոշ թերահավատներ, իրենց շատ խելացի կարծելով, Քրիստոսի աստվածային ծնունդը  հեգնում են: Նրանք հարցնում են, թե ինչպես կարող է կույսը երեխա ծնել:  Եթե մարդկայնորեն ենք մոտենում, իհարկե, հնարավոր չէ, բայց Աստծո համար անհնարին ոչինչ չկա: Աստված հողից ստեղծեց տղամարդ և կին և հաստատեց այդ սեռականությունը, և ինքն էլ հաստատեց այդ սեռերի որդեծնությունը: Մի՞թե ինքը չի կարող խախտել իր հաստատած օրենքը, և ինչու՞ Արարչի համար անհնարին պիտի լիներ խախտել իր իսկ սահմանած օրենքը:

Եթե կա Աստված, և Նա Արարիչ Աստված է և փրկիչ Աստված, ուրեմն նրա համար անհնարին ոչինչ չկա: Արդեն 2008 տարի է, որ Քրիստոսի կուսական ծնունդ լինելու ճշմարտությունը շարունակում է իր ընթացքը, և  քրիստոնյայի հավատքը մնացել է անսասան: Նա հավատում է, որ Քրիստոս ծնվեց Սուրբ Հոգուց ոչ սովորական ճանապարհով,  և դա Աստծո կամքն էր:

Հունվարի 6-ը մինչև այսօր էլ մեզ համար մնում է իբրև Սուրբ Ծնունդ:  Աստվածահայտնության հետ միասին նույնիսկ արևմտյան երկրներում Սուրբ Ծնունդը հունվարի 6-ին են տոնում:  Մարդիկ հարց են տալիս, թե ինչու ռուսները Սուրբ Ծնունդը տոնում են հունվարի 7-ին: Խնդիրը հետևյալն է. նրանք տոնում են հին տոմարով (դեկտեմբերի 25-ը նոր տոմարով հունվարի 7-ն է):

Խորհրդային կարգերի օրոք բոլշևիկները Սուրբ Ծննդյան բոլոր ավանդույթները պոկեցին և միացրին հունվարի 1-ին` մտցնելով Նոր տարվա գաղափարը: 70 տարի շարունակ մարդկանց մտքերը կենտրոնացնելով դեպի Նոր տարին` հունվարի 6-ն էլ, հունվարի 7-ն էլ հայտարարեցին աշխատանքային օրեր:

Մեծերը հիշում են «рожденственская ёлка» արտահայտությունը, որ դարձավ «новогодняя ёлка», իսկ «рожденственская ночь» արտահայտությունը դարձավ «новогодняя ночь»:

Հնում մարդիկ ճրագալույցից հետո դուրս էին գալիս և պարում, երգում, ուրախանում էին: Երեխաները թակում էին դռները, մեծերը բացում և կոնֆետներ էին բաժանում, քաղցրեղեն: Այդ բոլորը բռնի ուժով տարան ու միացրին Նոր տարվան: ԵՎ մենք արդեն 20 տարի փորձում ենք կամաց- կամաց ժողովրդին հասկացնել, որ  սրանք Սուրբ  Ծննդյան բաղադրիչներ են, որ պիտի վերադարձնենք Սուրբ Ծննդյան տոնին:

Սուրբ Ծնունդը նշվել է պասուց տոլմայով, չարազով, այն եղել է պահոց տոն: Չի եղել խոզի ազդրամիս, այն ի հայտ է եկել 30-40 տարի առաջ:

 


Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Թրամփը վերջին րոպեին չեղարկեց հուսիթների վրա հարձակումը. The New York TimesԵվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում. ԱբրահամյանԴոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ)Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ էՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցՁեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ․ ՆԳՆ Ուկրաինական աղբյուրների տարածել են ռուսական «Գերան-5» հրթիռային անօդաչուի թռիչքի եւ թիրախի խոցման կադրերը (Տեսանյութ)Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներԳերմանիայում ակտիվորեն քննարկվում է Մերցի հրաժարականի հարցը. Կանցլերը փորձում է դիմադրելԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՀեսսեյան խաղաղության մրցանակի պերճանքն ու թշվառությունը. Բացառիկ մանրամասներՍոֆի Մխեյանի ելույթը, համերգային ծրագրից հանվել էԱյս պատմական տարեթիվը խորհրդանշում է հայ ժողովրդի անսասան կամքը. Կասիմ-Ժոմարտ ՏոկաևՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ինՔՊ-ականների մեջ չգտնվեց ինչ-որ մեկը, որ ունենար հային բնորոշ արժանապատվություն. Գայանե ՆերսեսյանGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնովՌուսական բանակը խորը ճեղքումով է իրականացրել Վելիկիյ Բուռլուկի հյուսիսային թեւումՍի Ցզինպինը 10 տարվա ընթացքում առաջին անգամ պետական ​​այցով կժամանի Միացյալ Նահանգներ«Միասնական Ռուսաստանը» ռեկորդային թվով մանդատներ է ապահովել Պետդումայի ընտրություններումԵվրոպայի առաջնությունում Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված