Թրամփը վերջին րոպեին չեղարկեց հուսիթների վրա հարձակումը. The New York Times Եվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում. Աբրահամյան Դոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ) Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ է Ուկրաինական աղբյուրների տարածել են ռուսական «Գերան-5» հրթիռային անօդաչուի թռիչքի եւ թիրախի խոցման կադրերը (Տեսանյութ) Գերմանիայում ակտիվորեն քննարկվում է Մերցի հրաժարականի հարցը. Կանցլերը փորձում է դիմադրել Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հեսսեյան խաղաղության մրցանակի պերճանքն ու թշվառությունը. Բացառիկ մանրամասներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին ՔՊ-ականների մեջ չգտնվեց ինչ-որ մեկը, որ ունենար հային բնորոշ արժանապատվություն. Գայանե Ներսեսյան

ՀՀ վարչապետ. «2016 թվականը մեր երկրի, մեր տնտեսության համար լինելու է ձեռքբերումների տարի»

Արխիվ 12-16

ՀՀ վարչապետ. «ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ` 2016 ԹՎԱԿԱՆԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ, ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԼԻՆԵԼՈՒ Է ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԻ»

 

Այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տոնական ընդունելության էր հրավիրել ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ: Շնորհավորելով առաջիկա տոների առթիվ գործադիրի ղեկավար, մասնավորապես նշեց. «Անկեղծորեն պիտի ասեմ, որ ինձ համար ամենասպասված հանդիպումներից մեկը լրատվամիջոցների ներկայացուցիչների` ձեզ հետ հանդիպումն է։ Վստահ եմ, որ անկաշկանդ մթնոլորտում այս հանդիպումները հրաշալի հնարավորություն են` միմյանց հետ անկեղծ խոսակցության, որը վստահաբար ե՛ւ ինձ համար է կարեւոր, ե՛ւ, հույս ունեմ, նաեւ ձեզ համար։ Այսօր` տեղեկատվական բազմազան հոսքերի մեր ժամանակներում, ավելի քան պահանջված են այն լրատվամիջոցները, որոնց պրոֆեսիոնալիզմից, անաչառությունից եւ նաեւ քաղաքացիական խիզախությունից է կախված, թե ինչպես են հանրությանը ներկայացվում այս կամ այն փաստը, իրադարձությունը։ Միշտ չէ, որ ես համաձայն եմ եղել ու համաձայն եմ այս կամ այն լրատվամիջոցի որոշ հրապարակումների հետ, որոնք չեն եղել անաչառ եւ փաստարկված։ Այո, երբեմն նաեւ դառնություն եմ ապրել, երբ հանդիպել եմ հստակ ուղղորդված եւ որեւէ փաստից զուրկ հրապարակումների եւ ոչ միայն ինձ առնչվող։ Անգամ իմ ամենաարմատական ընդդիմախոսի հասցեին սուբյեկտիվ եւ ուղղորդված հրապարակումը, վստահեցնում եմ ձեզ, երբեւէ ինձ չի ուրախացրել։ Նման հրապարակումները, ցավոք, ստվեր են գցում մեր մամուլի վրա, որը համարում եմ անկախության մեր ամենամեծ նվաճումներից մեկը»: Միեւնույն ժամանակ, ՀՀ վարչապետը նաեւ ընդգծեց, որ վստահ կարող է ասել` արդար, փաստարկված, անաչառ քննադատությունն անչափ անհրաժեշտ է ցանկացած իշխանության` միշտ զգոն լինելու եւ հանրության զարկերակն զգալու համար. «Ինքս մշտապես հետեւություն եմ արել օբյեկտիվ քննադատությունից։ Քաղաքական գործչի ուժը նաեւ նրանում է, որ կարողանա ճիշտ եւ սթափ հետեւություններ անել սրտացավ, գրագետ քննադատությունից, որից քաղաքական գործիչը դառնում է շատ ավելի ուժեղ: Հայտնի խոսք կա՝ երկիրը վերահսկողն օրենքներն են։ Օրենքների կատարման վերահսկողը քաղաքական գործիչներն են։ Քաղաքական գործիչներին վերահսկողը հանրությունն ու հասարակական կարծիքն է։ Իսկ հասարակական կարծիք ձեւավորում է միայն անաչառ եւ պրոֆեսիոնալ մամուլը։ Ահա որքան կարեւոր է ձեր առաքելությունը։ Պրոֆեսիոնալ եւ սեփական աշխատանքին պատասխանատվությամբ վերաբերվող մամուլը, իրապես, հզոր ուժ է։ Ուժ, որը նաեւ կարող է անմեղին դարձնել մեղավոր, իսկ մեղավորին`անմեղ»: Ի դեպ, կառավարության գործունեությունը մշտապես լուսաբանելու, ինչպես նաեւ ակտիվ համագործակցության համար ԶԼՄ-ների մի շարք ներկայացուցիչների ՀՀ վարչապետի հուշանվերով պարգեւատրելուց հետո` պարոն Աբրահամյանը նաեւ ճեպազրույց ունեցավ լրագրողներիս հետ: Անդրադառնալով տարվա ձեռքբերումներին ու բացթողումներին` ՀՀ վարչապետն ասաց. «Մենք այսօր ունենք կայուն տնտեսություն եւ համերաշխ իրավիճակ, իսկ ամենավատն այն է, որ չկարողացանք ապահովել տնտեսական աճը: Բայց համոզված եմ` 2016 թվականը մեր երկրի, մեր տնտեսության համար լինելու է ձեռքբերումների տարի: Ես, որպես տնտեսության զարգացման թիվ մեկ պատասխանատու, ամեն ինչ անելու եմ, որպեսզի մեր առջեւ դրված խնդիրներին տանք լուծում: Սա ինձ համար գերակա խնդիր է»: Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է 2016-ին լինեն կառավարությունում կադրային փոփոխություններ` շեշտեց. «Դա շարունակական պրոցես է, միշտ հնարավոր են փոփոխություններ, եւ, իհարկե, 2016 թվականին նոր մոտեցումներ են լինելու, նոր պահանջներ եւ նաեւ ավելորդ ծախսերի կրճատումներ: Մենք բոլոր ֆինանսական միջոցները պետք է ուղղենք արդյունավետ ծրագրեր իրականացնելուն»: Այս առումով Հ. Աբրահամյանը նաեւ չբացառեց, որ կարող են կառավարության կազմում լինել կրճատումներ. «Այո, մենք քայլեր ենք անելու, որպեսզի օպտիմիզացիայի գնանք»: Իսկ որպես վերջաբան` հավելեց. «Ուզում եմ եւս մեկ անգամ շնորհավորել բոլորիդ, մաղթել հանդուրժողականություն, երջանկություն եւ խաղաղություն: Մենք միասին կհաղթահարենք այսօրվա առկա մարտահրավերները եւ պետք է ամեն ինչ անենք` չորրորդ իշխանության հետ միասին, որպեսզի մեր ազգաբնակչության մեջ մի քիչ դրական էմոցիա ստեղծենք: Շատ կարեւոր է, թե մենք ինչ տրամադրությունով ենք մուտք գործելու 2016 թվական: Համոզված եմ` մենք ունենալու ենք նորանոր ձեռքբերումներ, դուք դա կտեսնեք, մենք բազմաթիվ ծրագրեր ունենք, որը փորձելու ենք միասին իրականացնել»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Թրամփը վերջին րոպեին չեղարկեց հուսիթների վրա հարձակումը. The New York TimesԵվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում. ԱբրահամյանԴոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ)Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ էՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցՁեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ․ ՆԳՆ Ուկրաինական աղբյուրների տարածել են ռուսական «Գերան-5» հրթիռային անօդաչուի թռիչքի եւ թիրախի խոցման կադրերը (Տեսանյութ)Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներԳերմանիայում ակտիվորեն քննարկվում է Մերցի հրաժարականի հարցը. Կանցլերը փորձում է դիմադրելԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՀեսսեյան խաղաղության մրցանակի պերճանքն ու թշվառությունը. Բացառիկ մանրամասներՍոֆի Մխեյանի ելույթը, համերգային ծրագրից հանվել էԱյս պատմական տարեթիվը խորհրդանշում է հայ ժողովրդի անսասան կամքը. Կասիմ-Ժոմարտ ՏոկաևՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ինՔՊ-ականների մեջ չգտնվեց ինչ-որ մեկը, որ ունենար հային բնորոշ արժանապատվություն. Գայանե ՆերսեսյանGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնովՌուսական բանակը խորը ճեղքումով է իրականացրել Վելիկիյ Բուռլուկի հյուսիսային թեւումՍի Ցզինպինը 10 տարվա ընթացքում առաջին անգամ պետական ​​այցով կժամանի Միացյալ Նահանգներ«Միասնական Ռուսաստանը» ռեկորդային թվով մանդատներ է ապահովել Պետդումայի ընտրություններումԵվրոպայի առաջնությունում Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված