Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար

ՁՅԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԶՈՒԳԱՀԵՌ ՀԵՌԱՑՎՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՇԵՆՔԵՐԻ ՏԱՆԻՔՆԵՐԻՑ ԿԱԽՎԱԾ ՍԱՌՑԱԼԵԶՎԱԿՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՁՅԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԶՈՒԳԱՀԵՌ ՀԵՌԱՑՎՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՇԵՆՔԵՐԻ ՏԱՆԻՔՆԵՐԻՑ ԿԱԽՎԱԾ ՍԱՌՑԱԼԵԶՎԱԿՆԵՐԸ

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում չընդհատվող ժամանակացույցով շարունակվող ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ սկսվել են նաև մայրաքաղաքի բազմաբնակարան և հասարակական շենք-շինությունների տանիքներից կախված սառցալեզվակների հեռացման և տանիքների ձյան մաքրման աշխատանքները: Գործընթացը մեկնարկել է կենտրոնական փողոցներում, որտեղ հետիոտնի անցուդարձը համեմատաբար ավելի աշխույժ է: Այդուհետ աշխատանքները կտեղափոխվեն համայնքային նշանակության երկրորդական փողոցներ ու բակային տարածքներ: Այս գործընթացում Երևանի քաղաքապետարանին տեխնիկապես, ինչպես նաև հրշեջ փրկարարների ներգրավմամբ աջակցում է ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը: Ներգրավված են նաև համատիրությունների աշխատակիցները: Աշխատանքները մայրաքաղաքում կծավալվեն այնքան ժամանակ, մինչև իսպառ վերանա սառցալեզվակների ընկնելու վտանգը: Բոլոր դեպքերում, Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին հորդորում է ցուցաբերել զգուշություն և այս օրերին հնարավորին խուսափել շենքերի ու շինությունների անմիջական հարևանությամբ անցուդարձից:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ