'ԱՄԵՆԱՇԱՏԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ԼԻՆԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼԱՎ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԻ'. ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
Արխիվ 12-16'ԱՄԵՆԱՇԱՏԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ԼԻՆԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԵՎ ԼԱՎ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԻ'. ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
Ինչ տվեց անցնող` 2015 թվականը, որն ըստ կենդանակերպի նշանի ոչխարի տարի էր, եւ ինչ կտա գալիք` 2016-ը, որն էլ հրե կապիկի տարի է, ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ ժպտադեմ հիշեց, որ վերջերս մի արվեստի գործիչ նկատել է, թե երբ մարդիկ գնում ենք գազանանոց ամենից շատ կանգ են առնում կապիկի վանդակի մոտ. <Դե երեւի կապիկն իր կապիկություններով հետաքրքիր է>,- (ծիծաղում է խմբ.), այնուհետ հավելեց. <Բայց ես ամենաշատը ցանկանում եմ 2016-ը լինի լավ տրամադրության եւ հաջողությունների տարի, եւ որ կապիկությունների տարի չլինի:
Անցնող` ոչխարի տարին, հավանաբար յուրաքանչյուրն իր մեջ կամփոփի եւ կտեսնի իր ձեռքբերածն ու կորցրածը: Հնարավոր է, որ շատ մարդիկ, շատ բաներ կապում են ձեր նշած խորհրդանիշերի` ոչխարի, կապիկի հետ, բայց ես կողմնակից եմ, որ այն ամենը, ինչ մարդ ձեռք է բերել կամ կորցրել է, դա կապի իր հետ եւ հաշվետու լինի ինքն իրեն, այլ ոչ թե կենդանակերպերի>, եզրափակեց ԱԺ փոխնախագահը եւ ընթերցողներին եւ ողջ ազգին ցանկացավ առողջության եւ ձեռքբերումների տարի:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk